Հարգելի բարեկամ

Ողջունում եմ Ձեզ ՀՀ Տավուշի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայք-էջում:


Կարծում եմ, որ տեխնիկապես թարմացված կայքն այսուհետ մեզ լայն հնարավորություն կտա լիարժեք աշխատելու էջում և ապահովել Ձեզ հետ առավել արդյունավետ կապ:
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Տավուշի մարզպետարանի գործունեության հիմնական ուղղություններին, մարզպետի ընդունած որոշումներին, մարզում և համայնքներում իրականացվող ծրագրերին: Կայքում, իհարկե, տեղ կգտնեն պարտադիր հրապարակման ամբողջ տեղեկատվությունը և Տավուշի մարզպետարանի ամենօրյա աշխատանքին վերաբերող նորությունները:

Հասարակության պահանջներին համաքայլ աշխատելու, կայքի միջոցով հանրության հետ երկխոսություն ծավալելու համար անհրաժեշտ է, որ հաճախակի լինեն նաև Ձեր արձագանքները: Միայն հետադարձ կապի շնորհիվ համացանցային պաշտոնական կայք – էջի աշխատանքը կլինի պահանջվող որակի, ինչի արդյունքում նաև դուք Ձեր մասնակցությունը կունենաք և կնպաստեք մարզում նախատեսվող ու իրականացվող ծրագրերին:

Տավուշի մարզպետ
Արմեն Ղուլարյան


Բաժանորդագրում նորություններին