Saving page now... https://armtimes.com/hy/article/136067 As it appears live September 19, 2020 2:21:37 AM UTC

18:30-ին հաղթական հանրահավաք. Նիկոլ Փաշինյան. թարմացվող

23/04/2018 schedule10:18

15:53- «Նախ, ձեր ցավը տանեմ:

Երկրորդ, վերջին 24 ժամվա մեջ ես եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ, այսինքն ես հիմա չգիտեմ բազմաթիվ ինֆորմացիաներ: Հիմա ես ձեզնից ինչ եմ խնդրում: Ինձ հնարավորություն եք տալիս՝ ես 2 ժամով մեկուսանամ, գործընկերներիս հետ հասկանամ ինֆորմացիանԽնդրում եմ, ինձ 2 ժամ տվեք հասկանամ ինչ է կատարվում, լուծեմ կալանքի տակ գտնվող մեր մյուս ընկերների հարցը: Հիմա տեխնիկայի մեքենան է գալու, խնդրում եմ՝ ճանապարհ կտաք: 18:30-ին այստեղ հաղթական հանրահավաք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

15:50- ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նույնպես բարձրացավ հարթակ:

15:46- ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը Հանրապետության հրապարակում հարթակին են:

15:40- Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երթը հասավ Հանրապետության հրապարակ:

15:39- Նիկոլ Փաշինյանին երթի ընթացքում միացավ նրա կինը՝ Աննա Հակոբյանը:

15:29- Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երթն ընթանում է դեպի Հանրապետության հրապարակ:

15:29- Զիվորականներն այստեղից լքեցին քաղաքաիներին:

15:03 - Քիչ առաջ պարզվեց, որ Արարատի մարզից Երեւան եկող ճանապարհը փակած քաղաքացիները Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Արարատի մարզից եկող մեքենաները հետ են ուղարկում: 

14:37 – Մի խումբ մեքենաներ Նորագավիթում փակել են Արարատի մարզից Երեւան եկող ճանապարհը:

14:23- Երեւանում երթերից մեկի շարքերում մեքենաներով երաժշտություն են միացրել:

13:53- Երեւանում ցուցարարները ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ են, որտեղ երեկվա դրությամբ պահվում էին ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:

13:48- Վանաձորում հանրահավաք է:

13:43- Գեղարքունիքում քաղաքացիներն ասում են, որ ճանապարհը չեն բացի, քանի դեռ ԱԺ ձերբակալված պատգամավորներին բաց չեն թողել: 

13:33- Գեղարքունիքում քաղաքացիները փակել են ճանապարհը, թույլ չեն տալիս՝ զբոսաշրջիկներով ավտոբուսներն անցնեն: 

13:31- Մարդիկ պարբերաբար մոտենում են ու սնունդ, խմիչք փոխանցում խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին:

13:28- Բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցները բացականչում են. «Ազատ, անկախ Հայաստան»:

13:27- Լուսանկարներ երթից

ծ

13:18- Երթ է Արշակունյաց պողոտայում: Զինվորականներն այնտեղ են: Մարդիկ քայլում են ծածանելով ՀՀ դրոշը:

13:15- Զինվորները երթի ժամանակ

13:10- Երթում զինվորականների թիվը մեծացել է:

13:02- Գեղարքունիքում քաղաքացիները միջպետական ճանապարհ են փակել են: Պահանջում են ազատել Նիկոլ Փաշինյանին:

12:36 – Երթ է ընթանում նաև Տիգրան Մեծի պողոտայով:

12:28 – Ցուցարարները շարժվում են Չարենց և Նար-Դոս փողոցներով: Վարդանանց փողոցից նրանց միացավ մեկ այլ երթ:

12:11- Երթի մասնակիցները երգում են «Մեր հայրենիքը»:

12:10- Եթի մասնակիցներն ասում են, որ իրենց նկատմամբ գործադրված բռնությանը պետք չէ պատասխանել:

12:08- Երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

11:53- Երթին մասնակցում են զինվորական համազգեստով երիտասարդներ:

11:20- Խաղաղ անհնազանդության ցույցերը Երեւանի փողոցներում շարունակվում են, գործողությունները քիչ-քիչ ավելի մեծ թափ են առնում, շարունակ նոր խմբեր են միանում ցուցարարներին: Արդեն ահազանգեր կան ոստիկանական բռնությունների ու խաղաղ ցույցը ուժով ցրելու փորձերի մասին:

Բողոքի գործողությունները շարունակվում են նաեւ ՀՀ մարզերում:

10:48- Դասադուլ են հայտարարել Երեւանի գրեթե բոլոր բուհերը: Փողոցները լի են ուսանողական առանձին խմբերով, որոնք մաս-մաս, համախմբված փակում են փողոցներ: Բժշկականի ուսանողները փողոցում են սպիտակ խալաթներով:

10:43- Երեւանի թիվ 18 դպրոցի մոտ դասադուլ է հայտարարված:

10:40- Երեւանի տարբեր հատվածներում ակտիվ գործողությունները շարունակվում են, Հաղթանակի կամուրջն այս պահին՝ մեքենաների ու մարդկանց կուտակումներ:10:18- Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մղվող պայքարը գլխատված է ու հեռացված են շարժման հիմնական կազմակերպիչներն ու համակարգողները, սակայն շարժումը շարունակում է ժողովրդական ինքնաբուխ բնույթ կրել:

Ժամը 8:15-ից, նախատեսվածի նման, երիտասարդությունը կրկին սկսեց անհնազանդության գործողությունները, նրանց են միանում այլ քաղաքացիներ:

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը եւս շարունակվում է: Նրանք ժամանակ առ ժամանակ մոտենում են ցուցարարների առանձին խմբերին, փորձում ցրել նրանց, որոշ ժամանակ անց խումբը կրկին հավաքվում է:

Տպել
3849 դիտում

Լեդի Գագայի նոր տեսահոլովակում Փարաջանովի «Նռան գույնը» հիշեցնող պատկերներ կան ու հայերեն բառեր

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի մտադրությունն ի ցույց է դնում այդ պետության իրական դեմքը

Մորուքով ՀՀ վարչապետն ու ռուս գործակալները․ ովքե՞ր են գաղտնի փաստաթղթերում հայտնված Կանդիդատը, Սվետլանան ու Միշան

Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց. Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցը բաց նամակով դիմել է վարչապետին

«Ֆորդ Տրանզիտ»-ում 5 խմ ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Աշնանացանի համար նպաստավոր տարի է, սակայն գյուղացիները ոչ միշտ են կարողացել գտնել մատակարարներին

Մայր Տաճարը վերականգնող ճարտարապետները բացահայտել են 4-5-րդ դարերի կղմինդրածածկի շարվածքի տեխնոլոգիան

Արթիկում 440 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ փողոցը նորոգվում է տուֆով. ծրագրի արժեքը 41 մլն 232 հազար դրամ է

Ինչպես է վերականգնվում համաշխարհային տնտեսությունը համաճարակից հետո. կանխատեսումներ եւ իրականություն

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին

Ականի պայթյունի հետևանքով Ճամբարակի ԱԿ հոսպիտալացված զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ

Ներկայացումից հետո դերասանը մատուցող է աշխատում այն մարդու մոտ, որը մեկ ժամ առաջ ծափահարում էր իրեն. Ռաֆայել Երանոսյան

Բարձրաշենի միջնակարգ դպրոցն ամբողջությամբ կբարեկարգվի

Սեպտեմբերի 18-ից 22-ը փակ կլինի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարզումները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Հրազդանում նախատեսվում է սանիտարական աղբավայր կառուցել. հանդիպել են Ռոմանոս Պետրոսյանն ու տիկին Ահլամ ԱլՍալամին

Սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվող ֆերմերների խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է

Ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման. ԱԳ նախարարի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին

Այնթապ գյուղի կամրջի տակ քաղաքացին փամփուշտ և զենք է թողել (տեսանյութ)