Saving page now... https://hetq.am/hy/article/87905 As it appears live September 20, 2020 2:16:57 PM UTC
HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Իջեւանում աննախադեպ մասշտաբի երթ է

Տավուշի մարզկենտրոն Իջեւանում մի քանի ժամ է` մեկնարկել է մեծ երթ՝ իր ծավալով աննախադեպ։ Խոսքը մի քանի հազար մարդու մասին է։ Տարբեր աղբյուրների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ երթին մասնակցում է առնվազն 5000 ցուցարար։

Ինչպես «Հետք»-ին պատմեցին ցույցի մասանկիցները, երթի մի ծայրը Տավուշի մարզպետարանի մոտ է, մի ծայրը՝ Անկախության փողոցի վերջում։ Խոսքը մեկ կիլոմետրից ավելի տարածության մասին է։ 

Երթի մասնակիցներն իրականացնում են գործողություններ, որոնք շարժման այս ավելի քան տասը օրերին դարձել են խաղաղ ցուցարարների ինքնարտահայտման ամենատպավորիչ ձեւերը։ Ի թիվս տարբեր կոչերի, նրանք պահանջում են նաեւ ազատ արձակել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։

Երթի մասնակիցները շարժվել են դեպի Տավուշի մարզպետարան` մարզպետին նույնպես կոչ անելով միանալ իրենց եւ ընդդիմանալ Սերժ Սարգսյանին։ Շարժման ներկայացուցիչ Վահե Ղալումյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան ժամը 18։00-ին համամարզային հավաք կլինի Իջեւանում, որի պահանջի մասին կհայտարարվի լրացուցիչ։

Երեկոյան հանրահավաք տեղի կունենա Աշոտ Մելիքբեկյան փողոցում, Իջեւանի մշակույթի տան հրապարակում։

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter