ԵԿԱՏԵՐԻՆԱ ԴՈՒՐՅԱՆ-ԱՐՄԵՆՅԱՆ

Դերասանուհի

28 օգոստոս, 1885 - 6 մայիս, 1969

Եկատերինա Դանդուրյան

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Արմեն Արմենյանի կինը: 1903թ-ից Բաքվում սկսել է բեմական գործունեությունը: 1914թ. եղել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիայի ազատ ունկնդիր: Հանդես է եկել Աբելյան-Արմենյան թատերախմբում: Ամուսնու հետ շրջագայել է Անդրկովկասով և արտասահմանյան շատ բնակավայրերով, որտեղ շատ հայեր են ապրել` Բուլղարիա, Եգիպտոս, Իրան: 1932թ-ից աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն)` որպես դերասանուհի: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգրիտ), «Չար ոգի» (Արմենուհի), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Անանի), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), Մ.Գորկու «Հատակում» (Վասիլիսա), «Թշնամիներ» (Պոլինա), Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լեդի Միլֆորդ), «Օռլեանի կույս» (Ժաննա դ'Արկ), Հ.Իբսենի «Նորա» (Նորա), «Ուրվականներ» (Ֆրու Ալվինգ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա), Ա.Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Ռուկայա), Գերգեյի և Լիտովսկու «Իմ որդին» (Մարիա Էստերագ) և այլն: 1947թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար