Պյոտր Բագրատիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Բագրատիոն
Bagration P I.jpg
Ծնվել է 1765[1][2] կամ 1769[3]
Ծննդավայր Թբիլիսի կամ Ղզլար[4]
Մահացել է օգոստոսի 31 (սեպտեմբերի 12), 1812[1]
Մահվան վայր Սիմա (գյուղ, Յուրև-Պոլսկի շրջան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգություն վրացիներ
Կրոն Վրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտություն սպա
Ամուսին Եկատերինա Բագրատիոն
Ծնողներ հայր՝ Իվան Բագրատիոն
Պարգևներ և
մրցանակներ
Մարիա Թերեզայի ռազմական շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Սև արծվի շքանշան, Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Order of St. Vladimir, 2nd class և Order of St. Vladimir, 1st class
Հարազատներ եղբայր՝ Ռոման Բագրատիոն և Ակեքսանդր Բագրատիոն
Ստորագրություն Bagration signature.svg
Pyotr Bagration Վիքիպահեստում

Բագրատիոն Պյոտր Իվանովիչ 1765[1][2] կամ 1769[3], Թբիլիսի և Ղզլար[4] - օգոստոսի 31 (սեպտեմբերի 12), 1812[1], Սիմա (գյուղ, Յուրև-Պոլսկի շրջան), իշխան, ռուսական բանակի հետևազորի գեներալ (1809), 1812-ի Հայրենական պատերազմի հերոս։ Ծագումով վրացի։ Ծնվել է Ղզլարում (Հյուսիսային Կովկաս)։ Զինծառայությունը սկսել է 1782-ից։ Մասնակցել է 1787–1791-ի ռուս–թուրքական պատերազմին, Ա․ Վ․ Աուվորովի 1799-ի Իտալական և Շվեյցարական արշավանքներին որպես առաջապահ ջոկատի հրամանատար։ 1805-1807Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ աչքի է ընկել Շենգրաբենում, Պրյոյսիշէյլաուում և Ֆրիդլանդում։ 1808–1809-թվականների ռուս–շվեդական պատերազմում եղել է դիվիզիայի, 1806–1812-ի ռուս–թուրքական պատերազմում՝ Մոլդովական, Պոդոլսկյան և Արևմտյան II բանակների հրամանատար։ 1812Բորոդինոյի ճակատամարտում որպես ռուս, բանակի ձախ թևի հրամանատար ցուցաբերել է արտակարգ տոկունություն և անձնական քաջություն։ Ծանր վիրավորվել է և մահացել Վլադիմիրի նահանգի Սիմի գյուղում, որտեղ և թաղվել է։ 1839-ին աճյունը տեղափոխվել է Բորոդինոյի դաշտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 Record #117535087 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 15-ին 2015:
  3. 3,0 3,1 Great Russian Encyclopedia Ստուգված է հունիսի 23-ին 2016:
  4. 4,0 4,1 4,2 Great Russian Encyclopedia
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png