ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Պրոդյուսեր, հաղորդավար

Ծնվել է 1970թ. ապրիլի 25-ին, Երևանում: 1986թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1988-93թթ սովորել է Երևանի գյուղատնտեսության ինստիտուտում` որպես ինժեներ-մեխանիկ: 1991-94թթ եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի «ԵՐՄԻ» թիմի անդամ և ՈւՀԱ բարձրագույն լիգայի երկակի չեմպիոն: 1992թ-ից ղեկավարում է «Շարմ» ընկերության գովազդային բաժինը: Արզուման Հարությունյանի հետ Գովազդային խորհրդի գործադիր կոմիտեի համանախագահն է: 1993թ-ից հանդիսանում է Հայաստանի ՈւՀԱ ասոցիացիայի նախագահը: Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել «Նոր հայեր», «Արմյանսկի պրոեկտ» թիմերը: Եղել է մի շարք հեռուստանախագծերի, ինչպես նաև Երևանին նվիրված «Քանի դեռ կամ» փաստագրական, «Իմ մեծ հայկական հարսանիք» գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսերը: Եղել է մի շարք միջազգային գովազդային փառատոների ժյուրիի անդամ: 2007թ-ից հանդիսանում է գովազդային և մարքեթինգային ծառայություններ առաջարկող «Փրայմ քոմերշլ» գործակալության հիմնադիրը և գործադիր տնօրենը: 2008թ-ից ռուս-հայկական պետական սլավոնական համալսարանի դասախոս է: Գովազդի ֆակուլտետում դասավանդում է կրեատիվ և գովազդի միջոցներ առարկաները: 2010թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար