ԱՌՆՈ ԽԱՅԱՋԱՆՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1987թ. մարտի 28-ին, Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով: Ինքնության, բնապատկերի և հուշերի թեմաները նրա ստեղծագործական աշխարհի սիրտն են: Նրա աշխատանքները որոշ չափով իրենց վրա կրում են Ատոմ Էգոյանի, Ջոն Կասավետիսի, Ջեյմս Գրեյի և Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմերի ազդեցությունը: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ» և այլն: Հեղինակել է նաև «Անջրդի ուղիներ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց Մեծ եղեռնից փրկված իր նախնիների պատմություններից:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար