Saving page now... https://hetq.am/hy/article/87892 As it appears live September 20, 2020 3:33:46 PM UTC
HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի դպրոցի շուրջ 200 աշակերտներ առավոտյան դասադուլ են սկսել

Օձունի Մովսես Զուրաբյանի անվան հանրակրթական դպրոցի բարձր դասարանի շուրջ 200 աշակերտ այսօր առավոտյան դասերից դուրս է եկել և հավաքվել Օձունի մշակույթի պալատի բակում: Նրանք վանկարկում էին «Քայլ արա, մերժիր Սերժին» և հավաքվածներին կոչ անում միանալ իրենց բողոքի ակցիային:

Ցուցարարների հետ հանդիպելու էր եկել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Աշոտ Տիտանյանը: Երեխաներն իրենց ակցիան անելուց հետո երթի դուրս եկան Օձունի փողոցներով՝ բնակչներից պահանջելով միանալ իրենց երթին:

Մովսես Զուրաբյանի անվան հանրակրթական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Ղուլյանը, գյուղապետ Արսեն Տիտանյանը աշակերտներից պահանջում էին հետ վերադառնալ դասերին, սակայն երեխաները անդրդվելի են, նրանք շարունակում են քայլերթը՝ բնակիչներին կոչ անելով միանալ իրենց պայքարին:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter