Արա Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը»՝ Սալոնիկի փառատոնի եզրափակչում

Աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը Սալոնիկի միջազգային կինոփառատոնում եզրափակիչի մասնակից է դարձել, armradio.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Հյուրիեթը»:

Ֆիլմի պրոդյուսերն է Ումրան Սաֆթերը: Ֆիլմի պրեմիերան  տեղի կունենա ԱՄՆ-ում, իսկ մարտին  Հունաստանում։ Վերջերս  Վաշինգտոնի կինոփառատոնում ֆիլմը նույնպես դուրս է եկել եզրափակիչ:

«Ստամբուլի աչքը» ֆիլմը  պատմում է Գյուլերի պատմությունը, նրա  գործերի հետահայաց ցուցահանդեսի նախապատրաստական​​փուլերը Ստամբուլում: Գյուլերին Գյուլեր է դարձրել նրա հետաքրքրությունը, հնարամտությունը եւ քաջությունը եւ այն ցուցադրվել է ֆիլմում՝  մի շարք պատմությունների միջոցով:

Լրահոս