Կառավարություն

Նախարարություններ

Վահրամ Բորիսի Բաղդասարյան

Վահրամ
Բորիսի
Բաղդասարյան

ԱՀ ֆինանսների նախարար

Պաշտոնն ստանձնել է
1.06.2020


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967 թ. 1 մայիսի, ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1988թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:
1994թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժինը` «Էկոնոմիկա, պլանավորում և ժողովրդական տնտեսության ու նրա ճյուղերի կառավարման կազմակերպում» մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
1988թ. աշխատանքի է ընդունվել ԼՂԻՄ մարզգործկոմի պլանային հանձնաժողովում, որպես տնտեսագետ:
1989-1991թթ՝ ԼՂԻՄ Գլխավոր պլանային-տնտեսագիտական վարչություն՝ գլխավոր տնտեսագետ:
1992-1995թթ  աշխատել է ԼՂՀ Գերագույն խորհրդի տնտեսական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:
1995-1997թթ՝ ԼՂՀ կառավարության բարեփոխումների բաժնի գլխավոր մասնագետ:
1997-2004թթ  զբաղեցրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը:
2004-2007թթ՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար:
2007-2008թթ  աշխատել է «Միջազգային բիզնես-կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն:
2008-2010թթ զբաղեցրել է ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:
2010-2013թթ՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն:
2013թ. դեկտեմբերից աշխատել է«Արցախբանկ» ՓԲԸ-ում, իսկ 2015-2020թթ. զբաղեցրել է գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի պաշտոնը:
2020 թվականի հունիսի 1-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար:

Կուսակցական պատկանելություն
«Ազատ հայրենիք» կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: