Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Նվագախումբ

Հիմնադրվել է 1938թ. փետրվարին, Երևանում՝ Արտեմի Այվազյանի (գեղարվեստական ղեկավար), Ցոլակ Վարդազարյանի (դիրիժոր), Առնոլդ Մարտիրոսյանի (ռեժիսոր) համագործակցությամբ: Նվագախմբի կողմից կատարվող կոմպոզիացիաների հիմքում եղել է ժողովրդական ֆոլկլյորը, որով էլ նվագախումբն առանձնացել է մյուսներից: Առաջին համերգ-ներկայացումների ծրագրերը կազմված էին ազգային երաժշտության նմուշներից, կենցաղային տեսարաններից ու պարերից («Սարի գյալին», «Խորոտ էր», «Շալախո», «Թութակ»), Ա.Այվազյանի երկերից («Հայկական ռապսոդիա», «Ջան Երևան», «Հայրենիք» և այլն): Առաջին մենակատարներից էին՝ երգչուհի Լ.Լազարևան, երգիչներ Ա.Սամվելյանը, Ս.Պերյանը, հետագայում՝ Ռ.Բեյբութովը, Մ.Հովհաննիսյանը, Կ.Տոնիկյանը, պարողներ Բ., Լ. և Գ.Օրդոյան եղբայրները, Գ.Այվազյանը, թմբկահար Ռ.Յոլչյանը, պարուհի-երգչուհի Ա.Մալխասյանը: 1948-92թթ կոչվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ: 1956-92թթ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է դարձել դաշնակահար և կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանը, ով կազմի, նստաձևի, գործիքավորման ոճի փոփոխություններով նվագախմբի կատարողական արվեստը հասցրել է նոր մակարդակի: 1956թ-ից, տարբեր տարիների, հանդես են եկել մենակատարներ՝ երգչուհիներ Բ.Դարբինյանը, Ռ.Մկրտչյանը, Լ.Խոմյանցը, Զ.Տոնիկյանը, Տ.Հովհաննիսյանը, երգիչներ Է.Կարապետյանը, Ա.Ավետյանը, նվագախմբի վետերան Ռ.Յոլչյանը, կլառնետահար Հ.Անսուրյանը, փողհար Հ.Պետրոսյանը, երգեհոնահար Թ.Մադաթյանը, պարուհի Ա.Հարությունյանը: Նվագախմբի երկացանկը ընդգրկել է հայկական ժողովրդական, սովետահայ, արտասահմանյան, ջազային դասական և ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Մինչև 1956թ. գեղարվեստական ղեկավարից բացի եղել են նաև դիրիժորներ Ց.Վարդազարյանը, Մ.Թադևոսյանը, Կ.Օրբելյանը, Գ.Խաչատրյանը: Նվագախումբը մասնակցել է Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին Մոսկվայում (1939թ., 1956թ.), պատերազմի տարիներին հանդես եկել ռազմաճակատում և թիկունքում, համերգներով շրջագայել Միությունում, արտասահմանում՝ Իրան, 1956թ-ից՝ Լեհաստան, Բուլղարիա, Հունգարիա, Գերմանիա, Սիրիա, Լիբանան, Հարավսլավիա և այլուր: Առաջինն է սովետական էստրադային նվագախմբերից, որ ելույթ է ունեցել ԱՄՆ–ում (1975թ.), Ֆրանսիայում և Գերմանիայում: Ունեցել է մի շարք հեռուստատեսային ելույթներ, սկավառակների ձայնագրում: 1992թ. նվագախումբը դադարել է գործունեությունը: 1997թ. երաժիշտ, կոմպոզիտոր և գործիքավորող Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ վերականգնվել է նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար է դարձել հենց ինքը, երաժշտական ղեկավար` սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը: Այդ տարիներին ևս նվագախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում և արտերկրում: 2000թ. մասնակցել է «Երևան 2000» միջազգային 2-րդ ջազ փառատոնին և ելույթ է ունեցել դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Չիկ Կորիայի հետ: 2001թ. նվագախմբի «Մաունթին դանս» ձայնասկավառակը Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ֆյուժն-ալբոմ» մրցանակին: Ելույթներ է ունեցել արտերկրում կայացած հայկական երեկոների ժամանակ: 2008թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ջազ նվագախումբ» մրցանակին: 2010թ. գեղարվեստական ղեկավար է դարձել Արմեն Հյուսնունցը: Նվագախումբը թողարկել է «Mountain Dance» (2001թ.), «Armenia Big Band», «Masisamba» (2008թ.) ձայնասկավառակները: