Հա

Հասարակական

05/09/2015 - 11:00

ԱՄԵԱԿ - Ռոման Բաղդանի Իսայեան (1889-1966)

Կան անուններ, որոնք բոլորին ներշնչում են խորն յարգանք եւ խորագոյն երախտագիտութեան զգացմունք: Դրանք անուններն են այն մարդկանց, ովքեր իրենց ընդունակութիւններն ու յոյզերը, իրենց ողջ կարողութիւնն առանց մնացորդի նւիրաբերել են ժողովրդին. սրանց գործունէութիւնը, կեանքը, ո՛ր ասպարէզում ել լինի՝ լի է սխրանքներով: Անհունօրէն նւիրւած իրենց ասպարէզին՝ նրանք ժողովրդին ծառայել են ոչ միայն իբրեւ հմուտ մասնագէտներ, այլեւ որպէս հասարակական գործիչներ, եւ եղել են միշտ սիրելի:

(Ս. Աստւածածին եկեղեցու օծման 70-ամեակի առթիւ)

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

 

Կան անուններ, որոնք բոլորին ներշնչում են խորն յարգանք եւ խորագոյն երախտագիտութեան զգացմունք: Դրանք անուններն են այն մարդկանց, ովքեր իրենց ընդունակութիւններն ու յոյզերը, իրենց ողջ կարողութիւնն առանց մնացորդի նւիրաբերել են ժողովրդին. սրանց գործունէութիւնը, կեանքը, ո՛ր ասպարէզում ել լինի՝ լի է սխրանքներով: Անհունօրէն նւիրւած իրենց ասպարէզին՝ նրանք ժողովրդին ծառայել են ոչ միայն իբրեւ հմուտ մասնագէտներ, այլեւ որպէս հասարակական գործիչներ, եւ եղել են միշտ սիրելի:
Այդ անուններից է Ռոման Բաղդանի Իսայեանը, որն իր յօժարակամ նպաստը բերեց մեր ազգային արժէքների պահպանմանն ու կառուցմանը:
Ազգային-հասարակական գործիչ եւ մեծանուն բարերար Ռոման Բաղդանի Իսայեանը ծնւել էր 1889 թւականին՝ Կովկասի Շամախի քաղաքում՝ մի բարեպաշտ եւ աւանդապահ ընտանիքի յարկի տակ, ուր տիրում էր պաշտամունք եւ ակնածանք՝ կրօնի ու մշակոյթի նկատմամբ: Ստացել էր բարձրագոյն կրթութիւն:
1930 թւականին անցել է Իրան, իսկ 1932 թւականից հաստատւել է Թեհրանում եւ մէկը միւսի յետեւից հիմնել է շինարարական եւ առեւտրական ընկերութիւններ ու մի շարք գործարաններ՝ զարկ տալով երկրի շինարարական աշխատանքներին:
Անձնական ձեռնարկութիւններին զուգընթաց, նա սերտօրէն կապւած էր իրանահայ ազգային-եկեղեցական կեանքին եւ իր նիւթական աջակցութիւնն էր բերում՝ բարեսիրական, կրթական եւ մշակութային բոլոր ձեռնարկութիւններին, յաճախ հանդիսանալով նախաձեռնող ու խթանող ոյժը այդ կարգի աշխատանքների մէջ:
Սակայն, իր բարերարութեանց մեծագոյն կոթողը հանդիսացաւ Թեհրանի Ս. Աստւածածին ժամանակի մայր եկեղեցին, որ նա կառուցել է 1938 թւականին, իր հանգուցեալ մօր՝ Զարվարդ Իսայեանի յիշատակին:
Սոյն եկեղեցու հիմնօրհէնքը կատարւել է 1938 թւականի հոկտ. 23-ին՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանի ձեռամբ: Իսկ օծումը կատարւել է 1945 թւականի յուլիսի 29-ին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Ա Յովսէփեանի ձեռամբ:

150905d02a

Գնահատելի դեր է կատարել Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ» միջնակարգ դպրոցի կառուցման հիմնադրամի գործում, նւիրելով ամենամեծ գումարը, եւ ներգաղթի հետեւանքով՝ տուժած գիւղացիների աջակցութեան ուղղութեամբ:
Իսայեանը բազմաթիւ բարեգործութիւններ է կատարել նաեւ՝ Կովկասում, Հայաստանում, Իրանում, Լիբանանում եւ այլուր:
1918 թւականին Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժամանակ, պետական դրամատուն հիմնելու առթիւ, երբ յայտնի վաճառականներից ամենաշատ նւիրատուի գումարը չի անցնում 500,000 ռուբլիից, նա նւիրում է՝ 5,000,000 ռուբլի:
150905d02bԱնդամակցել է Թեհրանի հայոց թեմի ազգային բարձրագոյն մարմիններին, ինչպէս՝ Պատգամաւորական, Ծխական-ներկայացուցչական ժողովներին եւ Թեմական խորհրդին (իբրեւ ատենապետ):
Մասնակցել է նաեւ Ս. Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոս երջանկայիշատակ Գէորգ Զ Չէօրէքչեանի ընտրութեանն ու օծմանն, իբրեւ Թեհրանի հայոց թեմի պատգամաւոր եւ Էջմիածնի ազգ. ժողովի ատենապետ, իսկ 1963-ին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. երանաշնորհ Խորէն Ա կաթողիկոսի ընտրութեանն ու օծմանը, իբրեւ Թեհրանի հայոց թեմի պատգամաւոր: Ստացել է արժանաւորութեան շքանշան եւ օրհնութեան կոնդակներ:
150905d02cՌոման Իսայեանը, որ երկար տարիներ վայելում էր իրանահայ բարերարների մէջ անդրանիկութեան պատիւը, 1966 թւականի յուլիսի 2-ին՝ Թեհրանում կնքեց իր մահկանացուն եւ արժանացաւ ազգային թաղումի: Թաղման կրօնական արարողութիւնը կատարւել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, որից յետոյ դին հոծ բազմութեան ներկայութեամբ ամփոփւել է նոյն եկեղեցու ներքնայարկում:
Ռոման Իսայեանը, ցաւօք, աչքերը յաւիտենապէս փակեց իր սիրած ու պաշտած հայրենիքից հեռու:
Այսօր թէեւ նա մոռացւած է շատերի կողմից, սակայն նրա ժողովրդանւէր կեանքը, բազում ծառայութիւնները՝ հայրենիքում, Լիբանանում, Իրանում եւ այլուր, դպրոցներում ու եկեղեցիներում, հայ ժողովրդին թողած իր մշակութային ու կրօնական ժառանգութիւնը, որոնք արդիւնքն են իր կազմակերպչական կարողութեան ու ձեռներէցութեան՝ նրա յիշատակը յաւերժ վառ ու անշէջ կը պահեն իրեն յիշողների եւ գնահատողների սրտերում:
Յարգանք իր վաստակին ու բարի յիշատակին:

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնւում են նրանք ճիշտ ժամանակին
Եւ ժամանակից առաջ են ընկնում...

«Վարք մեծաց» -
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Յարակից լուրեր

  • ԻԳՄ-ում Յովիկ Մինասեանը ներկայացրեց՝ նիւթեր իրանահայ անցեալից
    ԻԳՄ-ում Յովիկ Մինասեանը ներկայացրեց՝ նիւթեր իրանահայ անցեալից

    Հինգշաբթի, դեկտեմբերի 5-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան հերթական ձեռնարկը` «Նիւթեր իրանահայ անցեալից» խորագրով: Ելոյթ ունեցաւ բազմաթիւ բանասիրական հետազօտութիւնների հեղինակ, միութենական Յովիկ Մինասեանը:

  • Ս. Աստւածածնի Երից ամաց ընծայման եւ Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօններ
    Ս. Աստւածածնի Երից ամաց ընծայման եւ Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօններ

    Համաձայն հրէական սովորութիւնների` ուխտապահ ծնողներն իրենց զաւակին երեք տարեկանից նւիրում էին տաճարին: Մարիամին տաճարի ընծայման դրւագը հայ եւ բոլոր մեծ եկեղեցիները ամէն տարի յիշատակում են նոյեմբերի 21-ին, որը կոչւում է՝ «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»:

  • Արեւագալի արարողութիւն Ս. Աստւածածին եկեղեցում
    Արեւագալի արարողութիւն Ս. Աստւածածին եկեղեցում

    Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արեւագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 2 ապրիլ 2019-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արեւագալի ժամերգութեան նախագահեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, քահանայ հայրերը ու հաւատացեալ ժողովուրդը:

  • «Մենք բոլորս քո գառներն ենք, Սրբազա՛ն». Հրանդ Աբրահամեանի մէկ յուշը՝ Մելիք-Թանգեան Սրբազանից
    «Մենք բոլորս քո գառներն ենք, Սրբազա՛ն». Հրանդ Աբրահամեանի մէկ յուշը՝ Մելիք-Թանգեան Սրբազանից

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակելով իր բանահաւաքի աշխատանքը, թեմում դեռեւս կենդանի տարեց հայորդիների բանաւոր յուշերի գրառումը կատարում է, իբրեւ թանկագին մասունք, Ատրպատականի հայութեան ապագայ պատմութեան էջերը հարստացնող: Առաջնորդ Սրբազանը այս նկատառումով հանդիպեց բնիկ ղարադաղցի եւ այժմ թաւրիզաբնակ Հրանդ Աբրահամեանի հետ, որը շատ վաղ հասակում Ղարադաղի Ղշլաղ գիւղից փոխադրւել էր Թաւրիզ, պապենական գիւղի հայաթափման հետեւանքով:

  • Իրանի Ազգային գրադարանի տնօրէնն այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի
    Իրանի Ազգային գրադարանի տնօրէնն այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի

    Իրանի Ազգային արխիւի եւ գրադարանի կազմակերպութեան տնօրէնը, Ս. Ծննդեան տօնի կապակցութեամբ, այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանն ու գրադարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։