ՄԵՐ ՄԱՍԻՆ
  ՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
  ԾՐԱԳՐԵՐ
  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
     
ՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ




Rambler's Top100

 
ՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Կարգավորել ըստ   Այբբենական | Մարզերի | Քաղաքների | Գյուղերի

ԱԽՈւՐԻԿ (Շիրակ)
 

ԱԽՈւՐԻԿ

Բնակչություն 12.0

Մակերես 12.0 կմ2

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆԴԻՐՔԸ, ՌԵԼԻԵՖԸ

ՀՀ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմտյան մասում, Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա, Ախուրիկ գետի աջ ափին: Այնտեղով է անցնում Գյումրի-Կարս խճուղին և նույն ուղղության երկաթգիծը« Ախուրյանի կայանով:

Գյուղը հիմնադրվել է 1922թ. արևմտյան Հայաստանից ներգաղթած ազգաբնակչությունով, հիմնականում մշեցիներով: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1480մ բարձրության վրա, վարչական տարածքն է 711 հա, որից գյուղի տարածքը 60 հա: Գյուղի բնակլիմայական պայմանները փոփոխական են, հիմնականում անբարենպաստ (երաշտ, կարկտահարություն): Տարվա եղանակներից անհամեմատ լավն է աշունը (ոսկ աշուն): Ձմեռը երբեմն խստաշունչ է, ամառը տաք և հարուստ հարավային քամիներով, որը չորացնում է հողի մակերևույթը և գցում հավահատիկի բերքատվությունը: Տարեկան տեղումները քիչ են:

Գյուղը գտնվում է սեյսմիկ գոտում և հաճախակի են զգացվում ստորգետնյա ցնցումներ: Հիշարժան են 1926թ. և 1988թ. երկրաշարժերը:

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գյուղի ազգաբնակչությունը 2002թ. հունվարի 1-ին 1202 մարդ է, 318 ծուխ, 252 տուն, որից`

տղամարդ -573

կին -629

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Գյուղապետի աշխատակազմում են 5 մարդ, համայնքի ավագանին բաղկացած է 4 մարդուց, համայնքի կուլտուր-կենցաղային ձեռնարկություններում (ակումբ, գրադարան) աշխատում են 4 մարդ:

1929թ. համայնքի տարաշքում գործում է միջնակարգ դպրոց, շրջական 7 համայնքների ազգաբնակչությունը բժշկական սպասարկում կազմակերպելու համար 1999թ. ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ ծրագրի շրջանակներում կառուցվել է ամբուլատորիա: Համայնքում գործում է 317 գյուղացիական տեսություն:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համայնքի սոցիալ-տնտեսական պայմանները ծանր են: Համայնքի բնակֆոնդը կազմում է 252 առանձնատուն, բոլորը կառուցվել են համայնքի անդամների անձնական միջոցներով: Կան մեծ քանակությամբ անավարտ առանձնատներ, որոնց հետագա ճակատագիրը խիստ կապված է համայնքի սոցիալ-տնտեսական ոչ բավարար վիճակի հետ: 1988թ. երկրաշարժից մասնակի վնասված գյուղը 1997թ. ՀՍՆՀ աջակցությամբ և համայնքի ազգաբնակչության միջոցների (ներդրում) հաշիվն վերանորոգվեց մանկապարտեզի շենքը` որպես դպրոց, որն այս պահին ժամանակի պահանջներին չի համապատասխանում (մեկ աշակերտի համար 7մ2) և համայնքը կարիք ունի նոր դպրոցական շենքի: Հմայնքի ազգաբնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, շուրջ 250 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Նկատվում է արտահոսք, երբ բացասաբար է անդրադառնում համայնքի հետագա զարգացման վրա: Արտահոսքի և արտագնա աշխատողների հոսքը կասեցնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ (աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսության և անասնապահության, շահուտաբերության բարձրացում, արտադրված գյուղմթերքների իրացում), որպեսզի համայնքի անդամները գերադասեն չհեռանալ հայրենի հողից: Համպատասխան կազմակերպությունների միջոցով հասնել այն բանին, որ անդամները անձամբ իրենք կարողանան իրացնել իրենց արտադրած գյուղատնտեսական մթերքները: Համայնքի վարչական տարածքում է գտնվում 1500մ խորությունից դուրս եկող բնական բուժիչ հատկություններ ունեցող ջուրը, այն ստուգված է համապատասխան կազմակերպությունների կողմից և համապատասխան ուղղվածություն տալու դեպքում կաևոր նշանակություն կունենա համայնքի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար (մոտ 50 աշխատատեղերի ստեղծում): 

ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ

Գյուղի աշխարհագրական դիրքը` Գյումրի-Կարս խճուղու, Գյումրի-Կարս երկաթգծի հարևանությամբ, որի վերաբացվելուց հետո համայնքի անդամների համար կլուծվի մեծ թվով աշխատատեղերի հարցը:

Ստորգետնյա (1500մ) բուժիչ ջրերի առկայությունը, համապատասխան բուժիչ կոմպլեքս ստեղծելու դեպքում մեծ քանակով աշխատատեղերի ստեղծում

Խմելու ջրի առկայություն

Ոռոգման ցանցի առկայություն

  
 
 
ԷԼ-ԳՐԱԴԱՐԱՆ
 
ԷԼ-ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
 
ՀՂՈՒՄՆԵՐ
 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 
 
Copyright ՀՀԱ 2008   Մշակված է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից
  Հաճախումներ 1075373