ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր

Ֆերդինանդ Պետրոսյան

Ծնվել է 1940թ. փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» հրատարակչությունում: 1977թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: Ստեղծագործել է աշխատանքին զուգընթաց: Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանկական ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում: Զբաղվել է նաև թարգմանությամբ: Գրքերից են` «Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից», «Պապ ու թոռ» և այլն: 1989թ. արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999թ.` «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար