Saving page now... https://hetq.am/hy/article/87882 As it appears live September 19, 2020 2:35:19 AM UTC
HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Այսօր առավոտից գործադուլ են հայտարարել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերին մասնաշենքի աշխատողները: Առավոտյան նրանց հետ փորձել է բացատրական աշխատանքներ տանել ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը: Սակայն տեսնելով, որ աշխատողներին չի կարողանում համոզել, վերջինս թույլատրել է նրանց դուրս գալ՝ ասելով.  «Դուք, ձեր իրավունքները»:

Մեր հետ զրույցի ժամանակ նրանք նշում էին, որ թեև մտավախություն ունեն իրենց աշխատատեղերի հետագայի համար, սակայն դա նրանց հետ չի պահել պայքարի դուրս գալուց:

«Իմ աշխատանքն իմ համար կարևոր է, բայց երեխայիս ապագան ավելի կարևոր է»,-նշեց աշխատողներից մեկը:

Շուտով վերին մասնաշենքի աշխատողներին կմիանան աշխատակիցներ նաև մյուս՝ ներքևի մասաշենքից:

Քիչ առաջ աշխատողներին նաև տեղեկացրել են, որ ֆաբրիկայի տնօրենին կանչել են դատախազություն՝ կապված աշխատակիցների գործադուլի հետ:

Փողոց դուրս եկածների թիվն այս պահին հասնում է մոտ 500 –ի: Նրանց երթը Երևանյան խճուղուց, Տիգրան Մեծ գլխավոր պողոտայով շարժվում է դեպի Հայքի հրապարակ:

Երթի մասնակիցներն իրենց երթն իրականացնում են փողոցով, ինչի պատճառով այն միակողմանի երթևեկելի է: Գործադուլավորներին ուղեկցում են ոստիկանները:

Երթի մասնակիցները մյուս քաղաքացիներին էլ կոչ են անում գործադուլ անել և միանալ իրենց:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter