Saving page now... https://armtimes.com/hy/article/135429 As it appears live September 20, 2020 1:40:37 PM UTC

Փնտրում ենք ՀՀԿ-ին՝ շրջափակելու համար, թռած են. #ԻմՔայլը երթ է անցկացնում. թարմացված

Իրադարձությունների հետագա զարգացմանը կարող եք հետեւել՝ այստեղ:

14:59- Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ելույթի խոսքով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց, որ այսօրվա գործողություններն իրականացնելու են «Համերաշխություն մինուս Սերժ Սարգսյան» բանաձեւով: Սա, ըստ Փաշինյանի՝ ենթադրում է միասնականություն, անկախ այն հանգամանքից, որ նախկինում քաղաքական գործիչները միմյանց ինչ-որ պատճառներով «խայթել» են: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն «թռած» է ման գալիս եւ, որ հանրապետական են ման գալիս շրջափակելու համար:  Նա նաեւ տեղեկացրեց, որ նրանք, ովքեր տեղեկություն ունեն Սերժ Սարգսյանի գտնվելու վայրից, կարող են տեղյակ պահել:

«Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն նախ թռած են Երեւան քաղաքից, հիմա էլ թռած են Ծաղկաձորից: Ասում ենք՝ գնում ենք ՀՀԿ-ի շենքը շրջափակենք փախնում են Ծաղկաձոր, ասում ենք՝ ավտոերթով գնում ենք Ծաղկաձոր կես ժամում նիստ են անում, Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջարկում ու հեռանում: Հիմա ու՞ր գանք, ասենք՝ Հայաստանում ենք ձեզ շրջափակում, որ թողնեն ՀՀ-ից գնան: Հիմա ուզում եմ մեկ այլ ավտոերթ անենք, որը կկոչենք «Փնտրում ենք ՀՀԿ-ին շրջափակելու համար», -ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ 16:30-ին պետք է հավաքվել Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում՝ ավտոերթի անցկացնելու համար, իսկ հանրահավաքը տեղի կունենա 18:30-ին, քանի որ քաղաքացիները դժգոհում են, որ ցերակային ժամերին է այն տեղի ունենում:

Այժմ ցուցարարները երթ են իրականացնում Սայաթ-Նովա փողոցում, նրանց մի մասը շարունակում են հսկել հրապարակի մուտքերը:

 

13:00 –Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ տեղի ունեցավ ֆլեշմոբ: Միացվեց Սերժ Սարգսյանի 2014 թվականի այն հայտնի հայտարարությունը, որով նա խոստանում է՝ չի հավակնի վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոսքը փոխանցվում է Արմեն Աշոտյանին եւ Էդուարդ Շարմազանովին, իսկ այդ պահին միացվեց Սպիտակցի Հայկոյի «Մի գան» երգից մի հատված. «Քեզ խնդրում եմ մի գնա...»:

12:30- Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակ է այցելել Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ պետք է միասնական պայքար մղել Սերժ Սարգսյանի դեմ: Երեկ հրապարակում եղել են նաեւ ՀԱԿ-ի անդամներ: Մյուս ընդդիմադիրները, մասնավորապես խորհրդարանական Ծառուկյան խմբակցությունը եւ ԵԼՔ-ից Լուսավոր Հայաստան, Հանրապետություն կուսակցությունները եւս չեն արձագանքել:

11:18-Այսօր ժամը 14։00֊ին հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում, իսկ ժամը 16։30֊ին ավտոերթ՝ դեպի Ծաղկաձոր, Ավանի Հարսնաքար ռեստորանի դիմացի մայթից։ Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը: Ավտոերթը հավանաբար տեղի է ունենում այն պատճառով, որ ՀՀԿ-ն իր խորհրդի նիստն անցկացնում է Ծաղկաձորում: Այս նիստով որոշվելու է Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը: Ի դեպ, նիստը տեղի էր ունենալու Երեւանում, սակայն վերջին գործողություններից հետո ՀՀԿ-ն այն տեղափոխեց Ծաղկաձոր:

11:00-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար, #ԻմՔայլը շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրեց, որ շարունակում են մնալ Ֆրանսիայի հրապարակում: Նա տեղեկացրեց, որ գիշերը ինքը եւս քնել է, բայց արթնանալուց հետո տեղեկացել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի հատման հատվածում:

«Արթնացա եւ տեղեկացա, որ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ես ուզում եմ նորից հստակ արձանագրել հետեւյալը, որ ցանկացած ոք, ով որեւէ պատճառով բռնություն է գործադրում, այդ մարդը չի կարող համարվել մեր ցույցի ու մեր շարժման մասնակիցը: Ես ասել եմ ու կրկնում եմ, որ բացառում եմ բռնությունը։ Ոստիկանությունը կամ իշխանությունը կարող է հազար խմած մարդ ուղարկի, ովքեր կգան, իրենց լկտի կպահեն, ամենավերջին հայհոյանքները կտան, բայց որեւէ պարագայում որեւէ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել: Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում: Այսօր պետք է անցկացնենք շատ մեծ հանրահավաք, որը մեկնարկելու է 14:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում: Հույս ունենք, որ ցույցի մասնակիցները հնգապատկվելու են: Ես կարծում եմ, որ երեկ մեր քաղաքական իրավիճակում որոշակի փոփոխություն է եղել եւ այն պետք է զարգացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով այն խնդրի մասին, որ իշխանական հեռուստաընկերությունները չեն լուսաբանում իրենց նախաձեռնությունը՝ Փաշինյանն առաջարկեց ծանոթներին եւս տեղեկացնել հանրահավաքների մասին:

Նշենք, որ հանրապետության մարզերում 14-օրյա իրազեկումից հետո, երեկ #ԻմՔայլը նախաձեռնության մասնակիցները հասան Երեւան, որտեղ մեկնարկել են շուրջօրյա հանրահավաքներ՝ Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետը կանխելու համար:

Տպել
6168 դիտում

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ

Նախկինները մի հաջողություն այնուամենայնիվ արձանագրեցին

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝խոցելով նշանակետը 2574 մետրից

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա թուրքերի հարձակման գործով դատական 1-ին նիստը

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ

Երեւանի բակերից մեկում կայանված մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. բոլորը՝ Ստեփանակերտից

Մեքենան ճանապարհից սահել է դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր. փրկարարներն ուղղել են

Ինչո՞ւ է աղմկում Ծառուկյանը