Պատմություն

1991 թ. մայիսին մի խումբ երիտասարդ մաթեմատիկոսներ նախաձեռնեցին հիմնադրել մասնագիտական միություն, որը կհամախմբեր մաթեմատիկայի տարբեր բնագավառներում աշխատող գիտնականների, որոնք ապրում էին տարբեր երկրներում, սակայն ավանդ էին ներդնում Հայաստանի Հանրապետությունում մաթեմատիկայի զարգացման գործում:

Դրանից մի քանի տարի առաջ կար ոչ կանոնակարգված Երիտասարդ մաթեմատիկոսների  միություն, որը պարբերաբար  կազմակերպում էր գիտական նստաշրջաններ, որտեղ ներկայացվում  էին գիտական զեկուցումներ և նույնիսկ հրավիրում էր բավականին ներկայացուցչական ԽՍՀՄ չափանիշներով գիտաժողովներ որոցից առաջինը տեղի է ունեցել 1982 թ., Մաթեմատիկական ֆիզիկայի արդիական հիմնախնդիրները թեմայով:

Այնուհետև գաղափար առաջացավ, հակառակ գոյություն ունեցող խոչընդոտների, ստեղծել գիտնականների ընդհանրություն Մաթեմատիկական միության ավանդական տեսքով:

Պայմանվորված պատմանկան հանգամանքներով, Հայաստանում մաթեմատիկայի հետ կապված գիտնականները ցրված են ողջ աշխարհով: Ոմանք ստացել են մասնագիտական կրթություն արտասահմանում, սակայն աշխատում են այստեղ: Այլոք, որոնք աճել են որպես հետազոտողներ Հայաստանում, աշխատում են այլ երկրներում: Մեկ այլ խմբի անդամները  թե ձևավորվել են որպես մաթեմատիկոսներ արտասահմանում, թե աշխատում են այնտեղ, սակայն իրենց ավանդն են ներդնում մեր գիտության զարգացման գործում:  Ահա այս պատճառներով  մասնագիտական համախմբման համար ընտրվել էր «միություն» անվանումը:

Առաջին համագումարը տեղի է ունեցել 1991, մայիսի 18-ին: Դա մի ժամանակշրջան էր, ընկած անկախության հռչակման 1990 թ. օգոստոսի 23, առաջինը ոչ-Բալթյան Խորհրդային հանրապետույուններից և ԽՍՀՄ կազմաքանդման 1991 թ. դեկտեմբերին:

Հանրապետության համարյա բոլոր մաթեմատիկոսները հավաքվել էին Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում և քննարկում էին կազմակերպչական և այլ հրատապ հարցեր:

Ընդունեց ՀՄՄ կանոնադրությունը և ընտրվեց ղեկավար մարմինը:

ՀՄՄ առաջին նախագահ ընտրվեց պրոֆ. Ալեքսանդր Թալալյանը, որը Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն էր այդ ժամանակ:

Առաջին խորհրդի կազմում ընտրվեցին՝

Սերգեյ Անտոնյանը, Սամվել Ապրեսյանը, Նորայր Առաքելյանը, Վիկտոր Արզումանյանը, Բագրատ Բատիկայնը, Գեղամ Գևորգյանը, Նորայր Ենգիբարյանը, Վանիկ Զաքարյանը, Ալեքսանդր Թալալյանը, Սարգիս Հակոբյանը, Հրաչիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Ֆելիքս Հարությունյանը, Հայկ Ղազարյանը, Վալերի Մարտիրոսյանը, Վարդան Մարտիրոսյանը, Յուրի Մովսիսյանը, Կարեն Յաղջյանը, Վլադիմիր Յավրյանը, Բորիս Նահապետյանը, Ռոմեն Շահբաղյանը, Ֆայզո Շամոյանը, Շվայց Սահակյանը, Սոկրատ Սիմոնյանը, Աշոտ Վաղարշակյանը, Վիկտոր Օհանյանը:

Առաջին վերստուգիչ հանձնաժողովում ընտրվեցին

Ռաֆայել Արամյանը, Արթուր Ավետիսյանը, Ռոբերտ Դավթյանը, Աշոտ Կակոսյանը, Համլետ Մարտիրոսյանը, Երվանդ Մկրտչյանը, Բորիս Սահակյանը:

Մայիսի 24-ին երկու փոխ նախագահներ և գործադիր մարմին ընտրվեցին խորհրդի կազմից: Փոխ նախագահներ՝ Բորիս Նահապետյան, Գեղամ Գևորգյան:

Վարչություն՝ Վիկտոր Արզումանյան (քարտուղար), Նորայր Ենգիբարյան, Հայկ Ղազարյան, Վարդան Մարտիրոսյան, Ռոմեն Շահբաղյան, Վիկտոր Օհանյան (գանձապահ) :

Խորհրդի այս նիստը եղավ վերջինը: Հետագայում ՀՄՄ ընթացիկ ղեկավարությունը իրականցնում էր Վարչությունը: Հաջորդ համագումարում խորհրդի կազմը կրճատվեց և ղեկավարությունը վերապահվեց գործադիր մարմնին:

Հայկական  մաթեմատիկական միությունը պաշտոնապես գրանցվել է Հայաստանի հանրապետության Արդարադատության նախարարությունում 1991 թ. հուլիսի 10-ին:

ՀՄՄն Միջազգային մաթեմատիկական միության անդամ է 1993 թ.

Մի քանի տեղեկաթերթեր են հրատարակվել ոչ մեծ տպաքանակով: Բոլոր պահպանված օրինակների բովանդակությանը կարելի ծանոթանալ այստեղ:

Ստորև նշված են ՀՄՄ բոլոր համագումարների և ընտրված նախագահների ցուցակը

  • 1991, Ալեքսանդր Թալալյան
  • 1994, Նորայր Առաքելյան
  • 1997, Ռուբեն համբաձումյան
  • 2001, Նորայր Ենգիբարյան
  • 2004, Հրաչիկ Հայրապետյան
  • 2011, Տիգրան Հարությունյան
  • 2017, Յուրի Մովսիսյան

ՀՄՄ ներկա պաշտոնատար անձանց ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ: