Համայնքներ

Համայնքի մասին

Շվանիձոր

Բնակչություն` 330

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 97 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Մեղրի քաղաքից՝ 19 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 640 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Շվանիձոր։

Գտնվում է Արաքսի գետի ձախ ափին և համարվում է Մեղրու տարածաշրջանի ամենաբարեկարգ գյուղերից մեկը։ Շվանիձորում կանգուն է 17-րդ դարում կառուցված ջրանցույցը։ Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով, համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը:
Շվանիձորի տարածքում են գտնվուն նաև «Գոմևրանց», «Վերին շեն», «Թեղուտ» (17-18 դդ), «Շվանիձոր» (16-20 դդ) գյուղատեղիները, խաչքարերով գերեզմանոցը (17-18 դդ) և հին կամուրջը (17-18 դդ)։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 100գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 134գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 16 գլուխ,                                - խոզեր` 3
- մեղվաընտանիքներ` 219 :

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 5184 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2447 հա, որից`
- վարելահող` 102 հա, բազմամյա տնկարկ` 24 հա, խոտհարք` 1 հա, արոտ` 509 հա, այլ հողատեսք`1812 հա
- բնակավայրերի հողեր` 65 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 20 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2614 հա,
- հատուկ նշանակության հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 14 հա, որից անտառածածկ` 14 հա
- ջրային հողեր` 19 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին