USD482.68
EUR560.05
RUB7.69
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության վարչության հայտարարությունը

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության վարչության  հայտարարությունը
07.06.2018 | 18:51

ՀԺԱՄ կուսակցությունը, դրական գնահատելով ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, իր աջակցությունն է հայտնում երկրի հզորացմանը միտված նոր ծրագրերին:
Արձանագրում ենք, որ սույն հեղափոխության նախաձեռնողներին հասարակության լայն զանգվածների աջակցությունն ու փողոց դուրս գալը հետևանք էին երկրում արմատացած կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների և դրանցով պայմանավորված անարդարության վառ դրսևորումների: Շարժման հաջողված ավարտը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նոր իրողությունում իշխանությունն ուժ չկիրառեց՝ շարժումը չարժանացավ 1996 թ. և 2008 թ. շարժումների ճակատագրին, և իշխանափոխությունն իրականացավ: Հայաստանում արդեն նոր իրողություն է՝ դրանից բխող դրական և բացասական հետևանքներով: Այս իրավիճակի հանգուցալուծումը երկու կարևոր քայլ է ենթադրում՝ արտահերթ ընտրությունների անցկացում և հեղափոխությամբ ձևավորված նոր կառավարության ամբիցիոզ՝ արմատական բարեփոխումներ ենթադրող ծրագրի առկայություն: Թերևս առաջինը քաղաքական ուժերի կողմից գրեթե չի վիճարկվում, մինչդեռ նոր կառավարության ծրագիրը տարակուսանք է առաջացնում, որն ավելի շուտ հիշեցնում է ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժի նախընտրական խոստում և ոչ թե ծրագիր:


ՀԺԱՄ վարչություն

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ