Ուրբաթ , 11 Հոկտեմբեր 2013
USD: 407.50 դր.
EUR: 551.10 դր.
RUB: 12.62 դր.
Երևանում՝
Ցերեկ: +22
Գիշեր: +5
ԱՆՈՆՍ

Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնը կվերանորոգվի

33_bigԹբիլիսիի  Հավլաբար թաղամասում գործող Պետրոս Ադամյանի անվան    հայկական դրամատիկական թատրոնը աշխարհում գոյություն ունեցող միակ պետական թատրոնն է `Հայաստանի սահմաններից դուրս: Թատրոնի ձևավորման մեջ իր անփոխարինելի ավանդն է  ունեցել հայ ռեալիստական  թատերգության հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: Լինելուվ 158-ամյա հայ-վրացական հարաբերությունների  վկան, թատրոնը այսօր էլ  մեծ  կարևորություն ունի  երկու երկների մշակութային կյանքում: Թատրոնի ստեղծագործական ավանդույթներից  է հայկական և վրացական ազգային մշակույթների համադրումը ,որով էլ հիմնականում պայմանավորված են նրա ունեցած մեծ հաջողությունները: Թատրոնի շենքը հատկացվել էր վրացական կառավարության կողմից 1936թ-ին: Կառուցման օրվանից այն մեկ անգամ է նորոգման ենթարկվել, բայց այսօր անհնար է դարձել այնտեղ աշխատելը. դրսից այն գեղեցիկ ու բարեկարգ է ,մինչդեռ ներսից  վթարային կարգավիճակում է: Բեմում ներկայացումներ անցկացնելը արգելված է, որովհետև հետևանքները կարող են ողբերգական լինել: Տեխնիկան և տարրական միջոցները նորացվծության տեսանկյունից նույնպես աչքի չեն  ընկնում: Վրացական կառավարությունը , խոստացել էր ֆիննասական աջակցություն՝ շենքի վերանորոգման համար: Ռադիոլուրի փոխանցմամբ,  այս տարվա  հունիսի 6-ին Վրաստանի վարչապետի ֆոնդի ներկայացուցիչներն այցելել են Թբիլիսիի` Պետրոս Ադամյանի անվան Դրամատիկական թատրոն` շենքի վթարային վիճակին ծանոթանալու նպատակով: Վարչապետը ինչպես և խոստացել էր, հանձնարարել է զբաղվել թատրոնի շենքի վերանորգումը սկսելու աշխատանքներով,իսկ հայկական կողմը մինչև այսօր էլ  շարունակում է լռել: Հարց է առաջանում .մի՞թեՀայատանի մշակույթի նախարարությունը  չպետք է ավելի շատ շահգրգռված լիներ թատրոնի վերանորոգման հարցերով,առաջինը լուծում տար այս հարցին ,որպեսզի  չոչնչոցվեր  այն, ինչը տարիներ շարունակ  օտարության մեջ եղել է  ազգային արժեքների դավանողը , հայի տեսակի   և ինքնության պահպանողըը, մշակույթի  ու արվեստի հայեցիորեն ներկայացնողը:

Լաուրա Մամյան



Դիտվել է 111 անգամ

  

  
Scroll To Top
Կարդալեք նաև:
images
Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ

Ադրբեջանում արդեն ավարտվել է  նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այն սկսվել էր առավոտյան ժամը 08:00-ին, և ավարտվել  երեկոյան 19:00-ին:...

Close