ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երգչուհի

27 հունիս, 1976 - 15 հոկտեմբեր, 2006

Ծնվել է Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1993թ.` երաժշտական դպրոցը: 1994-99թթ սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում: 1994թ. «Ջազ-փոփ» համույթի հետ մասնակցել է Սվերդլովսկի միջազգային մրցույթին և արժանացել «Գրան պրիի» մրցանակի: 1995թ. աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1996թ. մասնակցել է «Յալթա-Մոսկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթին և ստացել հատուկ մրցանակ: 1999թ. արժանացել է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը, իսկ Բելառուսի «Զոլոտոյ շլյագեր» մրցույթում գրավել է 2-րդ տեղը: 2000թ. Բուլղարիայի և Մակեդոնիայի երաժշտական մրցույթնեի ժամանակ արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Նույն թվականին ներկայացրել է Հայաստանը «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում և գրավել 2-րդ տեղը: 2003թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2006թ. հետմահու արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 2006թ-ից Հայկական Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կոմիտեի կողմից սահմանվել է Վարդուհի Վարդանյանի անվան հատուկ մրցանակ: Մահացել է ավտովթարից, Սևան-Մարտունի ճանապարհին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար