Հայերը որպես նորարար   ազգ

...

Վանո (Իվան) Միկոյան

Հայ հեղինակավոր ինքնաթիռի դիզայներ, Արտեմ Միկոյանի եղբորորդին և MiG-29 ինքնաթիռի համահեղինակը (ռազմական ինքնաթիռ, որը 1980-ական թվականներին հանդիսացել է ԱՄՆ-ի F-15 և F-16 կործանիչների սովետական այլընտրանքը): MiG կորպորացիայի համաձայն, ԽՍՀՄ-ը արտադրել է ավելի քան 1600 MiG-29 ընտանիքի ինքնաթիռներ, որոնք մինչ օրս օգտագործվում են ռուսական օդուժի կողմից ինչպես նաև արտահանվում այլ երկրներ:

Ռեյմոնդ Վահան Դամադյան

Եղել է ՄՌՏ տեխնոլոգիայի հեղինակը, ում շնորհիվ բժիշկները հայտնաբերել են մարդկանց ներքին օրգանները ուսումնասիրելու նոր եղանակ: Դամադյանն առաջինն է իրականացրել ամբողջ մարմնի սկանավորում 1977թ-ին՝ ախտորոշելով ռակ հիվանդունթյունը: Նա ստացել է բաղմաթիվ պարգևներ, որոնցից ամենանշանավորը եղել է Lemelson-MIT մրցանակը:

Հովհաննես Ադամյան

Հովհաննես Ադամյանը զգալի ներդրում է ունեցել գունավոր հեռուսատցույցների զարգացման գործում: Նա սկսել էր գունավոր հեռուստացույց ստեղծելու նախագիծ, որը կոչվում էր Հեռատես, սակայն իր ջանքերին հակառակ՝ նա չի կարողացել գործող նախատիպ ստեղծել: 1928 թ-ին նրա եռագույնի սկզբունքը օգտագործվել է Լոնդոնում գունային հեռուստատեսություն ստեղծելու համար:

...

Ալեքսիս Օհանյան

Ալեքսիսը հայտնի է որպես Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն: Որն ԱՄՆ-ում համարվում է յոթերորդ հայտնի կայքը և գնահատվում է ավելի քան 407 մլն դոլար: 2012 թվականին Forbes ամսագիրը նրան ընդգրկեց «30 Under 30» ցուցակը, որպես տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն գործիչ:

...

Նաիրա Հովակիմյան

Նաիրա Հովակիմյանը Իլինոյս համալսարանի ինտելեկտուալ ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ղեկավարն է և IntelinAir-ի համահիմնադիրը: Նա հիմնականում հայտնի է դրոնի նախագծով որը, կարող է լուծել մի շարք կենցաղային խնդիրներ: Մեդիամաքսի կողմից ընդգրկվել է աշխարհի «50 գլոբալ հայերը» ցանկի մեջ: Նա նաև հանդիսանում է FAST-ի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամ) խորհրդի անդամ:

Արթուր Բուլբուլյան

Արթուր Բուլբուլյանը ծնվել է 1900 թ-ին Օսմանյան կայսրությունում, իսկ 1920թ-ին տեղափոխվել է ԱՄՆ: Նա հանդիսանում է ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի համար նախատեսված թթվածնային դիմակների ստեղծողներից մեկը: Բուլբուլյանը հատուկ աշխատել է A-14-ի վրա, որը ցրտադիմացկուն էր և ուներ բարձրախոս ռադիոհաղորդակցության համար և հնարավորություն էր տալիս օդաչուին խոսել ու ուտել դիմակով: A-14 թթվածնի դիմակը լայնորեն կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում:

...