Saving page now... https://armtimes.com/hy/article/136218 As it appears live September 21, 2020 8:18:46 PM UTC

Ինչու չեն կայանալու վաղվա բանակցությունները. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ չեղարկվել են Կարապետյան-Փաշինյան բանակցությունները:

Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով պարզաբանում է.

«Դուք գիտեք, որ ծրագրված էր վաղը 11:00-ին շարունակել բանակցությունները ՀՀԿ-ի հետ, ես այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀԿ խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին առաջարկել եմ, որ բանակցություններին մասնակցեն հենցիրենք՝ հիշյալ 3 մարդիկ՝ 3+3 բանաձեւով, ու նաեւ, որ մեր ամբողջ բանակցային պրոցեսը լուսաբանվի այնպես, ինչպես Ս. Սարգսյանի հետ հանդիպումն ու մինչ այս պահը ես որեւէ պատասխան չեմ ստացել:

Ես ասել եմ ի սկզբանե, որ բանակցությունները կարող են ընթանալ միայն մեր նշած 4 կետերի շուրջ, որից 1-ը՝ Ս. Սարգսյանի հրաժարականն արդեն իրագործված է:

Իրադարձություններն ու ՀՀԿ-ի այս լռությունը ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ն ուզում է Ս. Սարգսյանի հրաժարականն օգտագործել՝ ՀՀԿ-ին իշխանության պահելու մեջ: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս կոռումփացված համակարգը սկսի գործել: Ս. Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի այս ցնծությունը չի կարող մնալ, ժողովրդի հաղթանակը չի կարող մնալ կիսատ ճանապարհին:

Այնուհանդերձ, եթե Կ. Կարապետյանը, Արա Բաբլոյանն ու Վ. Բաղդասարյանը պատրաստ են քննարկել մեր օրակարգը՝ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման հարցը, ունեն իմ կոնտակտները, կարող են կապվել ու վաղը տեղի կունենա այդ հանդիպումը: Իսկ քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, կոչ եմ անում վաղը ժամը 11-ին հավաքվել՝ քննարկելու մեր անելիքներն ու չի կարող այնպես պատահել, որ Ս. Սարգսյանի հրաժարականին հասնելով ուղղակի տեսնենք, թե ինչպես է ՀՀԿ-ն սեփական թեկնածուով փորձում հաղթել:

Շարունակվում են անհնազանդության գործողությունները, վաղը ժամը 11-ից՝ Հանրապետության հրապարակում: Ժամկետները կարեւոր են՝ եւս 1 շաբաթ, եւ իշխանությունը մերը կլինի»:

Տպել
11217 դիտում

Հայոց բանակի զինվորին մրցանակ հանձնելը մեծ պատիվ ու պարտավորություն է. երկրորդ հատուկ մրցանակը՝ զինվորականներին (ուղիղ)

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ հնարավոր են. Զարիֆը՝ նախապայմանների մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց

Հատուկ մրցանակը բուժաշխատողներին հանձնեց COVID 19-ը վերապրած Պետրոս Պետրոսյանը (ուղիղ)

ՌԴ-ն իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի տրամադրման գործարքներ է կնքում աշխարհով մեկ. ինչ է հայտնի

Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

«Զվարթնոց» տաճարում մեկնարկեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (ուղիղ)

Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան

Անկախության տոնակատարությանը նվիրված համերգ Զվարթնոց տաճարում. Տիգրան Գալստյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՊՆ

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում. Ջաստին Թրյուդոյի ուղերձը

Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է գերեզմանափորի դին

Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր». քաղաքապետ

Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, 1-ի գործունեությունը դադարեցվել է. բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թաթան երգ կնվիրի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին

Անկախության 29-րդ տարեդարձի առիթով 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում