Զբոսաշրջություն



Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն բնօրրաններից է: Այստեղ են գտնվում հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային արժեքներ: Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ, որոնք վկայում են քաղաքի հոգևոր, մշակութային և գիտական բարձր կարգավիճակի մասին:
Երևանը` որպես ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար կայուն և ապահով, զբոսաշրջության համար գրավիչ պատմամշակութային քաղաք, միջազգային զբոսաշրջային շուկային բազմաբնույթ մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ առաջարկելու մեծ ներուժ ունի:
Երևանի զբոսաշրջության հետագա զարգացումը պահանջում է ավելի բարձր որակավորված աշխատուժ, ավելի մեծ ներդրումներ, բարձրակարգ ենթակառուցվածքներ և ծառայություններ, հետազոտությունների ավելի ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ:



Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության նպատակն է ստեղծել այնպիսի մի համակարգ, որը կբավարարի ճանապարհորդող քաղաքացիների պահանջները, կմեծացնի զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, միջազգային կապերի զարգացման, տարածքային համաչափ զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Այս ամենն իրականացնելու համար պետք է ապահովել զբոսաշրջության կայուն և կենսունակ զարգացում, նպաստել ներգնա և ներքին զբոսաշրջիկների թվի աճին, միաժամանակ ավելացնել զբոսաշրջությունից ստացվող եկամուտները` առաջարկելով ավելի բարձրարժեք զբոսաշրջային արդյունք:



Երևանի զբոսաշրջային արդյունքը շարունակաբար ներկայացվելու է միջազգային ցուցահանդեսներում, ինչը խիստ կարևոր է ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում Երևանի զբոսաշրջային արդյունքը խթանելու  համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժինը (այսուհետ՝ Բաժին) կազմակերպում և ապահովում է զբոսաշրջության զարգացման ծրագրերի և միջոցառումների պլանների մշակումը (<<Երևան Սիթի Տուր>>, հուշարձանների և պատմամշակութային շենքերի գեղազարդ ու գունազարդ լուսավորումը և վերջիններիս  QR-կոդերով համապատասխան ցուցանակների տեղադրումը), ներառյալ` համապատասխան կառուցվածքային և ներդրումային միջավայրի կատարելագործմանն ուղղված առաջարկություններն ու նախագծերը:



Բաժինը, համագործակցելով Երևանի տարածքում գործող ոչ պետական զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների հետ,  նախապատրաստում և ներկայացնում է առաջարկներ՝ Երևանում զբոսաշրջության քաղաքականություն մշակելու, համատեղ ծրագրեր իրագործելու, ներդաշնակ և օրենսդրության պահանջներին համապատասխանող գործունեություն ծավալելու, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության զբոսաշրջային օբյեկտներ կառուցելու, հանգստի գոտիներ ստեղծելու, պահպանելու և շահագործելու վերաբերյալ:
Բաժինը պատրաստակամ է համագործակցել շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
մշակույթի եւ տուրիզմի վարչության
տուրիզմի բաժին

Հասցե`  ք. Երևան, Արգիշտիի 1

Հեռ.`  (010 ) 514-230
Էլ. փոստ`  tourism@yerevan.am
Ձեր նամակը


Անուն Ազգանուն Հայրանուն (*)


Փոստային հասցե (*)


Հեռախոս (*)


Էլ. փոստ (*)


Հարցադրման տեքստ (*) (Տեքստը գրել միայն unicode ֆորմատով)



Share |
Քաղաքային տնտեսություն