14.12.2020 18:15

Ղարաբաղում հակահետևակային ականի պայթյունից տուժել է երեք մարդ

Ղարաբաղում հակահետևակային ականի պայթյունից տուժել է երեք մարդ

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջանում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տուժել են երկու քաղաքացիական անձ և մեկ զինվորական։ Այդ մասին լուրը տեղադրված է Ադրբեջանի գլխավոր դատախազության կայքում։

Իրավապահների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել  կիրակի երեկոյան, Շահբուլաղ (Սուրենավան) գյուղում։

Միջադեպի փաստով գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Ագրեսիվ պատերազմ մղելը», «Սպանություն հանցախմբի կողմից», «Դիտավորյալ սպանություն՝ ատելություն և թշնամանք հրահրելու նպատակով»։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում լիակատար ականազերծման համար անհրաժեշտ կլինի ավելի քան 10 տարի, իսկ զինամթերքի վնասազերծման համար՝ հինգ-վեց տարի։

Փոխանցում է lenta.ru-ն։