16 տարին չլրացածների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը կպատժվի տուգանքով կամ՝ ազատազրկմամբ

Այսօր, 15:19

16 տարին չլրացածների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը կպատժվի տուգանքով կամ՝ ազատազրկմամբ


Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Նախագծի հիմքում դրված մոտեցման վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է իր դիտարկումները և առաջարկությունները.

1. Նախագծով առաջարկվող կարգավորման մեջ օգտագործվում է «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ձևակերպումը, որը քննարկվող հոդվածի դիսպոզիցիան դարձնում է բլանկետային: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում գործածվող բլանկետային դիսպոզիցիաների էությունը կայանում է նրանում, որ դրանցում նկարագրված հանցագործության հատկանիշներն ամբողջությամբ բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել իրավունքի այլ ճյուղերի նորմերին, այլ օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի: Մինչդեռ, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում, այնպես էլ այլ իրավական ակտերում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ձևակերպման սահմանումը բացակայում է, ինչը խնդրահարույց է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի ապահովման տեսանկյունից: Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ քննարկվող ձևակերպման սահմանումն անհրաժեշտ է հստակեցնել կամ Նախագծով առաջարկվող 165.1-րդ հոդվածի շրջանակներում, կամ էլ դրա սահմանումն ամրագրել այլ իրավական ակտերում:

2. Նախագծով առաջարկվող 165.1-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտը 16 տարին չլրացած անձանց սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերություններն են: Մինչդեռ, քննարկվող հոդվածի դիսպոզիցիայում Նախագծի հեղինակը, ի թիվս այլնի, ներառել է «համացանցի և զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը», որը փաստացի ուղղված է ոչ միայն 16 տարին չլրացած անձանց սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական  հարաբերությունների, այլև ավելի լայն զանգվածների դեմ: Այս առումով գտնում ենք, որ վերոնշյալ դրույթն անհրաժեշտ է կամ հանել Նախագծից, կամ էլ խմբագրել՝ հաշվի առնելով 165.1-րդ հոդվածի անմիջական օբյեկտը:

3. Նախագծով առաջարկվող 165.1-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված որոշ արարքներ գործող քրեական օրենքի այլ հոդվածներով արդեն իսկ քրեականացված են: Այսպես, տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, որպես հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար: Ինչ վերաբերում է նույն արարքին, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունները մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, ապա այդպիսի արարքները որակվում են ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար: Այսպես, քրեական իրավունքի տեսության մեջ և իրավակիրառ պրակտիկայում անառակաբարո գործողությունները ընդունված է բաժանել երկու տեսակի՝ ֆիզիկական և ինտելեկտուալ: Ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններն են համարվում սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ լկտի զրույց տանելը, պոռնկագրական առարկաներ, նկարներ կամ տեսաֆիլմեր ցուցադրելը, պոռնկագրական բովանդակությամբ գրականությանը ծանոթացնելը և նման այլ արարքները: Վերոգրյալի հիման վրա՝ գտնում ենք, որ Նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Ըստ այդ՝ նախատեսվում է 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով։

«Տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսևորվել է ոչ ավանդական սեռական  հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, կամ ավանդական և ոչ ավանդական սեռական կողմնորոշումների սոցիալական հավասարությունը խեղաթյուրված ներկայացնելով, ինչպես նաև համացանցի և զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է ՝ պաշտոնատար անձի կողմից, տասնվեց տարին չլրացած երեխայի ծնողի, որդեգրողի, խնամակալի, այլ օրինական ներկայացուցչի կամ դաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից, մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, ուսումնադաստիարակչական, հանգստի, մշակութային, սպորտային եւ մանկապատանեկան հաստատություններում (ճամբարներ), կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով, ատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով», - նշված է նախագծում։

Ներկայացվող նախագծում նշվում է նաև, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման՝ նկատի ունենալով, որ ազատազրկման կիրառման դեպքում հնարավոր է դատապարտյալների թվի աճ, ուստի և նրանց պահպանման հետ կապված ծախսերի ավելացում, որի կոնկրետ չափը հնարավոր չէ կանխատեսել:

Միաժամանակ, սակայն, նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:48 Ուգանդայում երկրորդ մարդն է մահացել Էբոլայից Այսօր, 17:40 Հրդեհ՝ Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքում Այսօր, 17:28 Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության գործով հետախուզում է հայտարարվել մեկ անձի նկատմամբ Այսօր, 17:14 ԵՄ վերահաստատել է աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը. ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարություն Այսօր, 17:05 Զոհրաբ Մնացականյանը Մոգերինիին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Այսօր, 16:59 Պետական դավաճանության մեղադրանքով Ադրբեջանում լրագրող է ձերբակալվել Այսօր, 16:39 Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ Այսօր, 16:37 Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին Այսօր, 16:25 Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Այսօր, 16:16 Օմանի ծոցում երկու լցանավ է հարձակման ենթարկվել Այսօր, 16:09 Երևանի որոշ թաղամասերում վաղը գազանջատումներ կլինեն Այսօր, 15:54 «Տոտենհեմը» բանակցում է «Լիոնի» կիսապաշտպանի համար Այսօր, 15:45 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ Այսօր, 15:26 Դադարեցվել է Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Այսօր, 15:19 16 տարին չլրացածների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը կպատժվի տուգանքով կամ՝ ազատազրկմամբ Այսօր, 15:01 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 14:52 «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով Փաշինյանը պահանջում է 650 հազար դրամ փոխհատուցում. Որոշումը կհրապարակվի հունիսի 24-ին Այսօր, 14:37 Կապահովվի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը Այսօր, 14:24 Արման Թաթոյանն ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ Այսօր, 14:20 Ես չեմ կարող մասնակցել ՍԴ-ում մարտի 1-ի գործով քննությանը. Վահե Գրիգորյան Այսօր, 14:16 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ Այսօր, 14:01 Ես երդում չեմ տալու, որ որևէ խմբավորման ներկայացուցիչը լինեմ ՍԴ-ում. Վահե Գրիգորյան Այսօր, 13:53 Մանվել Գրիգորյանի կալանքի հիմքերն ուղղակի բացակայում են. պաշտպան Այսօր, 13:47 Ինդոնեզիայում մոտ 6 հազար մարդիկ լքել են իրենց տները մոլեգնող ջրհեղեղի պատճառով Այսօր, 13:40 Միանշանակ, պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան. Հակոբ Արշակյան Այսօր, 13:34 Ալբերտ Էյնշտեյնի նամակներն աճուրդի են հանվել Այսօր, 13:26 Հնդկաստանում ավելի քան 50 երեխա է մահացել սննդի մեջ լիչիի պտուղներ գործածելուց հետո Այսօր, 13:17 Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չեմ ստացել. փոխնախարար Այսօր, 13:04 Ճապոնիայում ավտոմեքենան բախվել է մի խումբ երեխաների. վարորդը 69-ամյա կին է Այսօր, 12:53 ԱՄՆ-ը Լեհաստանում տեղաբաշխելու է հարվածային անօդաչուներ և հազար զինվոր Այսօր, 12:48 Հունիսի 13-ին ժամը 10.00-ից 15.00-ն դադարեցվել է Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի գազամատակարարումը Այսօր, 12:45 Զենքերի գնման գործընթացը շարունակվում է, մենք ուզում ենք մեծացնել զենքերի տեսականին. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 12:34 Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված նոր հիվանդության հետևանքը լինելու է անդամահատությունը. փաստաբան Այսօր, 12:29 Հայաստանն ու Մեքսիկան կգործակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում Այսօր, 12:21 Հարցում. Բայդենն առաջատար է ԱՄՆ նախագահի թեկնածուների շարքում Այսօր, 12:12 Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ 13-ամյա աղջկան, ինչպես նաև տասնվեց տարին լրացած անձանց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար Այսօր, 12:05 Արտոնություն «Լիկվոր» ընկերությանը. նախատեսվում է 7 միլիարդ 623 մլն 943 հազար դրամի ներդրում Այսօր, 12:00 Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հունիսի 14-ից կգործի Ալմաստ - Շորժա էլեկտրագնացքը Այսօր, 11:54 Ժամանակակից պատերազմները էդպիսի բնավորություն ունեն, երբեմն անակնկալ են լինում. Արծրուն Հովհաննսիյանը՝ շփման գծում հակառակորդի ակտիվության մասին Այսօր, 11:49 Այսուհետ տնտեսվարող սուբյեկտներին ստուգումների համար այլևս երեք օր առաջ չեն նախազգուշացնի Այսօր, 11:43 707 մլն 700 հազար դրամ՝ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների պարգևատրումների համար Այսօր, 11:34 Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի ամբողջ երկայնքով. Դավիթ Տոնոյան Այսօր, 11:23 Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի Այսօր, 11:17 Ապրիլյան պատերազմի մասին ՊՆ-ն ուսումնասիրություն կատարել է, որը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին. Դավիթ Տոնոյան Այսօր, 11:12 Արտակ Զեյնալյանին ծափերով ճանապարհեցին կառավարությունում, սակայն նա ներկա չէր Այսօր, 11:05 Շուշիում 13-ամյա երեխան բարձրահարկ շենքից ցած է ընկել Այսօր, 10:58 Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանը Այսօր, 10:53 Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին. ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը Այսօր, 10:44 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:39 «Հրապարակ». «Պասլատ անեիր քաղաքացուն» Արսեն Թորոսյանը` տեսչական մարմնի ղեկավարին Այսօր, 10:31 «Ժամանակ». Ներկայացվել է թվով չորրորդ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, իսկ կոռուպցիան աննահանջ է Այսօր, 10:25 «Հրապարակ». «Նման բան չկա». Մակունցը հերքել է ԶԼՄ-ներին վեթինգի ենթարկելու մասին լուրերը Այսօր, 10:21 «Ժողովուրդ». «Իմ քայլի» երկու պատգամավորների նկատմամբ սպառնալիք հնչեցնելու մասով հարուցվել են քրգործեր Այսօր, 10:16 Գագիկ Ծառուկյանը հարցաքննության կանչվելու մասին Քննչական կոմիտեի ծանուցումը պատռել է և չի ներկայացել Այսօր, 10:08 «Ժողովուրդ». «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարի օրը փոխվել է անցկացման վայրի հետ կապված խնդիրներով Այսօր, 10:03 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ Այսօր, 09:58 «Փաստ». 2019 թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ Այսօր, 09:51 «168 Ժամ». ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում. առաջինը կլինի գնդապետ Առուշանյանը Այսօր, 09:46 «Հրապարակ». Ինչո՞ւ էր կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված Դավիթ Փափազյանը ներկա Պուտինի հետ հանդիպմանը Այսօր, 09:40 «Ժամանակ». Խստացվելու է քրեակատարողականների վերահսկողությունը. «զոն նայողների» համար բարդ օրեր են սկսվելու Այսօր, 09:32 «Հրապարակ». Ինչո՞ւ է Գագիկ Բեգլարյանը Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին վճարել 200 մլն դրամ, եթե որպես մեղադրյալ ներգրավված չէ Այսօր, 09:25 «168 Ժամ». Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի Այսօր, 09:07 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է 12/06/2019 21:11 Սան Ֆրանցիսկոյում ապագայի համբուրգեր են առաջարկում (Տեսանյութ) 12/06/2019 21:06 Ճապոնիայում անցկացվել է աթոռներով մրցարշավ (Տեսանյութ) 12/06/2019 21:00 Լոնդոնի երկինքը տասնյակ օդապարիկներ են զարդարել (Տեսանյութ) 12/06/2019 20:54 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1000-ից ավելի փախստական 12/06/2019 20:47 Huawei-ը չեղարկել է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով 12/06/2019 20:40 Չգիտեմ` կմնա՞մ արդյոք Իսպանիայում. Անտուան Գրիզման 12/06/2019 20:31 Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման ներուժը սպառված է. Ռոհանի 12/06/2019 20:26 Բորիս Ջոնսոնը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը 12/06/2019 20:20 «Rammstein»-ի մենակատարը կոտրել է երկրպագուի ծնոտը 12/06/2019 20:12 Բրիտանացին վիճակախաղում 123 մլն ֆունտ է շահել 12/06/2019 20:07 Թրամփը դժգոհել է «նախագահական հարասմենթից» 12/06/2019 20:06 Տեսչական մարմինը Արսեն Թորոսյանի հայտարարությունը «բացառապես հուզականության դաշտում արված, էժանագին շահարկում» է որակել 12/06/2019 20:00 Իրանի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Շմիդը մեկնել է Թեհրան և Պարսից ծոցի երկրներ 12/06/2019 19:51 Սիրիան կասեցրել է Իսրայելի հրթիռային գրոհը 12/06/2019 19:47 Նախագահը հրամանագիր է ստորագրել Արտակ Զեյնալյանին Արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին 12/06/2019 19:43 Խորհրդարանում քննարկվել են եկամտահարկի համահարթեցմանն առնչվող հարցեր 12/06/2019 19:32 Մուսա լեռան գագաթին վառվել է Համահայկական խաղերի ջահը (Լուսանկարներ) 12/06/2019 19:27 Հայաստանի նման երկրի համար դժվար է համընդհանուր ներառականության անցնելը. Փորձագետ 12/06/2019 19:22 Խաժակյանի մերձավորի հետ կատարված դեպքի հետքերով ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման և ևս երկու հոդվածով 12/06/2019 19:02 Խորհրդարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարը 12/06/2019 18:50 Երևանի ոստիկանության 6-րդ վարչության դիմաց տեղադրված ռումբի մասին ահազանգը հերքվել է 12/06/2019 18:43 Ալեքսեյ Նավալնին բերման է ենթարկվել Մոսկվայում 12/06/2019 18:38 ՊՎԾ-ն կոչ է անում ԵՊԲՀ-ի մասին իրենց տարածած հայտարարությունը չմեկնաբանել որպես մեղադրական եզրակացություն 12/06/2019 18:33 Հուլիսի 7-ին Երևանում կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրանը» 12/06/2019 18:26 Ucom-ը ներկայացել է ամառային առաջարկներով շարժական կապ իր բաժանորդների համար 12/06/2019 18:23 Նախարարությունների միացումից այս պահի դրությամբ կրճատվել է մոտ 15 հաստիք. Արայիկ Հարությունյան 12/06/2019 18:12 Հայկ Ալումյանը հայտարարեց ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցից հրաժարվելու մասին 12/06/2019 18:08 Ես ամեն օր 3-4 անգամ կանգնեցնում եմ մեքենաս և մարդկանց դիտողություն անում մեքենայից աղբը փողոց գցելու համար. Քաղաքապետ 12/06/2019 17:43 Պակիստանի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել 12/06/2019 17:35 Վթար՝ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ 12/06/2019 17:30 Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը 12/06/2019 17:17 Այս մարդիկ կամ ունակ չեն, կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ. Մարությանը՝ «Սանիթեքին» 12/06/2019 17:05 Սարգիս Ավագյանի սպանությունը որևէ կապ չունի Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքի հետ. Քննչական կոմիտե 12/06/2019 17:01 Եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, մենք բուհի լուծարման կամ միավորման հարց կդնենք. Արայիկ Հարությունյան 12/06/2019 16:58 ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական տնտեսության զարգացումն է. Նիկոլ Փաշինյան 12/06/2019 16:46 Արմեն Գրիգորյանը հունիսի 17-20-ը կլինի ՌԴ Ուֆա քաղաքում 12/06/2019 16:31 Աշխատանք՝ հանուն երեխաների (Տեսանյութ)