Պորտուգալիա
República Portuguesa Պորտուգալիայի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ A Portuguesa |
||||
Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Լիսաբոն | |||
Պետական լեզուներ | պորտուգալերեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 92,391 կմ² | ||
- | Ջրային (%) | 0.5 | ||
Բնակչություն | ||||
- | 2012 նախահաշիվը | 10,487,289 | ||
- | 2011 մարդահամարը | 10,562,178 | ||
- | Խտություն | 115 /կմ² 298 /մղոն² |
||
Դրամական միավոր | Եվրո (EUR ) |
|||
Ժամային գոտի | WET | |||
- | Ամռանը (DST) | DST (UTC+1) | ||
Վերին մակարդակի ազգային դոմենն | .pt | |||
Հեռախոսային կոդ | +351 |
Պորտուգալիա[1] (պորտ.՝ República Portuguesa), նախկինում նաև Փորթուգալիա [1], պետություն Հարավային Եվրոպայում, Պիրենեյան թերակղզում։ Արևելքից և հարավից սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին հյուսիսում և արևելքում Իսպանիայի հետ: Մայրաքաղաքը Լիսաբոնն է։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել]
Ավելի քան 2000 տարի առաջ Պորտուգալիայի տարածքում ապրում էր լուզիտանների հնագույն ցեղը։ Նրանք զբաղեցնում էին Պիրենեյան թերակղզու այն մասը, որը հարում է Ատլանտյան օվկիանոսին։ Սակայն լուզիտանների հողը նվաճեցին հռոմեացիները և այնտեղ հիմնեցին Լուզիտանիա պրովինցիան։
Ավելի քան 11 հարուրամյակ հետո այդտեղ ստեղծվեց պետություն։ Երկիրը կառավարողներն ապրում էին Պորտուս Կալե կոչվող փոքրիկ տարածքում, և այդ պատճառով պետությունը կոչվեց Պորտուգալիա։
500 տարի առաջ պորտուգալական թագավորները եվրոպական ամենահզոր տիրակալներից էին։ Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնագործումը 1498 թվականին սկզբնավորեց պորտուգալական նվաՃումներն Ասիայում և Աֆրիկայում։
Նոր ժամանակներում ազգային-ազատագրական պայքարի ծավալման հետևանքով Պորտուգալիան ստիպված եղավ հրաժարվել իր գաղութներից։ 1970-ական թվականներին անկախությունշնորհվեց Մոզամբիկին, Գվինեա Բիսաու, Անգոլա գաղութներին։
Աշխարհագրություն[խմբագրել]
Պորտուգալիա պետությունը գտնվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան թերակղզու արևմուտքում։ Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիները։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Երկրի հյուսիսային մասը սարահարթային է։ Գերիշխում են 1000-1200 մ բարձրությունները։ Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ապամերձ հարթավայրերը։
Օգտակար հանածոներ[խմբագրել]
Պորտուգալիան օգտակար հանածոներով հարուստ չէ. կան միայն վոլֆրամի (ամենախոշորը՝ Եվրոպայում), ուրանի (3-րդ տեղը Եվրոպայում) և անագի պաշարներ։
Բնություն[խմբագրել]
Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է՝ շոգ ամառով և անձրևային ձմեռով։
Խոշոր գետերն են Դորուն (Դուերո), Տեժուն և Գվադիանան։ Երկրի հարավային շրջաններում գերակշռում է միջերկրածովային տիպի բուսականությունը։ Անտառներն զբաղեցնում են տարածքի 5%-ը։
Լեռներում կան կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ վայրերում՝ նոճու, խցանակաղնու, նվենու պուրակներ։ Շատ են լեռնային մարգագետինները։ Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, կզաքիսը, իսպանական նապաստակը, ալժիրական ոզնին և այլն։
Բնակչություն[խմբագրել]
Պորտուգալիան աշխարհի առավել միատարր ազգային կազմ ունեցող երկրներից է։ Բնակչության ավելի քան 99,7 %-ը պորտուգալացիներ են։
Մշակույթ[խմբագրել]
Պորտուգալիան հարուստ և բազմազան մշակույթի երկիր է։ Ժողովրդական երաժշտության ամենատարածված ձևը ֆադուն է՝ քնարական մեներգը կիթառի նվագակցությամբ, հանրածանոթ է վիրա պարը։ Հանրահայտ են պորտուգալական թատրոնի հիմնադիր Վիսենտեն, դրամատուրգ և բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը, գրողներ Ֆերնանդո Պասոն, Ժոզե Սարամագոն, ճարտարապետ Ժոակին Մաշադու դե Կաշտրուն և ուրիշներ։
Տնտեսություն[խմբագրել]
Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է։ Հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ։ Որոշ գինիների անվանումներ դարձել են հատկանշական, օրինակ՝ պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն, պահածոյացած սարդինա ձուկ, խցանանյութ։
Մեքնաշինության ճյուղերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը։ Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը։ Մանածագործական արտադրանքի մեծ մասն արտահանվում է։
Արգավանդ են Պորտուգալիայի հողերը։ Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանակաղնի։
Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը տարածված է ամենուրեք՝ հատկապես ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում։ Տնտեսության կարևոր ճյուղ է զբոսաշրջությունը, որի համար այստեղ առկա են առողջավայրային-զբոսաշրջային հանալի պայմաններ՝ նպաստավոր կլիմա, հարմար լողափեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, թանգարաններ։
Պորտուգալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է երկրի բնակչության թվաքանակին։
Հայերը Պորտուգալիայում[խմբագրել]
Պորտուգալիայի հայ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Ներկայումս բնակվում է 500 հայ կենտրոնացած Լիսաբոնում և Պորտոյում։ Պորտուգալիայի հայերից նշանավոր է հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանը։
Պորտուգալիայում Հայաստանի դեսպանությունը գտնվում է Հռոմում, բայց ունի հյուպատոսություն Լիսաբոնում և Պորտոյում։ Հայաստանում Պորտուգալիայի դեսպանությունը գտնվում է Մոսկվայում։
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ. 53. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պորտուգալիա կատեգորիայում։ |
Ընթերցեք «Պորտուգալիա» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։ |
|
|
---|---|
Միջազգայնորեն ճանաչված պետություններ | Ալբանիա • Անդորա • Ավստրիա • Բելառուս • Բելգիա • Բոսնիա և Հերցեգովինա • Բուլղարիա • Գերմանիա • Դանիա • Էստոնիա •Իռլանդիա • Իսլանդիա • Իսպանիա • Իտալիա • Լատվիա • Լեհաստան • Լիխտենշտայն • Լիտվա • Լյուքսեմբուրգ • Խորվաթիա • Հունաստան • Հունգարիա • Մալթա • Մակեդոնիա • Մեծ Բրիտանիա • Մոլդովա • Մոնակո • Մոնտենեգրո • Նիդերլանդներ • Նորվեգիա • Շվեդիա • Շվեյցարիա • Ուկրաինա • Չեխիա • Պորտուգալիա • Ռումինիա • Ռուսաստան • Սան Մարինո • Սերբիա • Սլովակիա • Սլովենիա • Վատիկան • Ֆինլանդիա • Ֆրանսիա |
Մասամբ ճանաչված և չճանաչված պետություններ |
Կոսովո4 •• Մերձդնեստր |
Կախյալ տարածքներ | Ակրոտիրի և Դեկելիա • Ալանդյան կղզիներ • Գերնսի • Ջիբրալթար • Ջերսի • Մեն կղզի • Ֆարերյան կղզիներ |
Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ Եվրոպայում |
Թուրքիա1 • Ղազախստան1 |
Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի է համարվում |
Ադրբեջան2 • Վրաստան2 |
Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային, ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով |
Հայաստան • Կիպրոս •• Հյուսիսային Կիպրոս5 • Աբխազիա3 • Հարավային Օսիա3 •• Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն6 |
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում, 2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից։ 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։ 5 Ճանաչել է Թուրքիան։ 6 Չճանաչված պետություն |
|
|
---|---|