Saving page now... https://www.azatutyun.am/a/29187355.html As it appears live September 21, 2020 8:19:48 PM UTC

Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով նշանակվել են ՀՀ առողջապահության, բնապահպանության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սփյուռքի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները:

Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունների համաձայն, առողջապահության նախարար է վերանշանակվել Լևոն Ալթունյանը, բնապահպանության նախարար՝ Արծվիկ Մինասյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Վահան Մարտիրոսյանը, կրթության և գիտության նախարար՝ Լևոն Մկրտչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյանը, սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը,էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար՝ Աշոտ Մանուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Հրաչյա Ռոստոմյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG