Համայնքներ

Համայնքի մասին

Լիճք

Բնակչություն` 201

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 59 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Մեղրի քաղաքից՝ 24 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1780 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Լիճք։

Կոչվել է նաև Լեշկին, Լեճկին, Լիճ, Լիճք, Շեշկերտ։ Գյուղը մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառիմեջ։ Գյուղից վեր կան մի քանի լճեր, որի համար էլ, ըստ տեղացիների, գյուղը անվանվել է Լիճք։ Գյուղը 1781թ. հարկացուցակով Տաթևի վանքին տարեկան վճարում էր 3350 դհեկան պտղի հարկ։
Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ՝ 17-րդ դարի կամուրջը Մեղրի գետի վրա, 17-րդ դարի Ջվարավանի կոչվող եկեղեցին։ Շրջակայքում կան գյուղատեղիներ՝ Զվար, Թաղամիր, Մուլք անուններով։ Ղևոնդ Ալիշանը Լիճքն ու Լեշկինը համարում է տարբեր բնակավայրեր,որը ընդունելի չէ։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 49 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 94 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 4 գլուխ,
- խոզեր` 8 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 173:
 

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 8411 հա, այդ թվում`
• Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2404 հա, որից`
- վարելահող` 266 հա, խոտհարք` 19 հա, արոտ` 1004 հա, այլ հողատեսք`1116 հա
• բնակավայրերի հողեր` 74 հա,
• արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 7 հա
• էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`26 հա
• հատուկ պահպանվող տարածքների հողեր` 5563 հա,
• հատուկ նշանակության հողեր` 1 հա,
• անտառային հողեր` 309 հա, որից անտառածածկ` 78 հա
• ջրային հողեր` 28 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին