Գամբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գամբիա
Republic of The Gambia
Դրոշ
Դրոշ
Զինանշան
Զինանշան
Location Gambia AU Africa.svg
Գամբիան Աֆրիկայի քարտեզում
Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ անգլերեն
Մայրաքաղաք Բանջուլ
Պետական կարգ իսլամական հանրապետություն
Կրոն իսլամ՝ 90%
քրիստոնեություն՝ 9%
Մակերես 11.295 կմ²
Ազգաբնակչություն. 1 878 999 (2013) (166,7/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն For The Gambia Our Homeland
Արժույթ Գամբյանդալասի (GMD)
Ժամային գոտի +0
Վեբ | ISO | Հեռ. .gm | GMB | +220
Գամբիայի քարտեզ
Գամբիայի քարտեզ


Գամբիա (անգլերեն՝ The Gambia), պետություն արևմտյան Աֆրիկայում։ Աֆրիկայի մայրցամաքային մասի ամենափոքր պետությունն է։ Հյուսիսում, հարավում ու արևելքում սահմանակցում է Սենեգալի հետ, արևմուտքում մի փոքր տարածքում նրա ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ 1965 թվականի փետրվարի 18-ին Գամբիան անկախացել է Բրիտանական կայսրությունից և ընդգրկվել Ազգերի Համագործակցության մեջ՝ նրա կազմում մնալով մինչ 2013 թվականի հոկտեմբերի 2-ը։ Գամբիայի մայրաքաղաքը Բանժուլն է, խոշորագույն քաղաքը՝ Սերեկունդան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելքից, հյուսիսից և հարավից սահմանակից է Սենեգալին։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 11,3 հազար կմ քառակուսի է։ Տերիտորիան տափարակ ցածրադիր հարթավայր է (բարձրությունը մինչև 100 մ), որ ձգվում է Գամբիա գետի զույգ ափերի երկայնքով։ Մայրաքաղաքը՝ Բանջուլ։[1]

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրարային երկիր է։ Արտահանման համար մշակում են գետնանուշ, իսկ ներքին սպառման համար՝ բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, հացարմատ և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, ձկնորսությամբ և փայտամթերում։ Կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը։[1]

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվել է Գամբիա գետի անունով։ 19-րդ դարի սկզբից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն է ստացել 1965-ի փետրվարի 18-ին։ 1970-ին հռչակվել է հանրապետություն։[1]

2015 թվականի դեկտեմբերի 12-ին երկրի նախագահ Յահյա Ջամեն երկիրը հայտարարեց Իսլամական հանրապետություն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Ա-Կ, Երևան, «Լույս», 1987, էջ 102