Տոկանտինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկանտինս
Palmas, Tocantins.jpg

Տոկանտինս, գետ Բրազիլիայում։ Երկարությունը 2 850 կմ է, ավազանը՝ 770 հազար կմ²։ Կազմավորվում է Մարանյան և Ալմաս գետերի միախառնումից։ Հոսում է Բրազիլական սարահարթով։ Ընդարձակ էստուարով թափվում է Պարա գետի մեջ։ Խոշոր վտակը Արագուայան է։ Վարարման ժամանակ ջրի մակարդակը բարձրանում է 7—9 մետրով։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 16300 մ³/վրկ է։ Նավարկելի է գետաբերանից սկսած 350 կմ։