Ռուսաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Российская Федерация
Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի դրոշ
Դրոշ
Ռուսաստանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Ռուսաստանի Դաշնության օրհներգ
Ռուսաստանի դիրքը
Ռուսաստանի տեղագրական քարտեզ
Ռուսաստանի դիրքը
Ռուսաստանի աշխարհագրական քարտեզ
Մայրաքաղաք Մոսկվա
101 481) 55°45′N, 37°37′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ ռուսերեն
Կառավարում Կիսանախագահական դաշնային հանրապետություն
 -  Նախագահ Վլադիմիր Պուտին
 -  Վարչապետ Դմիտրի Մեդվեդև
Կազմություն
 -  Հայտարարված հունիսի 12 1990 
 -  Վերջնականված դեկտեմբերի 25, 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 17 101 481 կմ²  (1-ին)
 -  Ջրային (%) 13
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 142,754,000  (9-րդ)
 -  2002 մարդահամարը 145,274,019 
 -  Խտություն 8.3 /կմ² (209-րդ)
21.8 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $1.727 տրիլիոն 
 -  Մեկ շնչի հաշվով $12,096 (59-րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $979 բիլիոն (11-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $6,856 (59-րդ)
Ջինի (2002) 39.9 (միջին
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.797 (միջին) (65th)
Դրամական միավոր Ռուբլի (RUB)
Ժամային գոտի (UTC+2 to +12)
 -  Ամռանը (DST)  (UTC+3 to +13)
Վերին մակարդակի ազգային դոմենն .ru, .su, .рф
Հեռախոսային կոդ +7

Ռուսաստան[1] (ռուս.՝ Россия, պաշտոնապես՝ Ռուսաստանի Դաշնություն, ռուս.՝ Российская Федерация) պետություն Եվրասիայում՝ Եվրոպայի արևելյան և Ասիայի հյուսիսային հատվածում։

Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվան է։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կա 15, այսպես կոչված, միլիոնանոց քաղաք՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ(Լենինգրադ)՝ նախկին մայրաքաղաքը, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ (Սվերդլովսկ), Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա (Կույբիշև), Օմսկ, Չելյաբինսկ, Դոնի Ռոստով, Ուֆա, Կրասնոյարսկ, Պերմ, Վոլգոգրադ (Ստալինգրադ), Վորոնեժ։

Տարածքի տեսանկյունից Ռուսաստանն աշխարհում խոշորագույնն է (17 101 481 կմ2՝ ներառյալ Ղրիմի ինքնավար հարապետությունը)։ Դա Երկիր մոլորակի ցամաքի 11,46 %-ն է կամ 1/9 մասը։ Ռուսաստանի տարածքը կազմում է Երկրագնդի ցամաքային մակերեսի 12,65 %-ը կամ 1/8 մասը, ինչը երկու անգամ շատ է իր մակերեսով երկրորդ տեղն զբաղեցնող Կանադայից։

Ըստ 2010 թվականի հունվարի 1-ի տվյալների՝ բնակչությունը 141 927 296 մարդ է։ Ընդ որում, բնակիչների 79,3 %-ն ապրում է Ռուսաստանի եվրոպական մասում, իսկ 20,7 %-ը՝ ասիական։ Տվյալ պահին բնակչության թվով զբաղեցնում է իններորդ տեղը աշխարհի երկրների ցանկում։ Բնակչության ճնշող մեծամասնությունը (73,1%) ապրում է քաղաքներում։ Ռուսները երկրում կազմում են 79,83 %-ը։ Երկրի պաշտոնական լեզուն ռուսերենն է։

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է 18 երկրների հետ՝ այդ չափանիշով նույնպես զբաղեցնելով առաջին տեղը։ Ցամաքով սահմանակից են Նորվեգիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Աբխազիան (մասամբ ճանաչված), Վրաստանը, Հարավային Օսիան (մասամբ ճանաչված), Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան, իսկ ծովով՝ Ճապոնիան և ԱՄՆ-ը։

Ռուսաստանն ունի օգտակար հանածոների հսկայական պաշարներ։ Անտառների տարածքով այն առաջինն է աշխարհում (երկրի տարածքի 45 %-ը), ունի համաշխարհային փայտանյութի պաշարների ավելի քան 1/5 մասը։ Ռուսաստանում լճերը պարունակում են աշխարհի չսառեցրած քաղցրահամ ջրի 1/4-ը և իրենց բացարձակ քանակով առաջինն են աշխարհում[2]։

Ռուսական պետության հազարամյակին նվիրված կոթողը Նովգորոդում

Բովանդակություն

Անվանում[խմբագրել]

Սկյութական տերությունը մ.թ.ա. 1-ին դարում

Ռուսաստան տերմինը ծագում է արևելյան սլավոններից ամենահայտնի ժողովրդի՝ ռուսների անունից։ Որպես պետական-պաշտոնական անուն սկսել է կիրառվել ավելի ուշ։ Կա տարբերակ, որ Կիևյան Ռուսիա անվանումը գալիս է ռուս կոչվող մարդկանց անունից, որը սկանդինավյան ժողովուրդներից՝ շվեդների ցեղախմբերից մեկն է, և ոչ թե տարածաշրջանի բնիկ ռուս ժողովրդի[3][3]։ Այս բացատրությունը պատաճառաբանվում է նրանով, որ Ռուսաստանն իշխած առաջին արքայատոհմը՝ Ռյուրիկովիչների դինաստիան, ուներ շվեդական ծագում։

Առաջին անգամ «Ռոսիա» տերմինը (հունարեն՝ Ρωσία) հանդիպում է բյուզանդական կայսր, Հայկական կամ Մակեդոնական արքայատոհմի (867-1056) ներկայացուցիչ Կոստանդին VII Ծիրանածինի «Արարողակարգերի մասին» և «Կայսրության ղեկավարման մասին» աշխատություններում՝ որպես Ռուսաստանի հունական անվանում [4]։ Հետագայում «Ռոսիա» (հին ռուսական տարեգրության մեջ Россія կամ Россіа) տերմինով ամրագրվում է Կիևյան Ռուսիայից հյուիսիս-արևմուտք ընկած տարածքներին, որոնք չեն մտել Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության կազմում, և միացվել էր Ռուսաստանին Մոսկվայի մեծ իշխանության օրոք։ Ռուսաստանի հունական այս անվանումը օգտագործվում էր մինչև Իվան III իշխանի օրոք (1462 - 1505), իսկ որպես պաշտոնական տերմին «Россия» (Ռուսաստան) է սկսում կոչվել Իվան IV Ահեղ-ի (1533 - 1584) թագադրոումից՝ 1547 թվականից [5] սկսած։ Արևմտյան Եվրոպայում 16-17-րդ դարերում լատինականացված հունական անվան[6]՝ «Russia»-ին զուգահեռ օգտագործվում է նաև «Մոսկովիա»-ն։ Լատինական տարբերակը հնչում էր որպես «Ruthenia»՝ Ռուսենիա։

Պատմություն[խմբագրել]

Նախապատմություն[խմբագրել]

Հնդեվրոպական ժողովուրդների տարածումը՝ ըստ Կուրգանի տեսակետի

Ռուսաստանի տարածքում մարդիկ հայտնվել են դեռ վաղնջական ժամանակներից։ Կա տեսակետ, ըստ որի հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը ոչ թե Հայկական լեռնաշխարհն է, այլ Ռուսական դաշտավայրի հարավային ընդարձակ տարածքը[7]։ Զանազան ցեղային միությունների ու պետական կազմավորումների կողքին հայտնվում են առաջին պետությունները, որոնցից հայտնի էր հայտկապես Սկյութական թագավորություն (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), ապա՝ Բոսպորի թագավորությունը Ղրիմում (մ.թ.ա. 438 - 370)։ Միջնադարի վաղ շրջանում՝ ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ, հայտնվոում են ձևավորվում են ֆիննո-ուգորական, գոթական և թաթարական պետություններ։ Կովկասից հյուսիս ընկած տարածքներում Ղրիմի հրեաները հիմնել էին Խազարական կագանատը (618 - 1048

Կիևյան Ռուսիայի իշխանություն[խմբագրել]

Հին Ռուսական պետությունը կազմավորվել է IX դարում։ 862 թվականին Նովգորոդում գահ է բարձրանում Ռյուրիկ իշխանը (862–882), ով հիմնում է Ռյուրիկովիչների դինաստիան։ Որոշ աղբյուրների համաձայն՝ այս արքայատոհմն ուներ շվեդական ծագում։ Ռյուրիկովիչները Ռուսաստանը կառավարում են շուրջ 700 տարի։ Ռյուրիկ իշխանի որդին՝ իշխան Օլեգ I Ռյուրիկովիչը (882–912), 882 թվականին գահ է բարձրանում Կիևում և իրեն հռչակելում անկախ իշխան։ Կիևը դառնում է իր տերության մայրաքաղաքը։ Օլեգը իր իշխանությունն է հաստատում Նովգորոդից մինչև Դնեպր գետ ընկած հսկայածավալ տարածքում։ Նրան հաջորդում են իր որդին՝ Մեծ իշխան Իգորը (913–945), ապա վերջինիս որդի Սվյատոսլավ Քաջը(945–972)։ Նրանց օրոք Կիևյան Ռուսիան ընդարձակում է իր սահմանները, դիվանագիտական ու առևտրական կապեր հաստատում հարևան, ինչպես նաև՝ հեռավոր երկրների հետ։ Բարձրանում է պետոության ազդեցությունը միջազգային ասպարեզում։ 9-րդ դարում այժմյան Ուկրաինայից և Բելառուսից Ռուսաստան են գաղթում սլավոններ, հիմնում են Մեծ Նովգորոդը, ընդունում քրիստոնեություն և օգտագործում կյուրեղյան այբուբենը։

988 թվականին Կիևի 5-րդ իշխան Վլադիմիր Մեծի (9801015) կամ Վլադիմիր Կարմիր Արեգակի օրոք Ռուսաստանում քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական պաշտոնական կրոն։ Ռուսական եկեղեցին ընդունում է Բյուզանդական պատրիարքի գերիշխանությունը։ Այդպիսով՝ ուղղափառ եկեղեցիների շարքում ավելանում է ևս մեկը։ Կիևյան Ռուսիան հզորության գագաթնակետին է հասնում իշխան Յարոսլավ Իմաստունի (1019–1054) օրոք։ Վերջինս միավորել է հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, ջախջախել լիտվական ցեղերին (1030-1040) ու պեչենեգներին (1036)։ Կիևյան Ռուսիայում զգալիորեն զարգացել են ավատատիրական հարաբերությունները։ Յարոսլավ իշխանի ղեկավարությամբ կազմվել է «Ռուսկայա պրավդա» օրենսգիրքը։ Զարգանում են մշակույթը և արվեստը, բարգավաճում առևտուրը և արհեստները։ Կիևում զարդարվում է բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով, սկսվում է Սուրբ Սոֆիայի շինարարությունը։ Առաջընդաց է ապրում թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունը ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատկառավարողների հետ։10-րդ դարում սկսված Կիևյան Ռուսիայի Ոսկե դարը շարունակվում է մինչև Չինգիզ խանի հորդաների ներխուժումը։

Իվան III: Ռուսաստանի անկախացումը
Կիևյան Ռուսիայի մասնատումը

XI դարի կեսից Ռուսաստանը թևակոխում է ավատատիրական մասնատվածության դարաշրջան։ Կամա-Վոլգյան Բուլղարիան ենթարկվում է թաթար-մոնղոլական արշավանքներին, իսկ Նովգորոդն ու Պսկովը՝ շվեդական և գերմանական հարձակումներին։ Շուրջ 250 տարի տևած մոնղոլ-թաթարական լուծը հնարավոր եղավ թոթափել Կուլիկովոյի ճակատամարտում (1380) Դմիտրի Դոնսկոյ իշխանի տարած փայլուն հաղթանակի շնորհիվ։ Սակայն շուտով թաթար-մոնղոլական զորքերը նվաճում են Մոսկվան, և իշխանը կրկին ընդունում է Ոսկի Հորդայի գերիշխանությունը։

Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ին 1462 թվականին հաջորդում է Իվան III-ը (14621505), ում վիճակված էր վերջնականապես անկախացնել Ռուսաստանը թաթար-մոնղոլներից։ Նա ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլը (1463) և Ռոստով (1474), ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերը (1485), հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480 թվականին Մոսկվայի իշխան կարողացավ վերջնականապես անկախացնել Ռուսաստանը։ Իշխանը իրեն հայտարարում է Մոսկվայի ցար և համայն Ռուսիո ղեկավար։ Դրանով նա հավասարվում է արևմտաեվրոպական տիրակալներին և նոր էջ բացում Ռուսաստանի պատմության մեջ։ Իվան III-ը ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոֆիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդուն՝ Վասիլիին։

Ռուսական թագավորություն[խմբագրել]

Այսպիսով, XIV—XVI դարերում Մոսկվայի շուրջը ստեղծվել է ռուսական կենտրոնացված պետություն՝ Մոսկվայի մեծ իշխանությունը, որը ներառում էր Հյուսիսարևելյան և Հյուսիսարևմտյան Ռուսիայի տարածքները։

Ռյուրիկովիչների տոհմի վերջին ներկայացուցիչը Իվան IV Ահեղն էր (15331547)։ Նա վարում էր Ոսկե Հորդայի խաների դեմ պայքարը շարունակելու, պետության արևելյան սահմաններն ընդարձակելու և արևմուտքում Բալթիկ ծովի ափերին տիրելու քաղաքականություն։ Լիվոնյան պատերազմում (1558–1583) առաջին հաջողություններից հետո Ռուսաստանը հարկադրված էր միաժամանակ պատերազմել Լիտվայի, Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի դեմ։ Ի վերջո պարտություն կրեց և կարողացավ պահպանել միայն Նևայի գետաբերանը։ Ռյուրիկովիչների դինաստիան հեռանում է Ռուսաստանի պատմության ասպարեզից։

1603—1613 թվականները ռուսների համար ճգնաժամային էին. երկիրը ասպատակում են շվեդները և լեհերը։ Մոսկվայում գահ է բարձրանում Ռոմանովների արքայատոհմը՝ Միխայիլ I-ի (16131645) առաջնորդությամբ։ Արքայատոհմը ղեկավարում է 3 դար՝ մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը։

XVI դարի վերջին — XVII դարի կեսերին երկրում ձևավորվել են ճորտատիրական հարաբերությունները։ XVII դարի սկզբին ռուսները հետ են մղել երկիր ներխուժած Ռեչ Պոսպոլիտայի և Շվեդիայի զորքերը, իսկ 1654 թվականին Ռուսաստանի կազմի մեջ է մտել Ուկրաինան։ XVI դարում ռուսները Կապիտան Երմակի գլխավորությամբ տիրանում են Սիբիրին։ Այսպիսով՝ XVI—XIX դարերում Հյուսիսի, Պովոլժիեի, Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի տարածքների միացման և մի շարք ոչ ռուս ժողովուրդների միավորման միջոցով սկսում է կազմավորվել բազմազգ Ռուսական կայսրությունը։

XVII դարի վերջը և XVIII դարի առաջին քառորդը նշանավորվել են Պետրոս Մեծ (1682—1725) կայսեր բարեփոխություններով, որոնք էապես նպաստել են երկրի հասարակական-տնտեսական և մշակութային զարգացմանը։ Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց 1682 թվականին՝ 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել 1689 թվականից։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներով։ 1698 թվականին վերադառնալով Ռուսաստան նախաձեռնել է լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման միջոցով՝ Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի միջոցով։ Դա թույլ տվեց նրան 1721 թվականին Ռուսաստանը հռչակել կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թվականին, սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ամբողջ ընթացքում։

1703 թվականին Պետրոս Մեծը հիմնում է Սանկտ Պետերբուրգը, որը 1712 թվականին դառնում է նոր Ռուսաստանի նոր մայրաքաղաքը։ Դա ռուսական՝ թվով արդեն չորրորդ մայրաքաղաքն էր՝ Նովգորոդից, Կիևից և Մոսկվայից հետո։

Ռուսական կայսրություն[խմբագրել]

1721 թվականին Ռուսակաստանի թագավոր Պետրոս Մեծը իրեն կայսր է հռչակում։ Դրանով սկսում է Ռուսաստանի պատմության ամենահարուստ՝ կայսերական էջը, որը տևում է 2 դար՝ մինչև 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը և Ռուսաստանի Հանրապետության հռչակումը։

Սանկտ-Պետերբուրգի կենտրոնական՝ Պալատական հրապարակը

Ռուսաստանը կայսրություն էր հռչակվել Շվեդիայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցած Հյուսիսային պատերազմի արդյունքում, որում ռուսները փայլուն հաղթանակ էին տարել, և Պետրոս կայսեր խոսքով, բացել էին «պատուհան դեպի Եվրոպա»[8]։ Խոսքը դեպի ծով ելքի մասին է։ Բալթիկ ծովի արևելյան ափերը անցել էին Ռուսաստանին, և ծով թափվող Նևա գետի գետաբերանին կայսրը հիմնել էր նոր մայրաքաղաք-նավահանգիստը՝ Սանկտ-Պետերբուրգը։ Դա Ռուսաստանի ոչ միայն վարչաքաղաքական, այլև ռազմական ու մշակութային նոր կենտրոնը պետք է դառնար։ Արվեստներին ու գիտություններին նպաստելու համար կայսերական հրովարտակով 1724 թվականին բացվում է Ռուսաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանը։

Պետրոս Մեծին հաջորդում է կինը՝ Եկատերինա I-ը (1725-1727), ապա իր թոռը՝ Պետրոս II-ը (1727-1730)։ Վերջինիս օրոք կարճ ժամանակով մայրաքաղաքը տեղափոխվում է Մոսկվա։ Ապա ռուսական գահին է բարձրանում Պետրոս Մեծ կայսեր եղբոր՝ Իվան V-ի դուստրը՝ Աննա Իոանովնան (1730-1740

Ռուսական կայսրությունը բարգավաճման ու զարգացման նոր էջ է բացում 18-րդ դարում՝ Ելիզավետա I Պետրովնա (1741-1761) և Եկատերինա II Մեծ (1762-1796) կայսրուհիների օրոք։ Ռուսաստանը վերջնականապես հաստատվում է Եվրասիա մայրցամաքի հյուսիսային ափերին և շարժվում կենտրոնական շրջաններ։ Դեռևս Պետրոս Մեծի ժամանակներից ծրագրվում էր արշավանքներ կատարել Օսմանյան կայսրության և Իրանի վրա, ամրապնդել դիրքերը Միջին Ասիայում և Հեռավոր Արևելքում։ Մայրաքաղաք Պետերբուրգը պետք է զարդարվեր նոր շինություններով և դառնար խոշոր նավահանգիստ։ Այս և այլ խնդիրները լուծում են գտնում կայսրուհիների դարաշրջանում։ Ռուսաստանը եվրոպական երկրների շարքում ձեռք է բերում հզոր կայսրության համբավ։

Եկատերինա II կայսրուհու օրոք Ռուսաստանը դիվանագիտական կապեր է հաստատում և խորացնում Ճապոնիայի, Չինաստանի, ինչպես նաև՝ Անգլիայի, Պրուսիայի ու Ֆրանսիայի հետ։ Մեծ նվաճումներ են արձանագրվում մշակույթի ու գիտության բնագավառներում։ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից Միխայիլ Լոմոնոսովը 1755 թվականին հիմնադրում է Մոսկվայի պետական համալսարանը։ 1764 թվականին կայսրուհին հիմնադրում է Էրմիտաժը։

1768 թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Դա թվով 4-րդ պատերազմն էր Օսմանյան կայսրության դեմ. մյուս երեքը տեղի էին ունեցել (1568–1570), (1676–1681) և (1686–1700) թվականներին և էական տարածքային կամ տնտեսական փոփոխություններ չէին բերել Ռուսաստանի կյանքում։ 6 տարի տևած պատերազմի (1768-1774) ընթացքում ռուսները գրավում են Ղրիմը, Սև ծովի հյուսիսային ափերը, Հյուսիսային Կովկասը։ Կայսրության սահմանների մեջ է մտնում Ազովի ծովը և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն Կասպից, այլև՝ Սև ծով։ Դրանով Ռուսաստանը վերջնականապես դադարում է ցամաքային պետություն լինելուց, և ելք ունենում դեպի հարավային երկրներ։ Բուլղարիայի Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով թուրքական սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և Ղրիմի խանությունը հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Բացի այդ՝ ռուսական ռազմական ու առևտրական նավերին Սև ծովում ազատ երթևեկելու իրավունք է տրվում։

Հյուսիսային Կովկասը քրիստոնյաներով բնակեցնելու համար Եկատերինա կայսրուհին հատուկ հրովարտակով հայերին հրավիրում է գալ և բնակվել այնտեղ։ Նախիջևանի հայերը հիմնում են Նոր Նախիջևան քաղաքը, որի հիմքում հետագայում կառուցվում է Դոնի Ռոստովը, Արարատյան դաշտի հայերը՝ Արմավիրը։ Հիմադրվում են նաև գյուղեր և ավաններ։ Հայկական բնակավայրերում հաստատվում է նաև հունական և ռուսական բնակչություն, կառուցվում են վանքեր և եկեղեցիներ, դպրոցներ։ Նոր շունչ է ստանում Ղրիմի հայ գաղութը։ Կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որը կանգուն է մինչև այսօր՝ շուրջ 2.5 դար։ Այն կոչվում է Եկատերինա II-ի անունով՝ սուրբ Կատարինե։

Շուրջ 15 տարի անց ռուսները նոր պատերազմ են հայտարարում Օսմանյան կայսրությանը։ Այս անգամ պատերազմը տևում է 4 տարի՝ (1787–1791)։ Ռուսները շարունակում են նվաճումները Սև ծովի ափին և հասնում Դնեստր գետին։ Վերջինս դառնում է կայսրության սահմանը։ Ռուսները գրավում են Իզմայիլ ամրոցը։ Մոլդավիայի Յաշ քաղաքում կնքված հաշտությամբ Կոստանդնուպոլիսը ճանաչում է Ռուսական կայսրության իրավունքները Սև ծովի ամբողջ հյուսիսային ափամերձ տարածքում։ Այս և այլ պատեզմներում զորավարական տաղանդով մեծ հռչակ է ձեռք բերում Ալեքսանդր Սուվորովը, ով ստացել էր զինվրական հրամանատարի ամենաբարձր՝ գեներալիսսիմուսի կոչում։

Ռուսաստանը իր տիրապետությունը հաստատում է Ամերիկա աշխարհամասում. հիմնվում է Ալյասկայի գաղութը՝ Հյուսիսային Ամերիկայի Ալյասկա թերակղզու և հարակից շրջանների հետ միասին։

Ալեքսանդր Պավլովիչ՝ արքայազն ժամանակ, Եկատերինա II-ի կիսանդրու հետ

19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանաացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմնացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855

Կայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը։ Մասնավորապես Ալեքսանդր I կայսեր օրոք Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավոում և արևմուտքում։ Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ 1801 թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան Վրաստանը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ 3 տարի անց՝ 1804 թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Այն ավարտվում է 1813 թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին նախկին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները Անդրկովկասի վրա՝ բացի Երևանի ու Նախիջևանի խանություններից։

1806 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուաստանին։ Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց 1812 թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով։ Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին Մոլդավիայի ժամանակակից տարածքը՝ Բեսարաբիան։ Ռուսական կայսրության հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը։

1808-1809 թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով։ Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում Շվեդիային, և 1809 թվականին նրանից խլում Ֆինլանդիայի իշխանությունը։ Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության։ Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ։ 1809 թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես Ֆինլանդիայի մեծ իշխան։

1812 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը։ Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել Ռուսաստանը։ Մինչ այդ ձախողվել էր Նապոլեոնի արշավանքը Եգիպտոս, որը գրավելուց հետո նա նպատակ ուներ արշավել Հնդկաստան։ Այսպիսով՝ սկսվում է ռուս ժողովրդի հայրենական պատերազմը։ Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին։ 1812 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7) տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը։ Երկու կողմերից զոհվեցին շուրջ 80 հազար զինվոր։ Ռուսական զորքերը Միխայիլ Կուտուզովի գլխավորությամբ ջախջախեցին Նապոլեոնի բանակին։ Ազատագրելով ռուսական տարածքները ֆրանսիական զորքերից՝ Ռուսաստանը շարունակեց թշնամու ջախջախումը Եվրոպայում։ Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվեց համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնեցին Ռուսաստանին զիջել Վարշավայի դքսությունը՝ Լեհաստանը։ Ալեքսանդրը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր (1815–1825

Նիկոլայ կայսեր կինը՝ Ալեքսանդրան, իրենց երեխաների՝ ապագա կայսր Ալեքսանդր II-ի և Մեծ իշխանուհի Մարիայի հետ

1825 թվականի դեկտեմբերին հանկարծամահ է լինում Ալեքսանդր կայսրը, և նրան փոխարինում է 30-ամյա եղբայրը՝ Նիկոլայը։ Ռուս զինվորականության մի մասը ապստամբում է և չի ճանաչում նրա իշխանությունը։ Պատմության մեջ այս ընդվզումը հայտնի է «Դեկաբրիստների ապստամբություն» անունով։ Աայն ավարտվում է ապստամբների պարտությամբ, որոնք աքսորի են ենթարկվում։ Նիկոլայ I-ը ժառանգում է ոչ միայն Ռուսաստանի կայսերական, այլև Լեհաստանի թագավորական ու Ֆինլանդիայի իշխանական թագը։

1826 թվականին, օգտվելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան հարձակվում է կայսրության հողերի վրա՝ ձգտելով վերանվաճել կորցրած տարածքները։ Պարսիկներին դիմադրություն է ցույց տալիս Շուշիի բերդը։ Ռուսական բանակը արագ ուշքի է գալիս և անցնոմ հարձակման։ Հաջորդ տարում նրանք գրավում են Երևանը, ապա՝ Նախիջևանը։ Ռուսներին մեծ օգնություն են ցույց տալիս հայ կամավորական ջոկատները և տեղի հայ բնակչությունը։ Ռուսները գրավում են Արևելյան Հայաստանի մյուս քաղաքները՝ Խոյը, Ուրմիան, Մակուն և մոտենում Թավրիզի մատույցներին։ Պարսիկները հաշտություն են խնդրում։ 1828 թվականին կնքվում է Թուրքմենչայի հաշտությունը, որով պարսկական կողմը ճանաչում է Ռուսաստանի իրավունքները ամբողջ Անդրկովկասի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի հյուսիսային գավառների վրա։ Հարավային հատվածում Մակուի, Ուրմիայի, Խոյի խանությունները հետ են վրադարձվոււմ Իրանին։ Երկու պետությունների միջև հաստատվում են բարիդրացիական դիվանագիտական հարաբերություններ։

Ռուսական կայսրությունը 1866 թվականին

1828 թվականին սկսվում է ռուս-թուրքական հհրթական պատերազմը։ Այն մղվում էր 2 ճակատներով՝ բալկանյան և կովկասյան։ Բալկանյան թերակղզում ռուսական զորքերն ազաատագրում են Ռումինիայի և Բուլղարիայի տարածքը, գրավում Ադրիանապոլիսը և մոտենում մայրաքաղաք Կոստանդնուպոլսին։ Կովկասյան ճակատում ռուսները գրավում են Սև ծովի արևելյան ափերը՝ Աբխազիան, Իմերեթիան և Քութայիսը, ինչպես նաև՝ Ախալցխան և Ախալքալաքը։ Ազատագրվում, բայց պատերազմի ավարտից հետո Թուրքիային է վերադարձվում Արևմտյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսը, Էրզրումը, Մուշը և Բայազետը։ 1829 թվականին կնքված Ադրիանապոլսի պայմնագրով Ռուսաստանը հաստատում է իր տիրապետությունը վերոնշյալ տարածքներում։

1861 թվականին կառավարության անցկացրած գյուղացիական բարեփոխման արդյունքում հիմնականում վերացվեց ճորտատիրական իրավունքը։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին երկրում կազմավորվեցին քաղաքական կուսակցություններ։ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմում կրած պարտությունը սրեց իրավիճակը երկրում և հանգեցրեց 1905-1907 թվականների հեղափոխությանը, որի հետևանքով Ռուսաստանը դարձավ սահմանադրական հանրապետություն, հիմնադրվեց խորհրդարանը՝ Պետական դուման։

Ռուսաստանն Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918) մասնակցել է Անտանտի կազմում։

Փետրվարյան հեղափոխություն։ Ռուսաստանի հանրապետություն[խմբագրել]

Տեխնոլոգիական ինստիտուտի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանների ձերբակալումը, Պետրոգրադ, 1917թ

1917 թվականի փետրվարի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում տեղի ունեցավ հեղափոխությամբ ցարական իշխանությունը փոխարինվեց ժամանակավոր կառավարությամբ՝ իշխան Լվովի գլխավորությամբ, և Պետրոգրադի բանվորների և զինվորների խորհուրդով։ Երկրում փաստորեն հաստատվեց երկիշխանություն։

Ռուսաստանի մայրաքաղաքում 1916 թվականի հոկտեմբերից մինչև 1917 թվականի փետրվարը աշխատավորական դասակարգային պայքարը հետզհետե աճում էր։ Փետրվարի 23-ը, ըստ հին տոմարի, Ռուսաստանում մարտի 8-էր՝ Կանանց միջազգային օրը։ Այդ օրը գործադուլի էին մասնակցում 90 000 բանվորներ և բանվորուհիներ։ Կանանց միջազգային օրը Պետրոգրադում նշվեց մարտական ցույցերի, ժողովների ու ոստիկանության հետ արյունալի բախումների ձևով։ Աշխատավորական շարժման կենտրոնը տեղավորվել էր մայրաքաղաքի Վիբորգի՝ կողմում, որտեղ գտնվում էին քաղաքի շատ խոշոր ձեռնարկություններ։ Քաղաքի մյուս շրջաններում, ըստ գաղտնի ոստիկանության, նույն օրը ցույցեր չէին եղել, բայց ցարական իշխանությունը արդեն ներ էր քաշել որոշ զորամասեր ոստիկանությանը աջակցեուլ համար, որոնք դեռ չէին միջամտում դասակարգային դիմակայությանը։ Շարժման գերլարվածության կետը դարձավ կանանց ցույցը Պետական Դումային պահանջելով՝ «Հա՛ց տվեք»։ Սակայն, ցարական վարչակարգը ի վիճակի չէր բավարարել նույնիսկ աշխատավորության և մանր բուրժուաների մեծամասնության հիմնական սոցիալական կարիքները։ Կանանց միջազգային օրը Պետրոգրադում ավարտվեց առանց զոհերի։

Փետրվարի 24-ին հեղափոխական շարժումը սկսեց ավելի զարգանալ։ Գործադուլի դուրս եկան Պետրոգրադի արդյունաբերական աշխատավորների մոտ 50 տոկոսը։ Չնայած նրան, որ բանվորներն ու բանվորուհիները եկել էին իր «սեփական» ձեռնարկությունները, սակայն նրանք չսկսեցին աշխատել, այլ կազմակերպում էին ժողովներ և ցույցեր, որպեսզի ցույց տան իրենց սոցիալական զայրույթը հզոր պրոլետարական փողացային շարժման ձևով։ Ցուցարարների հիմնական կարգախոսները հետևյալներ՝ «Հա՛ց տվեք», «Կորչի՛ պատերազմը» և «Կորչի՛ ինքնակալությունը»։ Մարդկանց ահռելի զանգվածները շարժվում էին քաղաքի մի տարածքից մյուսը, թեև ոստիկանությունը և զորքը ցրում էին մարդկանց, նրանք միևնույնն է հավաքվում էին ու լրացնում ամբողջ հրապարակներն ու պողոտաները։ Շնորհիվ այս ցարական ռեակցիայի դեմ հզոր ցույցերի, պայքարին ներ էին քաշվում քաղաքի այլ շրջաններ և բնակչության նոր սոցիալական խմբեր։

Գեներալ Խաբալովի հայտարարությունը, փետրվարի 25

Փետրվարի 24-ին տեղի ունեցան առաջին անվեհեր շփումները գործադուլավոր և ցուցարար Պետրոգրադի աշխատավորների և մայրաքաղաքում դասավորված բանակի ստորաբաժանումների հետ։ Վիրավոր և հիվանդ զինվորները հիվանդանոցի պատուհաններից բարեկամաբար ձեռքով էին անում ցուցարարներին։ Սակայն, վերջինները կազակների անընդհատ հարձակումների թիրախ էին, բայց այդ հարձակումները չունեին հետևողականություն։ Ռուսաստանի համար ապարդյուն Առաջին համաշխարհային պատերազմում ռազմական սպանդը և դրան հաջորդող սոցիալական դժգոհությունը, թողել էր իր հետքը նույնիսկ կազակների մոտ։ Այդ նույն օրը տեղի էին ունենում առաջին խոսակցությունները բանվորնների և կազակների միջև, որն հետագա հեղափոխական գործընթացում կարևոր դեր խաղացին։ Սակայն, ավելի ուշ, ցարական ռեակցիան ցուցարարների դեմ ուղարկեց կիսահարբած դրագուններին, որոնք հարձակվեցին սուսերներով բանվորների ու բանվորուհիների վրա։ Պայքարող պրոլետարիատը գործում էր տակտիկակապես շատ խելացիորեն տարբեր ռեպրեսիվ օրգանների նկատմամբ։ Այդ ժամանակ, երբ նրանք ցույց էին տալիս ոստիկաններին լրիվ իրենց ատելությունը քարերի և երկաթի կտորների տեսքով, պայքարող պրոլետարիատը փորձում էր զինվորներին իրենց կողմն անցկացնել։

Փետրվարի 24-ի ցուցարարների և գործադուլավորների շարքում էին, «ԷՐԻՔՍՈՆ» գործարանի ամբողջ աշխատակազմը՝ Վիբորգի շրջանի ամենախոշոր ընկերություններից մեկը։ Առավոտյան ժողովից հետո 2500 բանվորներից ու բանվորուհիներից բաղկացած շարասյունը երթով շարժվեց դեպի Սամպոնիևսկի պողոտա։ Ճանապարհին նա բախվեց կազակների մի ջոկատի հետ։ Սկզբից սպաները, իսկ հետո «հասարակ» կազակները, ձիերով խցկվեցին ցուցարարների ամբոխի մեջ, բայց նրանցից ոմանք բարեկամաբար ժպտում էին բանվորներին, նույնիսկ ձեռքով էին անում։ Կազակները բաց չէին խախտում կարգապահությունը, բայց նաև չէին ցրում բանվորներին։ Որոշ ժամանակ անց, նույնիսկ բանավեճեր սկսվեցին առանձին կազակների և բանվորների միջև։ Սպաները դրան արձագանքեցին հրամանով փակել փողոցը, որպեսզի արգելափակել «ԷՐԻՔՍՈՆ»-ի բանվորների շարժումը։ Կազակները կատարեցին իրենց հրամանը կանգնելով շարժման դիմաց, սակայն նրանք առանց դիմադրություն ցույց տալու թույլ տվեցին բանվորներին շարունակել իրենց ճանապարհը։ Դրանք զինվորական կարգապահության առաջին ճեղքվածքներն էին, որին պրոլետարիատը հասավ իր պայքարի արդյունքում։

Աշխատավորների քանակը, ովքեր մասնակցում էին պայքարին և այն զինվորների քանակը, ովքեր անցան ապստամբների կողմը Պետրոգրադում, փետրվարի 23-մարտի 1 (մարտի 8-14), 1917թ [9]

Փետրվարի 25-ին գործադուլավորների քանակը ավելի մեծացավ։ Համաձայն կառավարության տվյալների, այդ օրը գործադուլի էին մասնակցում 240 000 բանվորներ և բանվորուհիներ։ Բացի այդ, ավելի գիտակից պրոլետարիատի կողմից, արդեն դասակարգային հակամարտության անմիջական գործողության մեջ էին ներգրավվել գիտակցության առումով հետամնաց պրոլետարիատը։ Խոշոր ձեռնարկությունների բանվորները օգնության ուժ էին ստացել բանվորների ու բանվորուհիների կողմից, որոնք աշխատում էին փոքր ձեռնարկություններում, բայց հիմա դադարել էին աշխատանքը։ Գործադուլին էին միացել նաև ուսանողներն և գիմնազիստները։ Փորձեր էին կատարվում կազմակերպել բացօթյա ժողովներ։ Ցարական գաղտնի ոստիկանության ու գործադուլավոր և ցուցարար պրոլետարիատի միջև հակամարտությունը ընդունում էր զինված ընդհարման բնույթ։ Ալեքսանդր III-ի, հուշարձանի մոտ ելույթ ունեցողներից մեկը վիրավորվել էր ոստիկանների կողմից, որոնք կրակում էին ցուցարարներին թաքստոցների ետևից։ Սակայն Պետրոգրադի պրոլետարիատը մարտական էր տրամադրված, ի պատասխան այդ բանին սպանվեցին մեկ սպա և մի քանի շարքային ոստիկաններ։ Բանվորների և բանվորուհիների զենք էին ծառայում՝ շշեր, ճայթուկներ և նռնակներ։ Ոստիկանության և պրոլետարիատի միջև հակամարտության ժամանակ զինվորները պահում էին իրենց բավականին պասիվ։ Լուրերի համաձայն նույնիսկ մի քանի կազակներ միացել էին հեղափոխությանը։ Սակայն ոստիկանությունը արագորեն անհայտացավ փողոցային մարտերից և սկսեց գործել ընդհատակյա։ Առաջ դուրս եկան հրացաններն ուսին զինվորները։ Բանվորները փորձում էին քաշել զինվորներին իրենց կողմը։ Ավելի ու ավելի բանվորներ հասկանում էին ցարական ոստիկանության բռնի զինաթափման անհրաժեշտությունը։

Ցույց Նևայի պողոտայում

Վիբորգի շրջանում ցարական իշխանությունը ընկել էր արդեն 1917 թվականի փետրվարի 25-ին։ Հեղափոխական պրոլետարիատը ավերել էր ոստիկանատունը, մի քանի ոստիկաններ սպանվել էին, մեծ մասը ստիպված են թաքնվել։ Գլխավոր ոստիկանը կորցրել էր կապը քաղաքի մեծ մասի հետ։ Վիբորգյան շրջանից հետո պրոլետարիատը գրավեց Պեսկի շրջանը։ Սակայն այդ շրջանի բանվորները դեռ ամբողջությամբ չէին գիտակցել իրենց հաղթանակի զորությունը։ Կայսր Նիկոլայ II-ը, որն այդ պահին բացակայում էր Պետրոգրադից, փետրվարի 25-ին հրաման տվեց հաջորդ օրը դաժանորեն ճնշել աշխատավորների մարտական դասակարգային պայքարը։ Փետրվարի 26-ին ցարական հետադիմությունը պատրաստվում էր վճռական մարտի։ Եթե աշխատավորներին չհաջողվի համոզել զինվորների մեծամասնությանը դարձնել իրենց զենքը նրանց դեմ, ովքեր տվել են նրանց հրաման կրակել բանվորներին, ապա հեղափոխությունը կարող էր խորտակվել։

Ցարական վարչակարգը անցավ հակահեղափոխական հակահարվածի։ Փետրվարի 25-ից լույս 26-ի գիշերը Պետրոգրադի մի քանի շրջաններում ռեպրեսիվ օրգանները ձերբակալեցին մենշևիկների, բոլշևիկների ու սոցիալիստ հեղափոխականների մոտ հարյուր անդամների։ Այդ ռեպրեսիաներից հետո գրեթե գլխատվեց բոլշևիկների պետրոգրադյան բաժինը։ Մանր բուրժուական ծայրահեղական բոլշևիկների քաղաքական ղեկավարությունը տեղափոխվեց Վիբորգյան շրջան, որը գտնվում էր հեղափոխական պրոլետարիատի ուժեղ ճնշման տակ։ Նույնիսկ ամենածայրահեղ մանրբուրժուական քաղաքականության ուժը, այսինքն՝ բոլշևիզմը, նունպես գտնվում էր դասակարգային պայքարի իրադարձությունների հետևում։ Այնպես, որ օրինակ բոլշևիկյան կենտրոնական կոմիտեն, փետրվարի 25-ի առավոտյան կոչ արեց իրենց թռուցիկում համազգային գործադուլի, մինչդեռ Պետրոգրադում արդեն եռանդով զարգանում էր հեղափոխությունը։

Զնամենի հրապարակը Փետրվարյան հեղափոխության ժամանակ

Փետրվարի 26-ը կիրակի էր, ուստի բանվորներն ու բանվորուհիները չկարողացան հավաքվել գործարաններում և ֆաբրիկաներում, որպեսզի միասին հանրահավաքի դուրս գան։ Մինչ այդ աշխատավորների շարժումը բխում էր գործարաններից և ֆաբրիկաներից դեպի փողոց՝ տալով նրան մեծ սոցիալական պայթուցիչ ուժ։ Այսուհետ աշխատավորներին համախմբելու և փողոց դուրս բերելու համար ավելի շատ ժամանակ պետք եկավ։ Սոցիալական ռեակցիան արդեն սկսել էր երազել, որ պրոլետարական պայքարը կորցրել է իր ուժը։ Այսպիսով կայսրուհին ուղարկեց իր բացակա ամուսնուն հեռագիր հետևյալ խոսքերով. «Մայրաքաղաքում տիրում է հանգիստ»։ Սակայն պրոլետարիատը ռեակցիային չթողեց երկար երազել։ Բանվորներն ու բանվորուհիները սկսեցին կամաց-կամաց հավաքվել և շարժվել արվարձաններից դեպի քաղաքի կենտրոն։ Ցարական ռեակցիան չէր ուզում բանվորներին թողնել շարժվել կամուրջների վրայով դեպի կենտրոն։ Սակայն բանվորներն անցան Նևաի սառույցի վրայով, որն այդ ժամանակ ծածկել էր գետը։ Ոստիկանները կրակում էին բանվորներին հարակից տների պատուհաններից, պատշգամբներից և ձեղնահարկերից։ Բանակը նույնպես սույն օրը մասամբ կրակում էր ցուցարարներին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ փետրվարի 26-ին, սպանվել էր 40 մարդ։ Պետդումայի նախագահ Ռոդյանկոն պահանջեց ճակատից ուղարկել հուսալի զորամասեր, նոր սկսված հեղափոխությունը ճնշելու համար։ Լիբերալները առաջարկեցին ցարական պատժիչ մարմիններին զանգվածները ճնշել ոչ թե կապարով, այլ հրշեչ խողովակներից, սառը ջրով։ Սակայն պատժիչ մարմինները համարեցին, որ սառը ցնցուղը ավելի կզայրացնի պրոլետարիատը։ Այլ ազատական քաղաքական գործիչները նույնպես բարեհոգի էին ձևանում ցարական հակահեղափոխության նկատմամբ, բայց ցարիզմը ուշադրություն չէր դարձնում լիբերալների վրա։

Փետրվարյան հեղափոխությունն սկսած առաջին սպան՝ Տիմոֆեյ Կիրպիչնիկովը

Պետրոգրադի պրոլետարիատը դարնում էր ավելի համարձակ և արդեն նույնիսկ բանակին թույլ չէր տալիս անհամաձայնություն իրենց շարքերում։ Զինվորների ծեծի և հետ քաշվելու հրամանին պրոլետարիատը պատասխանում էր քարկոծությամբ և երկաթյա կտորների նետումներով։ Զգուշացման կրակոցները եղանակ չէին փոխում, և միայն կրակն ամբոխի վրա կարողեր կարճ ժամանակով փարատել նրանց, բայց միայն կարճ ժամանակով։ Հետո նրանք նորից հավաքվում էին մի ուրիշ տեղում։ Սակայն բանակի դեմ հեղափոխական պրոլետարիատը կիրառում էր միայն անհրաժեշտ քայլեր։ Դա նրա կոլեկտիվ գիտակցության մի մասն էր, քանի որ նրանք հասկանում էին, որ ցարական վարչակարգի դեմ պայքարը կարելի է հաղթել միայն այն դեպքում, եթե զինվորները, որոնց մեծ մասը գյուղացիներ էին, անցնեն իրենց կողմը։ Այսպիսով բանվորներն ու բանվորուհիները բազմիցս անգամ պահանջում էին զինվորներին չկրակել իրենց վրա, այլ իրենց հետ միասին պայքարել պատերազմի, աղքատության և միապետության դեմ։ Զինվորները պետք է որոշում ընդունեին։ Իսկապես 23-ից մինչև փետրվարի 25-ը ապստամբների նկատմամբ պասիվ կարեկցանքը և ըստ կանոնադրության ոչ խստորեն հրամանների կատարումը, զինվորներին թույլ տվեց չդառնալ ցարական հակահեղափոխության օգտագործման գործիք։ Սակայն փետրվարի 26-ին ցարական ռեակցիան ազատ կրակի հրաման ստանալով անցավ հեղափոխական պրոլետարիատի դեմ հարձակման։ Այս պահից սկսած զինվորների համար խուսավարելու տարածություն այլևս չկար։ Նրանք պետք է կանգնեին կամ պրոլետարիատի կամ էլ ցարական ռեժիմի կողքին։

Զինվորները փետրվարի 27-ին մեծամասնությամբ որոշեցին անցեն պրոլետարիատի կողմը։ Արդեն փետրվարի 26-ի երեկոյան, ապստամբեց Պավլովսկի գնդի լեյբ-գվարդիայի չորրորդ վաշտը, հատկապես այն վրդովվածության պատճառով, որ այդ գնդի պարեկներից մեկը պարեկության ընթացքում Նևսկիի վրա կրակել էր բանվորների վրա։ Այդ գնդի ջոկատներից մեկի արյունոտ հալածանքի մասին տեղեկատվությունը տարածվել էր բանվորների պատվիրակության միջոցով։ Այս տեղեկատվությունը ցույց տվեց իր ազդեցությունը. Մոտ ժամը 18-ին 4-րդ վաշտը, կրտսեր սպաի հրամանատարությամբ կամավոր հեռացավ զորանոցից և շարժվեց դեպի Նևսկի պողոտայի ուղղությամբ, որպեսզի հանեն դիրքերից զինվորներին, որոնք կրակել էին բանվորների վրա։ Ճանապարհին ապստամբած զինվորները հանդիպեցին ցարական պարեկային ոստիկանությանը։ Զինվորները կրակ բացեցին ոստիկանության վրա։ Մի ոստիկան և մի ձի սպանվեցին, վիրավորվեցին նաև մեկ ոստիկան և մեկ ձի։

Շրջանային դատարանի այրված շենքը

Որոշ ժամանակ անց չորրորդ վաշտը վերադարձավ զորանոց և քաշեց ամբողջ Պավլովսկի գունդը հեղափոխության կողմը։ Սակայն այդ ժամանակ թագավորական հակահեղափոխությունն արդեն հանձնվել էր։ Ապստամբած զինվորները կարողացան գրավել երեսուն հրացան։ Ի վերջո նրանց շրջապատեցին Պրեոբրաժենսկի գնդի զինվորները։ 19 ապստամբներ ձերբակալվեցին նստեցվեցին ամրոց, իսկ այդ ժամանակ Պավլովսկի գունդի մնացորդը հանձնվեց։ Ըստ հայտնի աղբյուրների, երեկոյան զորաշարվածքի ժամանակ բացակայում էր 21 զինվոր իրենց հրացաններով։

Փետրվարի 27-ին զինվորների սկսած ապստամբությունը ավելի ընդլայնվեց և ամրապնդեց Փետրվարվարյան հեղափոխության հաղթանակը, որի սկիզբն արդեն դրելեր դասակարգային մարտական պրոլետարիատը։ Այդ հաղթանակի նախադրյալն այն փաստն էր, որ բանվորներն ու բանվորուհիները չվախեցան բանակի նրանց վրա բաց արած կրակից չերերացին և շարունակեցին պայքարը։ Եթե պրոլետարիատը թուլություն ցույց տար և երերար, ապա ապստամբած զինվորները չէին ստանա վճռորոշ ազդակը։ Երկուշաբթի առավոտյան բանվորներն ու բանվորուհիները կրկին հավաքվեցին գործարաններում ու ֆաբրիկաներում, բայց ոչ թե բարեխղճորեն արտադրեն ավելացրած արժեքը, այլ շարունակեն դասակարգային պայքարը։ Անցած մի քանի օրերից հետո, երբ համընդհանուր գործադուլը վերաճեց լայնամասշտաբ փողացային շարժման, համաձայն դասակարգային պայքարի ներքին դինամիկայի, նրա շարունակությունը կարող էր լինել միայն զինված ապստամբությունը։ Եթե առաջ ոչ մի քաղաքական ուժ համընդհանուր գործադուլի կոչ չէր անում, ապա առավել ևս զինված ապստամբության մասին անգամ խոսք էլ չէր գնում։ Պետրոգրադի պրոլետարիատը ընտրեց զինված ապստամբության ուղին առանց քաղաքական հովանավորության։ Սակայն իհարկե սուբյեկտիվ գիտակից հեղափոխական բանվորներն ու բանվորուհիները, որոնք Փետրվարյան հեղափոխությունից առաջ օբյեկտիվորեն պատկանում էին մանրբուրժուական կուսակցության մարքսիզմի սոցիալիստական հեղափոխականների և անարխիզմի ուղղություններին, խաղացին մեծ դեր Փետրվարյան հեղափոխությանում։ Այնուամենայնիվ սոցիալ հեղափոխական բանվորների ու բանվորուհիների խավը գործում էր ինքնուրույն, առանց քաղաքական վերահսկողության բուրժուական ժողովրդավարների ու ծայրահեղականների։ Նրանց հաջողվեց պայքարի մեջ քաշել պրոլետարիատի պահպանողական(կոնսերվատիվ) մասը և դրա հետ միասին հասնել մասնակի հաղթանակի՝ ինքնակալության տապալլման, բուրժուազիայի դասակարգային տիրապետման, կալվածատերերի և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների պահպանման ձևով։

Այն սակավաթիվ սպաներից մեկը, ով ակտիվորեն հանդես էր գալիս ցարի պաշտպանությամբ Փետրվարյան հեղափոխության ժամանակ, գնդապետ Ալեքսանդր Կուտեպովը (1918 թվականի նոյեմբերից՝ գեներալ-մայոր)։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ, ըստ որոշ աղբյուրների, անձամբ է հրամայել գնդակահարել հեղափոխությունը փաստացի սկսած 1917 թվականից ավագ ֆելդֆեբել Տիմոֆեյ Կիրպիչնիկովին

Փետրվարի 27-ին Պետրոգրադի մարտական պրոլետարիատը կրկին ավելացրեց ճնշումը զինվորների վրա կոչ անելով միանալ ցարական հակահեղափոխության դեմ պայքարին։ Վիբորգի շրջանի բանվորները Մոսկվայի գնդի դիմաց կազմակերպեցին զանգվածային հանրահաք, սակայն որոշ հակահեղափոխական սպայերին հաջողվեց ուղղել գնդացրերը բանվորների վրա և ցրել նրանց։ Դրանից հետո պրոլետարները ձգտում էին զինվել, որպեսզի հակահեղափոխության վերջը տան։ Բանվորները պահանջում էին զենք նաև բոլշևիկներից, բայց քաղաքական մանրբուրժուական ծայրահեղականությունը դեռ իրենց տրամադրության տակ զենք չուներ։ Միայն զինվորների ապստամբությունը կարող էր զինել Փետրվարյան հեղափոխությունը։ Փետրվարի 27-ի առավոտյան ըմբոստացավ լեյբ գվարդիայի Վոլինյան գնդի պահեստային գումարտակի ուսումնական հրամանատարությունը։ Պահակախումբը հրաժարվեց պրոլետարիատի դեմ արյունոտ ռեպրեսիաներ անցկացնել։ Նրանք հեռանում էին զորանոցից և գնդակահարում էին իրենց հրամանատարներին։ Վոլինյան գունդը ի սկզբանե ձգտում էր ընդլայնել զինվորական ապստամբության սոցիալական հիմքը։ Գնդի զինվորները տեղափոխվում էին զորանոցից զորանոց, որպեսզի զինվորներին դուրս բերեն փողոց։ Լիտովյան և Պրեոբրաժենսկի գնդերը զանգվածներով միացան ապստամբությանը։ Մոսկովյան գունդը, գնդի մեջ բախումներից հետո, միացավ զինվորների հիմնական զանգվածին։ Մոսկվայի գնդի ցարի դեմ պայքարին միանալուց հետո «Արսենալ» գործարանի բանվորները սկսեցին զինվել և զինվորների հետ միասին ձևավորել հեղափոխական պայքարի մարմիններ։ Ավելի ու ավելի շատ զինվորներ անցնում էին հեղափոխության կողմը։ Նույն օրը երեկոյան պայքարող բանվորներին ու զինվորնեին միացավ Սեմյոնովյան գունդը։ Հենց այդ գունդն էր, որ մասնակցել էր Մոսկվայում 1905 թվականի հեղափոխության ժամանակ պրոլետարական ապստամբության ճնշմանը։ Հիմա, ընդամենը 11 տարի հետո, նույն գնդի զինվորները օգնում էին տապալելու ցարին։

Փետրվարի 27-ին Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից։ Պրոլետարական և զինվորական Պետրոգրադը ազատագրեց ամբողջ Ռուսաստանը ցարիզմից։ Մի քանի օր անց հսկայական երկիրը միացավ հեղափոխական պորթկումով մայրաքաղաքին։ Լիբերալ բուրժուազիայի ողորմելի ժողովրդավարական պառլամենտարիզմը և ցարական Դուման, Պետրոգրադի պրոլետարիատի և ապստամբաց զինվորների ու մեռնող ցարական ռեժիմի պայքարի մեջ, մնացել էին անօգնական օդում կախված։ Ցարիզմը, նույնիսկ կրակոցներով, այլևս ի վիճակի չէր կանգնեցնել պրոլետարիատի հեղափոխական պոռթկումը։ Սակայն, ի վերջո, մինչև մեռնելը, նա կարողացավ ապտակ հասցնել լիբերալ բուրժուազիային։ Այսպիսով, ցարական ռեակցիան, Փետրվարյան հեղափոխության ժամանակ արձակեց Պետդուման, որի մասին խորհրդարանական հերոսները իմացան միայն փետրվարի 27-ի առավոտյան։ Եվ նույնիսկ այդ ժամանակ Դուման չկարողացավ բացեիբաց խաղտել մեռնող միապետություն հրամանը։ Արձակված Պետդումայի պատգամավորները հավաքվել էին «Անձնական խորհրդակցությունների» համար։ Միայն այն ժամանակ, երբ մարտի 3-ին պարզ դառավ այն փաստը, որ ցարին այլևս չէր կարելի փրկել, պատգամավորները խորհրդակցության հրավիրեցին «Պետդումայի ժամանակավոր հանձնաժողովը»։

Հոկտեմբերյան հեղափոխություն։ ԽՍՀՄ[խմբագրել]

Ռուսաստանի Դաշնություն[խմբագրել]

1991 թվականին կոչվում էր Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ՌԽՖՍՀ), իսկ անկախանալով ՝ վերանվանվեց է Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստան։ Երկրի կազմում կան երեք աստիճանի ինքնավար միավորներ՝ հանրապետություններ, ինքնավար մարզ ու ինքնավար օկրուգներ։ Ամենաբարձր ինքնավարություն ունեցող միավորները հանրապետություններն են։ Դրանք ունեն իրենց նախագահները, խորհրդարանները։

Անկախություն ձեռք բերելուց հետո Ռուսաստանում զգալիորեն փոխվեց քաղաքական կառուցվածքը։ Մասնավորապես՝ Չեչենա-Ինգուշական ԻՀ-ն տրոհվեց Չեչենական Հանրապետության (Չեչնիա կամ Իչկերիա) և Ինգուշական Հանրապետության։ Բարձրացավ որոշ ինքնավար մարզերի կարգավիճակը։ Փոփոխվեցին նաև մի շարք անվանումներ։

Ռուսաստանում կային 10 ինքնավար օկրուգներ, որոնց բնակչության թիվը մեծ չէր, բայց զբաղեցնում էին մեծ տարածքներ։ Որպես վարչատարածքային միավոր դրանց մի մասն արդեն վերացել է (օրինակ, Կրասնոյարսկի երկրամասի, Կամչատկայի և Պերմի մարզերի օկրուգները)։

Ներկայումս Ռուսաստանի կազմում կա 21 հանրապետություն, մեկ ինքնավար մարզ, 49 մարզ։ Դեռևս պահպանվում են երկրամասերը, չնայած՝ դրանք փաստորեն այլևս երկրամաս անվանվելու հիմք չունեն։ Այժմ նախկին 6 երկրամասից միայն Խաբարովսկի երկրամասում է ձևականորեն պահպանվում այդպիսի միավոր՝ Հրեական ինքնավար մարզը (նկատի ունենք, որ այնտեղ հրեաներ գրեթե չեն բնակվում)։

Ռուսաստանն աշխարհի ամենաերկար սահմանագիծ ունեցող երկիրն է։ Սահմանի երկարությունը մոտ 60 հազար կմ է, որի 2/3-ը ծովային է։ Երկրի ափերը ողողում են Սև, Ազովի, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ, Կարայի, Լապտևների, Արևելասիբիրական, Չուկոտյան, Բերինգի, Օխոտի և Ճապոնական ծովերը։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը

Ռուսաստանը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Եվրասիա մայրցամաքի հյուսիսում։ Նրա ափերը ողողում են Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի Բալթիկ, Սև, Ազովի ծովերը և Կասպից ծովը՝ 37 653 կմ ընդհանուր ափագծով, որը ամենաերկարն է աշխարհում։ Ուրալյան լեռները, Ուրալ գետը և Կումա-Մանիչի իջվածքը Ռուսաստանը բաժանում են եվրոպական և ասիական մասերի։ Վերջինս իր մեջ է ներառում Հյուսիսային Կովկասը, Սիբիրը և Ռուսաստանի Հեռավոր Արևելքը։

Քսաներորդ դարի սկզբին Դ. Ի. Մենդելեևն նշեց ցարական Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը՝ 63 ± 29° հյուսիսային. լայնության և 83 ± 20° արևելյան երկայնության (Տուրուխանսկի մոտակայքում)։ 1992 թվականից կենտրոն է համարվում 66 ± 25° հյուսիսային. լայնության և 94 ± 15° արևելյան երկայնության (Վիվի տայգային լճի տարածքում )։

Ժամային գոտիներ[խմբագրել]

Ռելիեֆ[խմբագրել]

Հսկա տարածքի պատճառով Ռուսաստանի ռելիեֆը խիստ բազմազան է։ Այստեղ կան բարձր լեռներ ու ընդարձակ հարթավայրեր։ Ամենաբարձր կետն էլբրուսն է՝ Կովկասյան լեռնաշղթայի բարձր գագաթը (5642 մ), իսկ ամենացածրը՝ Մերձկասպյան ցածրավայրը (-28 մ)։

Ջրային ռեսուրսներ[խմբագրել]

Ռուսաստանը ջրային ռեսուրսներով աշխարհի ամենահարուստ երկրներից է։ Ռուսաստանի մեկ բնակչին միջին հաշվով հասնում է 4 անգամ ավելի շատ քաղցրահամ ջուր, քան աշխարհի մեկ բնակչին։ Տարածքի մեծության ու տեղումների համեմատաբար առատության հետևանքով Ռուսաստանի գետային ցանցը շատ խիտ է։ Երկրում կան հազարավոր գետեր, սակայն դրանցից մի քանի տասնյակն են խոշոր ու ջրառատ։ Դրանցից են Դոնը, Օբը, Իրտիշը, Ենիսեյը, Լենան, Վոլգան։ Գետերի մեծ մասը պատկանում է Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ավազաններին։ Կան նաև ներքին հոսքի ավազանի մի քանի գետեր, այդ թվում և ռուսական մայր գետը՝ Վոլգան, որը թափվում է Կասպից ծովը։

Ռուսաստանի հարթավայրային և ջրառատ գետերն առաջին հերթին առանձնանում են տրանսպորտային ընդհանուր մեծ նշանակությամբ։ Այդ նշանակությունը հատկապես մեծ է երկրի արևելյան շրջաններում, քանի որ տրանսպորտի այլ տեսակների դեռևս թույլ զարգացման պայմաններում, գետերն առայժմ դրանց միակ տրանսպորտային ուղիներն են։ Դրա հետ միասին, Ռուսաստանի արևելյան շրջանների գետերի տրանսպորտային նշանակությունը սահմանափակ է նախ այն պատճառով, որ դրանք (բացառությամբ Ամուր գետի) հոսում են դեպի հյուսիս և երկրորդ՝ տարվա մեծ մասում (8- 9 ամիս) դրանք սառցապատված են, հետևաբար նավարկելի չեն։

Ջրաէներգետիկական մեծ պաշարներով առանձնանում է Ենիսեյը (վտակներով), Վոլգան և Ամուրի վտակները (Զեյան և Բուրեյան) (քարտեզի վրա ցույց տվեք այդ գետերը)։ Ռուսաստանի չորային կլիմայական գոտիներում, հատկապես Մերձկասպյան և հյուսիսկովկասյան տարածաշրջաններում մեծ է նաև գետերի ոռոգիչ նշանակությունը։ Բացի նշվածից Ռուսաստանի գետերը գեղատեսիլ ու ձկնառատ են, ինչի համար էլ դրանք հանգստի ու զբոսաշրջության կազմակերպման նախադրյալ են (հատկապես Վոլգան ու Ենիսեյը)։ Եվ, վերջապես, մեծ է նաև Ռուսաստանի գետերի կոմունալ-կենցաղային ու արդյունաբերական նշանակությունը։

Նշված բոլոր նշանակությունների միագումարային արդյունքն է այն փաստը, որ Ռուսաստանի բոլոր քաղաքները հիմնադրված են գետերի ափերին։ Երկրում շատ են նաև լճերը, որոնք միմյանցից տարբերվում են ծագմամբ, մեծությամբ, ջրի համով։ Աշխարհի ամենախոր լճի՝ Բայկալի ջրի հայելին (31,5 հազար կմ2), ավելի մեծ է քան՝ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ռուսաստանում է նաև աշխարհի խոշորագույն լճի՝ Կասպից ծովի մի մասը։ Եվրոպական մասի հյուսիսում լճերը մեծաթիվ են։ Դրանք առաջացել են երբեմնի սառցապատման հետևանքով։ Խոշորներից են Լադոգան և Օնեգան։ Հարավում կան անհոսք աղի լճեր՝ էլտոն, Բասկունչակ։

Եվրոպական մասի կենտրոնում ու հյուսիսում և առանձնապես՝ Արևմտասիբիրյան հարթավայրում հսկայական տարածք են զբաղեցնում ճահիճները, որոնք դժվարացնում են տարածքի յուրացումը։ Ռուսաստանը հարուստ է ստորերկրյա ջրերով։ Արևելաեվրոպական հարթավայրում փորված են տասնյակ հազարավոր ջրհորներ։ Հյուսիսային Կովկասում կան հանքային ջրերի խոշոր ելքեր (Միներալնիե Վոդի, Պյատիգորսկ, Կիսլովոդսկ, Ժելեզնովոդսկ, Եսենտուկի), իսկ «հրաբխային» Կամչատկայում՝ բազմաթիվ գեյզերներ ու տաք աղբյուրներ։

Կլիմա[խմբագրել]

Տարածքի մեծության պատճառով Ռուսաստանի կլիման բազմազան է։ Կլիման արևմտյան մասում ցամաքային է, միջին մասում՝ խիստ ցամաքային, իսկ արևելյան ծովափնյա գոտում՝ մուսոնային։

Մթնոլորտի ջերմությունը հարավից հյուսիս և արևմուտքից արևելք ուղղություններով նվազում է և նվազագույնի է հասնում երկրի հյուսիս-արևելքում։ Այստեղ Օյմյակոն գոգավորությունում գրանցվել է բնակելի ցամաքի ամենացածր ջերմաստիճանը (-78°С)։ Ռա մասամբ պայմանավորված է ձմեռային անտիցիկլոնով։

Ռուսաստանի համեմատաբար տաք տարածաշրջանը Հյուսիսային Կովկասն է, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը (+43°С) գրանցվել է Մերձկասպյան ցածրավայրում։ Երկրի մեծ մասում տեղումների քանակը բավարար է հողագործության կազմակերպման համար։

Տեղումները համեմատաբար առատ են Ռուսաստանի արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսից մշտապես փչող քամիների և հեռավորարևելյան ծովափնյա գոտում՝ Խաղաղ օվկիանոսից ամռանը փչող մուսոնային քամիների ազդեցությամբ։

Տեղումների տարեկան քանակը ամենաքիչն է Վոլգա գետի ստորին հոսանքում, որի պատճառով այստեղ, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում հողագործությունը կազմակերպվում է ոռոգման շնորհիվ։

Արևելյան շրջաններում ամառը կարճատև է, և այդ պատճառով վաղ աշնանային ցրտերն ու երկարատև տեղումները հաճախ ոչնչացնում են գյուղատնտեսական մշակաբույսերի բերքը։ Այս գոտին կոչվում է գյուղատնտեսական ռիսկի գոտի։

Բարեխառն գոտուց հյուսիս, հողի բազմամյա սառածության պատճառով, հողագործությունն ընդհանրապես հնարավոր չէ։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել]

Ռուսաստանը հարուստ է անտառային ռեսուրսներով (փայտանյութի պաշարները' 75 միլիարդ մ3)։ Երկրում կան շատ արժեքավոր փայտանյութ ունեցող ծառատեսակներ։ Առանձնապես կարևոր են կաղնին, եղևնին, հաճարենին, կաղամախին, մայրին։ Վերջինիս փայտանյութն օգտագործվում է մատիտների արտադրության մեջ։

Անտառներում համարյա ամենուր աճում են բազմատեսակ սնկեր, պտուղներ, հատապտուղներ ու դեղաբույսեր։ Վերջիններից առավել արժեքավոր է ժենշենը (կյանքի արմատ), որը հանդիպում է Պրիմորիեի և Խաբարովսկի երկրամասերում։

Բազմազան ու հարուստ է Ռուսաստանի կենդանական աշխարհը։ Հյուսիսի ծովափնյա «թռչնաշուկաներից» հավաքած ձվերը և փետուրը, որսած ձուկը, փոկերը, ծովացուլերը, հյուսիսային եղջերվի մորթին ու միսը, բևեռային աղվեսի մորթին նենեցների, չուկչաների ապրուստի գլխավոր միջոցներն են։

Անտառային և տունդրայի գոտիներում կան թանկ մորթատու բազմազան կենդանիներ՝ սկյուռ, կնգում, բևեռաղվես, աղվես, ջրաքիս, ջրասամույր, կզաքիս, սամույր և այլն։ Ռուսաստանը միշտ էլ եղել է համաշխարհային շուկա այդ մորթիների գլխավոր արտահանողը։

Կառավարում[խմբագրել]

Բարձրագույն օրենսդիր մարմին[խմբագրել]

Բարձրագույն գործադիր մարմին[խմբագրել]

Բարձրագույն դատական մարմին[խմբագրել]

Քաղաքական կուսակցություններ[խմբագրել]

Համաձայն «Քաղաքական կուսակցությունների մասին» Դաշնային օրենքի՝ 2011 թվականի հուլիսի դրությամբ Ռուսաստանում պաշտոնապես գրանցված են քաղաքական 7 կուսակցություններ, որոնցից Պետական Դումայում ներկայացված են չորսը՝ Միացյալ Ռուսաստան Համառուսաստանյան քաղաքական կուսակցությունը, ՌԴԿԿ (Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական Կուսակցություն), ՌԼԴԿ (Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական Կուսակցություն) և Արդար Ռուսաստան քաղաքական կուսակցությունը։ Պետական Դումայում ներկայացված չեն Արդար գործ Համառուսաստանյան քաղաքական կուսակցությունը, Ռուսասատանի հայրենասերներ քաղաքական կուսակցությունը և Յաբլոկո Ռուսաստանյան միացյալ դեմոկրատական կուսակցությունը։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուսաստանի վարչական բաժանում


Ռուսաստանի Դաշնության ֆեդերատիվ կարգը հաստատվել է 1918 թվականի հունվարին Սովետների III համագումարում, որտեղ ընդունվել է «Աշխատավոր և շահագործվող ազգի իրավունքների հռչակագիր»[10], որը հռչակել է՝

Aquote1.png Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը հիմնվում է ազատ ազգերի ազատ միության հիման վրա որպես Խորհրդային Ազգային Հանրապետությունների Դաշնություն[11]։ Aquote2.png


Այդպիսով, միացյալ պետությունը վերափոխվել է դաշնության։

2009 թվականին, ըստ 1993 թվականի Սահմանադրության 5 հոդվածի, Ռուսաստանի Դաշնությունը կազմավորված է իրավահավասար սուբյեկտներից։ 2008 թվականի մարտի 1-ից այդպիսի սուբյեկտների թիվը 83 է։

Ռուսաստանի դաշնային կառուցվածքը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուսաստանի դաշնային կառուցվածքը


Ռուսաստանը Դաշնային կառուցվածքի երկիր է։ Ռուսաստանի Դաշնության մեջ են մտնում 83 հավասարազոր սուբյեկտներ, այդ թվում 21 հանրապետություն, 9 երկրամաս, 46 մարզ, 2 դաշնային նշանակաշության քաղաք, 1 ինքնավար մարզ և 4 ինքնավար շրջան։

Դաշնության պետական իշխանության մարմինների համակարգը սահմանվում է Դաշնության կանոնակարգած ընդհանուր հիմունքներով։ Յուրաքանչյուր շրջանում գործում է օրենսդիր (ներկայացուցչական) մարմին (պառլամենտ, օրենսդիր հավաք) և գործադիր մարմին (կառավարություն)։ Մի քանիսում գոյություն ունի նաև բարձր պաշտոնյայի պաշտոն (նախագահ, նահանգապետ), որոնք ունեն ՌԴ-ի օրենսդիր մարմինների լիազորություններ նախագահի ներկայացմամբ և կարող են այդ պաշտոնը զբաղեցնել անսահմանափակ քանակությամբ։

Ռուսաստանը բաժանվում է նաև 8 դաշնային շրջանների, որոնցից յուրաքանչյուրում աշխատում է նախագահի լիազորված ներկայացուցիչը։ Դաշնության սուբյեկտները ունեն իրենց վարչատարածքային բաժանումը։ Որպես օրենք, սուբյեկտի կազմում հիմնական միավորը համարվում են հանրապետական (մարզային, երկրամասային) նշանակության շրջանները և քաղաքները։

Ինքնավար հանրապետություններ[խմբագրել]

Ղրիմ[խմբագրել]

Ղրիմի տարածքը 25,5 հազար քառակուսի կմ է։ Արևմուտքում և հարավում ողողվում է Սև, արևելքում՝ Ազովի ծովերով։ Արևելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչև 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արևելքում գտնվում են Կերչ, արևմուտքում՝ Թարխանկուտ․ թերակղզիները, հյուսիս-արևելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։

Միջազգային հարաբերություններ[խմբագրել]

ՌԴ դերը միջպետական կառույցներ[խմբագրել]

Հարաբերությունները նախկին ԽՍՀՄ երկրների հետ[խմբագրել]

Ռուսական սփյուռքը[խմբագրել]

Ռուսական սփյուռքի քանակության մասին կան շատ աղբյուրներ[12], սակայն հստակ քանակությունը հեղինակային աղբյուրներում չի հայտարարվում։

Երկիր Ռուսների քանակությունը
{{{2}}} Ուկրաինա 5 314 100[13]
{{{2}}} Ղազախստան 4 480 000[14]
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 3 129 738[15][16]
{{{2}}} Բելառուս 1 142 000[17]
Flag of Israel.svg Իսրայել 1 100 000[18]
{{{2}}} Լատվիա 626 840[19]
{{{2}}} Ուզբեկստան 620 000[20]
ՂրղզստանՂրղզստան 604 000[21][22]
Flag of Canada.svg Կանադա 500 600[23]
{{{2}}} Էստոնիա 344 280[24]
ԹուրքմենստանԹուրքմենստան 314 000[25]
{{{2}}} ՄԹ 300 000[26]
ԼիտվաԼիտվա 220 000[27]
ՄոլդովաՄոլդովա 202 000[28]
{{{2}}} Բրազիլիա 200 000[29]
{{{2}}} Գերմանիա 178 600[30]
{{{2}}} Ադրբեջան 144 000[31][32]
ՉիլիՉիլի 70 000[33]
ՏաջիկստանՏաջիկստան 68 200[34]
{{{2}}} Վրաստան 67 671[35][36]
{{{2}}} Ավստրալիա 67 550[37]
{{{2}}} ՄԱԷ 56 600[38]
Բելգիա Բելգիա 50 000[39]
Flag of Finland.svg Ֆինլանդիա 51 683[40]
{{{2}}} Իսպանիա 42 585[41]
ԼիբանանԼիբանան 40 000[42]
{{{2}}} Իտալիա 30 504[43]
{{{2}}} Արգենտինա 30 000[44]
{{{2}}} Ռումինիա 30 000[45]
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՉինաստան 15 600[46]
Flag of Bulgaria.svg Բուլղարիա 15 595[47]
ՀայաստանՀայաստան 14 660[48]
{{{2}}} Նորվեգիա 13 914[49]
{{{2}}} Հունաստան 13 635
Flag of Poland.svg Լեհաստան 10 244
{{{2}}} Աֆղանստան 1 500[50]
Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա 10 235[51]
Flag of Cyprus.svg Կիպրոս 10 000
{{{2}}} Շվեդիա 9 000[52]
ՃապոնիաՃապոնիա 6 000
{{{2}}} Ավստրիա 5 466
{{{2}}} Պորտուգալիա 5 114
Flag of the Czech Republic.svg Չեխիա 5 062[53]
{{{2}}} Սիրիա 4 811[54]
{{{2}}} Վենեսուելա 4 600[55]
ՄոնղոլիաՄոնղոլիա 4 100[56]
{{{2}}} Թուրքիա 3 514[57]
{{{2}}} Հորդանան 3 033[48]
ՍերբիաՍերբիա 2 588[58]
Հարավային ԱֆրիկաՀարավային Աֆրիկա 1 300[59]
{{{2}}} Մեքսիկա 1 293[60]
{{{2}}} Լյուքսեմբուրգ 943[61]
{{{2}}} Եթովպիա 319[62]
Պուերտո ՌիկոՊուերտո Ռիկո 269[63]
{{{2}}} Եգիպտոս 200[61]
  • Ռուսները Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից երկրորդն են եզդիներից հետո։ Համաձայն 2011 թվականի մարդահամարի Հայաստանում ռուսական սփյուռքի քանակը կազմում է 14.660 մարդ։[64] Նախկինում ռուս բնակչության քանակությունը ավելի մեծ եր, սակայն Սպիտակի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և երկրում կտրուկ տնտեսական անկման պատճառով ռուսների մեծ մասը անկախության առաջին տարիներին արտագաղթեց Ռուսաստան։ Ռուսները Հայաստանում ներկայացված են մոլոկաններով և սովետական ժամանակաշրջանում Հայաստան տեղափոխված ժառանգներից։
  • Ըստ 2006 թվականի Մարդահամարի, ավելի քան 67,000 մարդ նշել են իրենց ռուսական ծագում, որոնցից 15,000-ը ծնվել են Ռուսաստանում։ Իսկ մոտ 36,000 մարդիկ տիրապետում են ռուսերեն լեզվին։
  • 2008 թվականի վերջերին ռուսական սփյուրքը Ռիո-դե-Ժանեյրոյում ավել չէր ընդհանուր 100 մարդ։[65] Ըստ 2013 թվականի վերջին տվյալների սփյուռքը աճել է դառնալով 300 մարդ։

Բնակչություն[խմբագրել]

Վիճակագրություն[խմբագրել]

Բնական աճ[խմբագրել]

Ռուսների տոկոսը ըստ մարզերի 2010 թ. դրությամբ      >80%     70—79%     50—69%     20—49%      <20%
Ռուսների տոկոսը ըստ մարզերի 2010 թ. դրությամբ

     >80%     70—79%     50—69%     20—49%

     <20%
Ռուսաստանի բնակչության աճը ըստ մարզերի ու հանրապետությունների, 2012 թ.
Ռուսաստանի բնակչության աճը ըստ մարզերի ու հանրապետությունների, 2012 թ.

2010 թվականի մարդահամարի տվյալներով Ռուսաստանում բնակվում էր 142 905 200 մարդ։ Այս ցուցանիշով Ռուսաստանը աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Միջին խտությունը կազմում է 8,36 մարդ/1 կմ2-իում, բայց այսպիսի բնակչությունը բնակեցված է Ռուսաստանում շատ անհավասարաչափ։ Ռուսների 78 %-ը բնակվում է երկրի եվրոպական մասում, որը կազմում է տարածքի մոտ 25%-ը։ Ամենամեծ միջին խտությունը Մոսկվայում է՝ 4626 մարդ/1 կմ2-իում, իսկ ամենափոքր միջին խտությունը գրանցվել է Չուկոտկայում՝ 0,07 մարդ/ 1 կմ2-իում։ Ըստ 2010 թվականի տվյալների բնակչության 73 %-ը բնակվում են քաղաքներում։ Ըստ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալների 166 քաղաքներում ապրում է ավելի քան 100 հզ. մարդ։ Իսկ 15 քաղաքներում ավելի քան 1 միլիոն մարդ։

Ռուսաստանը բնակչության թվով աշխարհի առաջատար պետություններից է։ Ապրում են ժողովուրդներ, ազգեր և ազգություններ ։ Մեծամասնություն են կազմում ռուսները՝ արևելասլավոնական առավել մեծաթիվ ազգը՝ շուրջ 81 տոկոս։ Վերջին տարիների տնտեսական ծանր անկման հետևանքով Ռուսաստանի բնակչությունը նվազել է։ Բնական աճի ցուցանիշը բացասական է (2000-2005 թվականներ՝ - 0,6%), այլ կերպ ասած՝ երկրին բնորոշ է դեպոպուլյացիան (ժողովրդագրական ձմեռ, ճգնաժամ)։ Այդ պայմաններում երկրում զգացվում է աշխատանքային ռեսուրսների պակաս։ ԽՍՀՄ նախկին հանրապետություններից, Չինաստանից և այլ երկրներից շուրջ 11 միլիոն մարդ աշխատում է Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում։ Ժողովրդագիրների կանխատեսմամբ՝ 2050 թվականին Ռուսաստանի բնակչության թիվը կնվազի ու կհասնի 112 միլիոնի։ Բնական աճի ցուցանիշը միջինից բարձր է Կենտրոնական, Ուրալյան և Կուզբասի արդյունաբերական շրջաններում, ինչպես նաև՝ Հյուսիսային Կովկասի և մուսուլմանական այլ ժողովուրդների մոտ։

Ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու նպատակով Ռուսաստանի Պետդուման 2006 թվականին ընդունել է ծնելիության բարձրացումը խթանող որոշում, որով նախատեսված է ընտանիքում ծնված երրորդ երեխայի համար կատարել մոտ 8,5 հազար դոլարին համարժեք աջակցություն։

Աճման տեմպ և սեռատարիքային կառուցվածք[խմբագրել]

2000-ականներին ծնելիության աճի և մահածության մակարդակի նվազման պատճառով բնակչության նվազման տեմպերը սկսեց կրճատվել։ 2009 թվականից բնակչության թվաքանակը սկսեց աճել][66][67]։ Այժմ Ռուսաստանում բնական վերաճ է՝ ծնելությունը գերազանցում է մահածությանը։ 2012 թվականի հունվարից հոկտեմբեր, ծնելիության գործակիցը Ռուսաստանում կազմում էր 13,3 մարդ (1000-ից), մահածությանը՝ 13,3, իսկ բնական վերաճի գործակիցը 0,0։ Մյուս տարիների հետ համեմատած նկատվում է ծնելիության աճ, մահածության անկում և բնական վերաճի գործակցի աճ[68]։

Ռուսաստանի բնակչության միջին տարիքը 39 տարեկանն է։

Սեռերի հարաբերակթյության ցուցանիշ՝ 0,86 տղա - 1 աղջիկ։ Այս ցուցանիշի փոփոխությունը տարբեր տարիքային խմբերում ամբողջովին համապատասխանում է համաշխարհային միտումներին։

1,06 ծննդի ժամանակ, 1,06 15 տարեկանից ցածր դեմքերի համար, 0,91- 15-ից 64 տարեկան և 0,43- 65 տարեկանից բարձր։

Տարիքային կառուցվածք

  • 0-14 տարեկան. 15,1 % (տղաներ 11,9 մլն/աղջիկներ 10,4 մլն)
  • 15—64 տարեկան. 72,0 % (տղաներ 48,9 մլն/աղջիկներ 53,3 մլն)
  • 65 տարեկան և ավելի. 12,9 % (տղաներ 5,7 մլն/աղջիկներ 12,6 մլն) (ըստ 2010 թվականի տվյալների)][69]

Միջին տարիք

  • ընդհանուր։ 38,7 տարեկան
  • տղաներ։ 35,5 տարեկան
  • աղջիկներ։ 41,9 տարեկան (ըստ 2011 թվականի տվյալների)

Ուրբանիզացիա[խմբագրել]

Ուրբանիզացվածության մակարդակն ամենաբարձրն է ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների շարքում (73%)։ Արևելյան շրջաններում քաղաքային բնակչության բաժինն ավելի մեծ է, ինչը բացատրվում է գյուղատնտեսության զարգացման սահմանափակ հնարավորություններով։ Արդյունաբերության որոշ արտադրությունների կրճատման, աշխարհագրական կտրվածությամբ պայմանավորված տնտեսական դժվարությունների և կյանքի որակի անկման պատճառով արևելյան շրջաններից շուրջ 3 միլիոն մարդ վերջին 1,5 տասնամյակում գաղթել է Ռուսաստանի արևմտյան շրջաններ։ Ուրբանիզացվածության մակարդակը միջինից ցածր է կենտրոնական սևահողային և հյուսիսկովկասյան զարգացած գյուղատնտեսական շրջաններում։ Այստեղ գյուղերն առանձնանում են մարդաշատությամբ։ Հյուսիսի անտառային գոտում գյուղերը շատ փոքր են, երբեմն՝ մի քանի տնտեսությամբ (խուտոր)։

Ռուսաստանում կա շուրջ 2000 քաղաք, որոնցից 15-ը՝ ավելի քան մեկ միլիոն, իսկ շուրջ 170-ը՝ ավելի քան 100 հազար բնակչությամբ։

Քաղաք Բնակիչ Քաղաք Բնակիչ Քաղաք Բնակիչ
Մոսկվա ↗12 108 257 Կազան ↗1 190 850 Ուֆա ↗1 077 719
Սանկտ Պետերբուրգ ↗5 131 942 Սամարա ↗1 171 598 Կրասնոյարսկ ↗1 035 528
Նովոսիբիրսկ ↗1 547 910 Օմսկ ↗1 160 670 Պերմ ↗ 1 026 477
Եկատերինբուրգ ↗1 396 074 Չելյամբինսկ ↗1 156 201 Վոլգոգրադ ↗1 018 790
Նիժնի Նովգորոդ ↗1 272 719 Ռոստով-նա-Դոնու ↗1 109 800 Վորոնեժ ↗1 014 610


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մոսկվա


Խոշորագույն քաղաքը մայրաքաղաք Մոսկվան է՝ 8,5 միլիոն բնակչությամբ, իսկ քաղաքային ագլոմերացիան՝ Մոսկվայի ագլոմերացիան՝ ավելի քան 12 միլիոն բնակչությամբ։ Այն խոշորագույններից է Եվրոպայում։ Մոսկվան արդյունաբերական խոշոր կենտրոն է, որտեղ գտնվում է շուրջ 800 (մեծ մասամբ՝ գիտատար) արդյունաբերական ձեռնարկություն։ Այն նաև խոշորագույն տրանսպորտային հանգույց է։

Քաղաք է մտնում տասնմեկ երկաթուղի և մոտավորապես նույնքան ավտոմայրուղի։ Մոսկվան սպասարկում են մի քանի օդանավակայան, ավտոկայան և գետային երկու նավահանգիստ։ Մոսկվան միաժամանակ կրթական ու գիտական խոշոր կենտրոն է։ Քաղաքում կա մի քանի տասնյակ ԲՈՒՀ, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերած՝ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը և այլ հանրահայտ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Քաղաքը հայտնի է որպես համաշխարհային ու տարածաշրջանային մշակութային կենտրոն։

Այստեղ են աշխարհահռչակ՝ Օպերայի և բալետի ակադեմիական Մեծ թատրոնը, Կոնսերվատորիան ու անվանի հայորդի Վախթանգովի անունը կրող թատրոնը։ Մոսկվան նաև միջազգային ֆինանսական, մարզական կենտրոն է։ Այստեղ 1980 թվականին անցկացվել են XXII ամառային օլիմպիական խաղերը։


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սանկտ Պետերբուրգ


Խոշոր քաղաք է Սանկտ Պետերբուրգը (նախկին Լենինգրադը)՝ Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքը»։ Այն Ռուսաստանի մայրաքաղաքն էր շուրջ 200 տարի՝ (1721-1918)։ Քաղաքի բնակչության թիվը 4,7 միլիոն է, իսկ ագլոմերացիայինը՝ 5,3։ Սանկտ Պետերբուրգը ևս արդյունաբերական խոշոր կենտրոն է։ Առավելապես զարգացած են նավաշինությունը, էներգետիկական մեքենաշինությունը, օպտիկամեխանիկական սարքերի և այլ գիտատար արտադրություններ։ Քաղաքը հայտնի է իր գեղեցկությամբ։ Տեղաբաշխվելով բազմաթիվ կղզիների վրա, որոնք միմյանց են միանում բացվող կամուրջներով, քաղաքը վեհաշուք տեսք ունի, որի շնորհիվ ստացել է «հյուսիսային Վենետիկ» անվանումը։

Միլիոնանոց քաղաքներից են Նիժնի Նովգորոդը, Նովոսիբիրսկը, Սամարան, Եկատերինբուրգը, Վոլգոգրադը և այլն։ Ռուսաստանն աշխարհի թույլ բնակեցված երկրներից է. բնակչության միջին խտությունը մեկ քառ կմ-ի հաշվով մի փոքր ավելի է 8 մարդուց։ Այդ հսկայական տարածքում համեմատաբար խիտ են բնակեցված եվրոպական մասի կենտրոնն ու հարավը և Սիբիրի ու Հեռավոր Արևելքի հարավային, երկաթուղու շուրջը տարածված նեղ գոտին, որն անվանում են տարաբնակեցման գլխավոր գոտի։ Բնակչության ոչ մեծ կուտակումներ կան արևելյան շրջանների գետահովիտներում։ էլ ավելի նոսր է գյուղական բնակչությունը, որը հիմնականում կենտրոնացված է հողատարածության գլխավոր շրջաններում՝ սևահողային գոտում և Հյուսիսային Կովկասում։ Հենց այս շրջաններում են Ռուսաստանի խոշոր գյուղերը։ Անտառային գոտում գերակշռում են մանր գյուղերը։ Արևելյան և հյուսիսային հսկայական տարածքներ նոսր են բնակեցված կամ բնակեցված չեն։

Ռուսաստանի ազգային կազմը[խմբագրել]

Ազգեր 2002[70] թ-ի տվյալներով 2010[70] թ-ի տվյալներով
Ռուսներ 80,64 % 80,90 %
Թաթարներ 3,87 % 3,87 %
Ուկրաինացիներ 2,05 % 1,41 %
Բաշկիրներ 1,16 % 1,15 %
Չուվաշներ 1,14 % 1,05 %
Չեչեններ 0,95 % 1,04 %
Հայեր 0,79 % 0,86 %
Ավարներ 0,57 % 0,66 %
Մորդվացիներ 0,59 % 0,54 %
Ղազախներ 0,46 % 0,47 %
Ադրբեջանցիներ 0,43 % 0,44 %
Դարգիններ 0,35 % 0,43 %
Ուդմուրտներ 0,44 % 0,40 %
Մարիներ 0,42 % 0,40 %
Օսեր 0,36 % 0,39 %
Բելառուսներ 0,56 % 0,38 %
Կաբարդիններ 0,36 % 0,38 %
Կումիկներ 0,29 % 0,37 %
Յակուտներ 0,31 % 0,35 %
Լեզգիներ 0,29 % 0,35 %
Բուրյաթներ 0,31 % 0,34 %
Ինգուշներ 0,29 % 0,32 %
այլ ազգիներ 3,40 % 3,51 %

Ըստ 2010 թվականի տվյալների ռուսաստանում բնակվում են մոտ 200 ազգերի ներկայացուցիչներ[71]։ Ռուսաստանի բնակչության մոտ 81%-ը ռուսներ են, ովքեր Ռուսաստանում տարածված են անհավասարաչափ։ Օրինակ Չեչենիայում ռուսները կազմում են բնակչության 2%-ը[72]։

Ռուսներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուսներ


Ռուսների վերաբերյալ առաջին հիշատակությունները հասել են 6-7-րդ դարերից։ Ռուս ազգը կազմավորվել է Կիևյան Ռուսիա պետությունում, որը գոյատևել է մինչև 13-րդ դարը։ Հետագա դարերում Մեծ Նովգորոդի, Մոսկվայի շուրջը և Վոլգա-Օկայի միջագետքում ձևավորվեց ռուսական իշխանությոններ։ Ռուսները հաստատվեցին նաև հարևան, թույլ բնակեցված տարածքներում՝ Վոլգայի ստորին հոսանքում, Հյուսիսային Կովկասում, Ուրալում, Սիբիրում, Անդրկովկասում, Մերձբալթիկայում, Ղազախստանում, Միջին Ասիայում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսվեց ռուսների ներգաղթ մյուս հանրապետություններից դեպի բուն Ռուսաստան։ Ռուսաստանում բնակվող համեմատաբար մեծաթիվ ժողովուրդներից են՝ թաթարները, ուկրաինացիները, չուվաշները, բաշկիրները, մորդվաները, չեչենները, օսերը, յակուտները, հրեաները, Դաղստանի ժողովուրդները, բելոռուսները։ Երկրի արևելքում ու հյուսիսում ապրում են չուկչաներ, նենեցներ, կորյակներ, խանտիներ, մանսիներ, սաամներ և այլ ժողովուրդներ, որոնց ներկայացուցիչների թիվը երբեմն հաշվվում է ընդամենը հարյուրներով։ Ռուսաստանում բնակվում են նաև հայեր, նրանց թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է և այժմ, ըստ մոտավոր գնահատման, հասել է 2 միլիոնի (հայկական խոշոր գաղթօջախներ են ձևավորվել Մոսկվայում և նրա մերձակայքում, Հյուսիսային Կովկասում

Մոսկվան ռուսաստանի ամենամեծ քաղաքն է, որի բնակչությունը 12 108 257 մարդ է


Հայեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերը Ռուսաստանում

Հայերը Ռուսաստանում բնակվել են 13-րդ դարից։ Այժմ նրանց թիվը շուրջ 2.250.000 է։ Ռուսաստանի հայերն հիմնականում բնակվում են Մոսկվայում, Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում, Եկատերինբուրգում, Հյուսիսային Օսիայում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում, Ադիգեայում, Նովոռոսիյսկում, Մոսկվայի մարզում, Յակուտիայում, Արմավիրում, Վոլգոգրադում, Կալինինգրադում և այլ վայրերում։

Ռուսաստանի հայ համայնքը դարավոր հարուստ պատմություն ունի։ Դեռևս 10-11-րդ դարերում հայկական առաջին համայնքներն են ստեղծվել Վոլգայի բուլղարների տարածքներում և ապա՝ Կիևյան Ռուսիայի մայրաքաղաքում։ Հետագա դարերի ընթացքում հայերի հոսքը Ռուսաստան ստվարացել է․ հայկական գաղութներ են հիմնվել Մոսկվայում (15-րդ դար), Աստրախանում, և այլուր։ Հայկական առաջին բնակավայրերը Ռուսաստանի տարածքում հիմնվում են 18-րդ դարում։ Հայերին Ռուսաստանում բնակվելու հատուկ հրովարտակ է հրապարակում Ռուսաստանի առաջին կայսր Պետրոս Մեծը։ Այսպես հայկական գաղութ է առաջանում նորակառույց մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում, ստվարանում են Մոսկվայի, Աստրախանի ու Կիևի գաղութները։

Հյուսիսային Կովկասը քրիստոնյաներով բնակեցնելու համար Եկատերինա կայսրուհին հատուկ հրովարտակով հայերին հրավիրում է գալ և բնակվել այնտեղ։ Նախիջևանի հայերը Դոն գետի հովտում հաստատված ղրիմահայերի հետ հիմնում են Նոր Նախիջևան քաղաքը, որի հիմքում հետագայում կառուցվում է Դոնի Ռոստովը, Արարատյան դաշտի հայերը՝ Արմավիրը։ Հիմադրվում են նաև գյուղեր և ավաններ։ Հայկական բնակավայրերում հաստատվում է նաև հունական և ռուսական բնակչություն, կառուցվում են վանքեր և եկեղեցիներ, դպրոցներ։

1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանը իր տիրապետությունը հաստատում է Ղրիմի թերակղզում։ Նոր շունչ է ստանում Ղրիմի հայ գաղութը։ Կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որը կանգուն է մինչև այսօր։ Եկեղեցին կառուցվում է հայ քաղաքական ու իշխանական վերնախավի միջոցներով ու հովանավորությամբ։ Հատկապես աչքի էր ընկնում Լազարյանների ընտանիքը։ Այն կոչվում է Եկատերինա II-ի անունով՝ սուրբ Կատարինե։ Հայերն աստիճանաբար սկսել են նկատելի դեր խաղալ Ռուսաստանի տնտեսական կյանքում՝ հիմնելով արտադրական ձեռնարկություններ և առևտրական տներ։ Ռուսաստանի իշխանությունները, ելնելով պետության տնտեսական շահերից, հովանավորում էին հայ բնակչությանը՝ նրան դիտելով որպես օգտակար տարր։ Ռուսաստանի հայկական գաղութների մի մասն ստացավ էական արտոնություններ, նույնիսկ՝ ինքնավարություն։

19-րդ դարի առաջին կեսին հայկական խոշոր գաղութներ կազմավորվեցին Հյուսիսային Կովկասում՝ Ստավրոպոլում, Եկատերինոդարում (Կրասնոդար), Վլադիկավկազում, Սև ծովի կովկասյան ափի քաղաքներում և գյուղերում։ Հայերի թիվը Հյուսիսային Կովկասում զգալիորեն ավելացավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ այստեղ ապաստան գտավ արևմտահայ գաղթականների մի մասը։

Ռուսաստանում բնակվող հայերն աչքի են ընկել ոչ միայն երկրի տնտեսական, այլև քաղաքականության ու մշակույթի բնագավառներում։ Տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես XIX դարում, Ռուսաստանի պետական կառույցներում, ռուսական զինված ուժերում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել մեծ թվով հայեր։ Նրանց թվում են խոշոր պետական և ռազմական գործիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար Մ. Լոռիս-Մելիքովը, լուսավորության նախարար Ի. Դելյանովը, զորավարներ Դ. Ախշարումովը, Ի. Լազարևը, Ա. Տեր-Ղուկասովը, ծովակալ Լ.Սերեբրյակովը (Արծաթագործյան) և ուրիշներ։

Մոսկվայում հայերը հիմնել են մշակույթի ու կրթության օջախներ։ Հովհաննես Լազարյանը 1815 թվականին արևելյան լեզուների Մոսկվայում հիմնադրում է արևելյան լեզուների ուսումնարան, որը ստանում է Լազարյան ճեմարան անունը։ Նրանում հայերից բացի ուսանել են այլազգի բազմահազար ներկայացուցիչներ։ Լազարյան ճեմարանը Ռուսաստանի արևելագիտության առաջին դպրոցներից էր։ Սանկտ Պետերբուրգի համալսարանում արևելագիտության ֆակուլտետը բացվում է շուրջ 40 տարի անց՝ 1854 թվականին։ 1921 թվականին խորհրդային իշխանության հրամանով ճեմարանը փակվում է, և նրա աշխատակիցների մեծ մասը տեղափոխվում է Մոսկվայի և Լենինգրադի համալսարաններ։ Նրանց մի մասը վերադառնում է Հայաստան և ձեռնամուխ լինում նորաբաց Երևանի պետական համալսարանում արևելագիտության սկզբնավորմանը։ ԽՍՀՄ փլուզումից հետո շենքը հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը, որտեղ այժմ տեղակայված է ՀՀ դեսպանատունը Ռուսաստանում։

Ռուսաստանում ապրել և գործել են հայ մտավորականության երևելի դեմքեր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը, բանաստեղծ Վահան Տերյանը, գրող Մարիետա Շահինյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, թատերական գործիչներ Եվգենի Վախթանգովը և Ռուբեն Սիմոնովը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, երգիչներ Զարա Դոլուխանովան, Պավել Լիսիցյանը, պետական գործիչներ Անաստաս Միկոյանը, Հովհաննես Թևոսյանը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Սերգեյ Ագանովը, ծովակալ Հովհաննես Իսակովը, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին, քիմիկոսներ Իվան Կնունյանցը, Նիկողոս Ենիկոլոփյանը, բուսաբան Արմեն Թախտաջյանը, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը, տնտեսագետ Աբել Աղանբեգյանը, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և ուրիշներ։

1980-ական թվականների վերջից սկսվեց Ռուսաստանի հայ համայնքների հասարակական և մշակութային կյանքի վերելքը։ Այն պայմանավորված էր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումներով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումով (1991), ինչպես նաև դեպի Ռուսաստան հայ գաղթականների (Ադրբեջանից, Հայաստանից) ուժեղ հոսքով։ Ռուսաստանի հայկական համայնքներում սկսվեց շարժում՝ հանուն ազգային ավանդույթների վերականգնման, հայկական դպրոցների վերաբացման (Ռուսաստանում գործող բազմաթիվ հայկական դպրոցների մեծ մասը փակվել էր խորհրդային իշխանության տարիներին), ազգային մշակույթի զարգացման։

1988 թվականի մարտի 13-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու բակում տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված բազմամարդ հանրահավաքներ, որոնց արդյունքում ծնվել է նոր ժամանակաշրջանի առաջին կազմակերպությունը՝ Ղարաբաղ կոմիտեն։ Հետագա ամիսներին ստեղծվեցին հայ մշակութային և երիտասարդական ընկերություններ («Բարև Ձեզ», «Հյուսիսափայլ», «Մաշտոց», «Վասպուրական»), կենտրոններ ոչ միայն հին հայկական (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Ստավրոպոլ և այլն), այլև նոր համայնքներում (Կրասնոյարսկ, Իրկուտսկ, Չիտա, Վլադիվոստոկ և այլն)։ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայ համայնքներին վերադարձվել են հայկական եկեղեցիները, մի շարք տեղերում կառուցվել են նոր եկեղեցիներ։ Ռուսաստանի տարածքում գործում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի (կենտրոնը՝ Մոսկվա) և Հարավային Ռուսաստանի (կենտրոնը՝ Կրասնոդար) թեմերը։

Հայկական կառույցների ձևավորման նոր փուլն սկիզբ է առել 1996 թվականի հունիսին, երբ ընդունվել է ՌԴ օրենքը ազգային-մշակութային ինքնավարությունների մասին։ 1997 թվականի փետրվարին գումարվել է Մոսկվայի հայերի ազգային-մշակութային ինքնավարության հիմնադիր կոնֆերանսը։ 2000 թվականի մայիսի 25-ին հայկական մի շարք կազմակերպությունների միավորիչ համագումարում ձևավորվել է «Մոսկվայի հայ համայնք» կազմակերպությունը, իսկ նույն թվականի հունիսի 16-ին հրավիրված հայկական համառուսաստանյան համագումարում՝ Ռուսաստանի հայերի միություն կազմակերպությունը (նախագահ՝ Արա Աբրահամյան)։ Ավելի ուշ՝ 2001 թ.-ին Մոսկվայում՝ Ա. Աբրահամյանի գլխավորությամբ, կազմակերպվել է նաև Հայերի համաշխարհային կոնգրես կազմակերպությունը։ Ռուսաստանի հայ համայնքն արտերկրում ամենախոշորն է. այն ընդգրկում է շուրջ 2,2 միլիոն մարդ։ Ստեղծվել և երկրի ամբողջ տարածքում գործում է հայ կրթամշակութային խնդիրներով զբաղվող ծավալուն ցանց, որն ակտիվ կապերի մեջ է Հայաստանի հետ։ Գործարար աշխարհում հաջողություններ ունեցող բազմաթիվ հայեր ներդրումներ են կատարում նաև Հայաստանում և իրենց նպաստը բերում հայրենիքի տնտեսության զարգացմանը։

Ռուսաստանի Դաշնության Պետական դուման 1995 թվականի ապրիլին ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձև։


Քրիստոնեություն[խմբագրել]

Ռուսաստանի բնակչության մեծ մասը դավանում է քրիստոնեություն (մասնավորապես՝ ուղղափառություն

Իսլամ[խմբագրել]

Զգալի թիվ են կազմում նաև մուսուլմանները, ովքեր բնակվում են գլխավորապես Վոլգայի ավազանում՝ Թաթարստանի և Բաշկիրիայի և Հյուսիսային Կովկասի ինքնավար հանրապետություններում։

Բուդդայականություն[խմբագրել]

Ռուսաստանի բնակչության որոշ տոկոս դավանում է բուդդայականություն. Հյուսիսային Կովկասում գտնվող Կալմիկիայի ինքնավար հանրապետությունը միակն է Եվրոպայում, որի բնակչության հիմնական մասը դավանում է բուդդիզմ։ Այս կրոնը որոշ չափով տարածված է նաև Մոնղոլիային հարող Սիբիրի հարավային շրջաններում՝ Բուրյաթիայի և Տուվայի ինքնավար հանրապետությունների տարածքում։

Տնտեսության բնութագիրը. Վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը[խմբագրել]

Ռուսաստանն աշխարհի տնտեսապես հզոր պետություններից է։ Այն հզորացել է խորհրդային շինարարության տարիներին՝ շնորհիվ ինչպես սեփական, այնպես էլ՝ ողջ ԽՍՀՄ-ի հսկայական բնական-տնտեսական ներուժի։

Երկրում այդ ժամանակահատվածում ստեղծվեց բազմաճյուղ տնտեսություն։ Զարգացում ստացան գրեթե բոլոր ճյուղերը։ Դրանցից մի քանիսի արտադրանքի ծավալով երկիրը, առանձին վերցրած, աշխարհում գրավում էր առաջին տեղը։ Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալով Ռուսաստանը զիջում էր միայն աշխարհի ամենահզոր երկրին՝ ԱՄՆ-ին։ Դրությունն էապես փոփոխվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Նախկին սոցիալիստական մյուս երկրների նման Ռուսաստանի տնտեսությունը ևս անկում ապրեց։ Զգալիորեն կրճատվեց մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալը, իջավ՝ բնակչության կենսամակարդակը։ Արտահանման մեջ սկսեց գերակշռել հումքն ու վառելիքը։ Սակայն ներկայումս Ռուսաստանն արդեն աշխարհի ամենաարագորեն և հաստատուն զարգացող երկրներից է։

Այժմ Ռուսաստանի տնտեսությանը բնորոշ են զարգացման տարբեր մակարդակներ։ Օրինակ՝ բարձր զարգացած ավիացիոն մեքենաշինության հետ մեկտեղ այն ունի էքստենսիվ գյուղատնտեսություն։

Արդյունաբերություն[խմբագրել]

Արդյունաբերությունը Ռուսաստանի տնտեսության առաջատար ոլորտն է։ Զարգացած են արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերն ու ենթաճյուղերը։ Առանձնապես բարձր զարգացման են հասել էներգետիկան, մետաղաձուլությունը, ծանր և ռազմական մեքենաշինությունը, անտառային ու քիմիական արդյունաբերությունը։

Էներգետիկա[խմբագրել]

Էներգառեսուրսների հսկայական պաշարների շնորհիվ երկիրն ունի հզոր էներգետիկա։ Մինչ վերջերս՝ անցման փուլով պայմանավորված տնտեսական անկումը, Ռուսաստանը նավթի, բնական գազի, տորֆի հանույթով աշխարհում գրավում էր առաջին տեղը, իսկ քարածխի արդյունահանման և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով՝ երկրորդը։ Ճյուղի աշխարհագրության առանձնահատկությունն այն է, որ հումքային գլխավոր պաշարները տեղաբաշխված են երկրի արևելյան, իսկ օգտագործող (մշակող) հիմնական ձեռնարկությունները՝ արևմտյան շրջաններում։

Այս պայմաններում նավթարդյունաբերությունը երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է։ Ռուսաստանը հանդիսանում է նավթի ևգազի հիմական մատակարարը Եվրոպաի համար։

Նավթի մշակումից ստանում են տրանսպորտային վառելիք (բենզին, կերոսին, դիզելային վառելիք), քսայուղեր, բազմազան քիմիական նյութեր (օրինակ՝ սինթետիկ կաուչուկ, քիմիական մանրաթել, պլաստմասսաներ), իսկ մնացորդը՝ մազութը, որպես վառելիք օգտագործվում է ՋԷԿ-երում։ Նավթի արդյունահանման ինքնարժեքը մի քանի անգամ ցածր է քարածխից, այդ պատճառով էլ նավթարդյունաբերությունը զարգանում է ավելի արագ տեմպերով։ Արդեն 4 տասնամյակ է, որ նավթի արդյունահանման ամենախոշոր շրջանն Արևմտյան Սիբիրն է՝ Օբ գետի միջին հոսանքի ավազանը։ Խոշորագույն հանքավայրերն են Սամոտլորն ու Սուրգութը։ Արևմտյան Սիբիրի նավթն սկզբում արդյունահանվում էր հիմնականում շատրվանային էժան եղանակով, իսկ ներկայումս արդյունահանվում է պոմպային՝ համեմատաբար թանկ եղանակով։ Նավթամուղերով նավթը փոխադրվում է արևմուտք։ Նախագծվում է առաջիկայում փոխադրել նաև արևելք՝ Չինաստան և ճապոնիա։ Երկրորդ, համեմատաբար խոշոր շրջանը գտնվում է Վոլգա գետի և Ուրալյան լեռների միջև։ Այն անվանվում է Վոլգա-Ուրալյան նավթային շրջան։

Նավթի խոշոր հանքավայրեր կան Թաթարստանում, Բաշկորտոստանում, Սամարայի մարզում։ Երկրի նավթարդյունահանման մյուս շրջանը եվրոպական մասի Հյուսիս - Արևելքն է (Կոմի Հանրապետությունը)։ Ռուսաստանի հնագույն նավթարդյունաբերական շրջանը Հյուսիսկովկասյանն է։ Նավթավերամշակման ձեռնարկությունների մեծ մասը երկրի եվրոպական մասում է։ Նավթավերամշակման խոշոր կենտրոններից են՝ Մոսկվան, Յարոսլավլը, Սիզրանը (Սամարայի մարզում)։ Նավթի հանույթով Ռուսաստանը 2005-2006 թվականներին աշխարհում առաջին երկիրն էր։ Նավթի արտահանումից ստացվող եկամուտը Ռուսաստանի բյուջեի գլխավոր աղբյուրներից է։

Գազարդյունաբերություն[խմբագրել]

Գազարդյունաբերությունը վառելիքային արդյունաբերության ամենաերիտասարդ ու արագ զարգացող ճյուղն է։ Բնական գազը շատ էժան վառելիք է և բնապահպանական տեսակետից՝ անվնաս։ Այն գործածվում է որպես էներգետիկական ու կենցաղային վառելիք, ինչպես նաև՝ քիմիական հումք։ Ռուսաստանը ոչ միայն գազի հետախուզված պաշարներով, այլ նաև արդյունահանմամբ աշխարհի առաջին երկիրն է։

Գազը սովորաբար նավթին ուղեկից նյութ է, երբեմն էլ հանդիպում է առանձին։ Ռուսաստանի գազարդյունահանման հիմնական շրջանն Արևմտյան Սիբիրն է, առանձնապես՝ դրա հյուսիսային մասը։ Խոշորագույն հանքավայրերից են Ուրենգոյն ու Յամբուրգը։ Գազ շատ է արդյունահանվում Օրենբուրգի ու Սարատովի մարզերում, Ստավրոպոլի երկրամասում, Կոմի հանրապետությունում։ Բնական գազն սպառողին է հասնում գազամուղներով։ Խոշոր գազամուղներից է «Սիյանիե Սևերա» («Հյուսիսի ճաճանչը»), որով Կոմի Հանրապետությունից գազը փոխադրվում է Ռուսաստանի կենտրոնական շրջանն ու Կենտրոնական Եվրոպայի երկրներ։ Նախատեսվում է Բալթիկ ծովի հատակով անցկացնել նոր գազամուղ, որով Բարենցի ծովի հատակից արդյունահանած գազը կհասցվի Գերմանիա։

Ածխարդյունաբերություն[խմբագրել]

Ռուսաստանն աշխարհի ածխարդյունաբերական առաջատար երկրներից է։ Աշխարհի ամենախոշորները Տունգուսկայի (Ենիսեյ գետի ավազանում) և Լենայի ավազանները ճանապարհների բացակայության պատճառով դեռևս չեն շահագործվում։ Քարածխի հանույթով առաջատարներն են Կուզբասի ու Պեչորայի ավազանները։ Գորշ ածխի մեծ հանույթ է կատարվում Կանսկ-Աչինսկի և Մերձմոսկովյան ավազաններում։ Ածխի հանույթով Ռուսաստանն աշխարհում գրավում է հինգերորդ տեղը (Չինաստանից, ԱՄՆ- ից, Հնդկաստանից ու Ավստրալիայից հետո)։

Ռուսաստանի վառելիքային արդյունաբերությունը արդեն կանգնած է որոշակի հիմնախնդիրների առաջ։ Արդեն սպառված են Վոլգաուրալյան և Արևմտասիբիրյան նավթային շահագործվող հանքահորերի մեծ մասը (70-ից 90%-ը), ուստիև անհրաժեշտություն է առաջացել սկսել դրանցից ավելի հյուսիս և արևելք գտնվող շրջանների՝ Յամալ թերակղզու, արկտիկական ծանծաղուտի և Արևելյան Սիբիրի հարուստ պաշարների շահագործումը։ Զուգահեռաբար պետք է ավելի նպատակային օգտագործել նավթահանքերից արդյունահանվող ուղեկից գազը, որի կեսից ավելին առայժմ անիմաստ կորչում է (այրվում է)։

էլեկտրաէներգետիկա[խմբագրել]

Սա կարևորագույն ճյուղն է, քանի որ էլեկտրաէներգիան օգտագործվում է ժողովրդական տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում։ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկան զարգացել է շնորհիվ երկրի հսկայական վառելիքային ու ջրաէներգետիկական ռեսուրսների։ էլեկտրաէներգիայի արտադրությամբ այն աշխարհի չորրորդ պետությունն է։ էլեկտրաէներգիայի մեծ մասը (մոտ 67,6%-ը) արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում (ՋէԿ-երում)։ Դրանց կառուցումն արագ ու էժան է. սակայն, վառելիքի օգտագործման պատճառով, էլեկտրաէներգիայի ինքնարժեքը համեմատաբար բարձր է։

Ռուսաստանի ՋէԿ-երը տեղաբաշխված են երկու սկզբունքով։ Պինդ վառելիքով (գորշ ածուխ, այրվող թերթաքար, տորֆ) աշխատող ՋէԿ-երը կառուցվում են վառելիքի բազաների մոտ, իսկ այն ՋէԿ-երը, որոնք աշխատում են բնական գազով, կառուցված են սպառման շրջաններում, քանի որ գազի փոխադրումն ավելի էժան է, քան՝ էլեկտրաէներգիայի փոխադրումը։

Խոշոր քաղաքներին ՋէԿ- երը մատակարարում են ոչ միայն էլեկտրաէներգիա, այլ նաև՝ ջերմային էներգիա (գոլորշի), որն օգտագործվում է արդյունաբերության մեջ ու բնակարանների ջեռուցման նպատակով։ Այսպիսով այդ տիպի էլեկտրակայանները կոչվում են ջերմաէլեկտրակենտրոններ։

Ջրաէլեկտրակայաններ[խմբագրել]

Ջրաէլեկտրակայանները կառուցված են Ռուսաստանի ջրառատ և մեծ անկում ունեցող գետերի՝ Վոլգայի, Ենիսեյի ու դրա վտակ Անգարայի վրա։ Ենիսեյի վրա կառուցված են Ռուսաստանի ամենահզոր՝ Սայանա-Շուշենյան և Կրասնոյարսկի ջրաէլեկտրակայանները, իսկ Անգարայի վրա՝ Կրասնոյարսկի, Բրատսկի, Ուստ Իլիմսկի ՋրէԿ-ները։ Վոլգայի վրա գործում են Վոլգոգրադի, Սամարայի, Սարատովի խոշոր ՋրէԿ- ները։

ՋրէԿ-ներն ապահովում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 21,2%-ը։

Երկիրն ունի նաև զարգացած ատոմային էներգետիկա, որի առաջնեկը (նաև՝ աշխարհում) Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի փոքր ԱէԿ-ն է (կառուցվել է 1954 թվականին)։ Հետագայում կառուցվել են Վորոնեժի, Սմոլենսկի, Տվերի, Կուրսկի, Լենինգրադի և այլ ԱէԿ-ներ։ Վերջիններիս բաժին է ընկնում արտադրվող էլեկտրաէներգիայի 14%-ը։ Ոչ ավանդական՝ մակընթացային (Կիսլայա Գուբայի), երկրաջերմային (Պաուժետ- կայի՝ Կամչատկայի) էլեկտրակայանները մատակարարում են արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 0,1%-ը։

Ռուսաստանի էլեկտրակայանների մեծ մասը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով միավորված է միասնական էներգահամակարգում, որն ապահովում է ոչ միայն անխափան էներգամատակարարում, այլև՝ արտադրողի ու սպառողի միջև էլեկտրաէներգիայի արդյունավետ բաշխում։

Մետաղաձուլություն ու մեքենաշինություն[խմբագրել]

Ռուսաստանում զարգացած է ինչպես սև, այնպես էլ գունավոր մետաղաձուլությունը։ Ռուսաստանի սև մետաղաձուլությունը հին ու հզոր ճյուղ է։ Սև մետաղաձուլական համալիրը ներառում է երկաթի հանքաքարի արդյունահանումը, հարստացումը, թուջի (չուգունի), պողպատի ձուլումը, գլանվածքի արտադրությունը։ ճյուղը հենվում է սեփական վառելիքահումքային հարուստ բազայի վրա։

Երկաթաքարի արդյունահանման ծավալով Ռուսաստանն աշխարհում հինգերորդ երկիրն է՝ Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից ու Ավստրալիայից հետո։ Երկիրը պողպատի ձուլմամբ (62 մլն) աշխարհում չորրորդն է։ Մետաղի մեծ մասն արտադրվում է մետաղաձուլական բազաներում՝ ձեռնարկությունների խմբերում, որոնք օգտագործում են վառելիքային և հումքային ընդհանուր ռեսուրսներ ու ապահովում երկրի մետաղի հիմնական պահանջարկը։ Ռուսաստանում կա երեք մետաղաձուլական բազա՝ Ուրալյան, Կենտրոնական ու Սիբիրյան։

Սև մետաղաձուլական գործարանները տեղաբաշխված են հումքային (օրինակ՝ Ուրալի) և վառելիքային (օրինակ՝ Կուզբասի) բազաներում կամ էլ՝ ջրային ռեսուրսների կամ արտադրանքի սպառման շուկայի մոտ (օրինակ՝ Չերեպովեցում)։ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում կառուցված է նոր տեխնոլոգիայով՝ արտադոմնային կամ էլեկտրամետաղաձուլական եղանակով աշխատող կոմբինատ։ Ուրալյան մետաղաձուլական բազայի ձեռնարկություններն օգտագործում են տեղի Մագնիտնայա, Կաչկանար, Օրսկ-Խալիլովյան, ինչպես նաև՝ Կուրսկի մագնիսային անոմալիայի (ԿՄԱ) ու Ղազախստանի Կուստանայի մարզի երկաթի հանքաքարը։ Կոքսացվող ածուխն ստացվում է Կուզբասից ու Կարագանդայից։

Ուրալի մետաղաձուլական ձեռնարկությունից երեքը հսկա կոմբինատներ են՝ Մագնիտոգորսկի, Նիժնի Տագիլի, Նովոտրոիցկի։ Կենտրոնական մետաղաձուլական բազայի ձեռնարկություններն օգտագործում են կմԱ, Կոլա թերակղզու և Կարելիայի երկաթի հանքաքարը, Դոնբասի ու Պեչորայի ածուխը։ Խոշոր ձեռնարկություններն են են Չերեպովեցի ու Լիպեցկի (Նովոլիպեցկի) կոմբինատները։ Ռուսաստանի խոշոր մեքենաշինական կենտրոններում կան մետաղի ջարդոնով աշխատող վերաձուլման գործարաններ (Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ, Մոսկվա քաղաքներում ևՍանկտ Պետերբուրգի մերձակայքում)։ Սիբիրյան մետաղաձուլական բազայի ձեռնարկություններն օգտագործում են տեղի՝ Կուզբասի ածուխը և դրան մոտ գտնվող Լեռնային Շորիայի, Խակասիայի ու Մերձանգարյան երկաթի հանքաքարը։ Խոշոր կենտրոնն է Նովոկուզնեցկը։

Գունավոր մետաղաձուլություն[խմբագրել]

Ռուսաստանում բարձր զարգացման է հասել նաև գունավոր մետաղաձուլությունը։ Այն միավորում է գունավոր մետաղներ պարունակող հանքաքարերի արդյունահանումը, հարստացումն ու գունավոր մետաղների ձուլումը, դրանց համաձուլվածքների ու գլանվածքի արտադրությունը։ ճյուղի արտադրանքը հիմնականում օգտագործվում է մեքենաշինության և էներգետիկ տնտեսության մեջ։ Ռուսաստանում աճում է թեթև մետաղների (ալյումին, տիտան, մագնեզիում) արտադրության ծավալը։

Դրանց արտադրման համար պահանջվում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա (հիշենք, որ այս արտադրությունն էներգատար է), այդ պատճառով էլ ձուլարանները տեղաբաշխվում են ՋրէԿ-ների մոտ։ Ալյումինի խոշոր ձեռնարկություններ կան Արևելյան Սիբիրում՝ Կրասնոյարսկի, Բրատսկի, Աչինսկի, ինչպես նաև՝ Կոլա-Կարելիայում։ Ռուսաստանը ձուլում է 3,4 միլիոն տ ալյումին՝ համաշխարհային արտադրանքի մոտ 10%-ը։ Ալյումինի ձուլմամբ այն զիջում է միայն Չինաստանին և ԱՄՆ-ին։

Ծանր գունավոր մետաղաձուլություն[խմբագրել]

Ծանր գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի, նիկելի) հանքանյութերում մետաղների պարունակությունը ցածր է, ուստի դրանց ձուլումը կազմակերպվում է հումքի աղբյուրի մոտ։ Սակայն, ծանր մետաղների հանքաքարերը հաճախ մի քանի մետաղ են պարունակում։ Օրինակ՝ Նորիլսկի հանքավայրի հանքաքարում կա պղինձ, նիկել, կոբալտ և 14 այլ մետաղ։ Բացի այդ՝ գունավոր մետաղներ ձուլելիս անջատվում են գազեր, որոնք օգտագործվում են թթուների ու պարարտանյութերի արտադրության մեջ։

Պղնձաձուլություն[խմբագրել]

Պղնձաձուլությունը հիմնականում զարգացել է Ուրալում (Ռևդա, Կրասնոուրալսկ, Մեդնոգորսկ)։ Ռուսաստանն աչքի է ընկնում նաև անագի ձուլմամբ։ Այն օգտագործվում է հիմնականում ռադիոտեխնիկայում՝ զոդման, ինչպես նաև՝ պահածոյի թիթեղի արտադրության նպատակներով։ Անագի հանքաքարն արդյունահանվում ու հարստացվում է Հեռավոր Արևելքում, ձուլվում՝ Նովոսիբիրսկում և Պոդոլսկում (Մոսկվայի մոտ)։ Նիկելի ձուլմամբ Ռուսաստանը չունի իրեն հավասարը։ Այս երկրում ձուլվում է 220 հազար տոննա նիկել (համաշխարհային արտադրանքի 20%-ը)։

Նիկելը ձուլվում է հիմնականում Մոնչեգորսկում (Կոլա թերակղզում) և Նորիլսկում, որը բևեռային շրջագծից ավելի հյուսիս գտնվող քաղաքներից ամենամեծն է աշխարհում։ Ոսկու հանքանյութի խոշոր պաշարները և հանքանյութից խտանյութի ստացման արտադրությունը տեղաբաշխված է Ռուսաստանի արևելքում՝ Ալդան, Զեյա, Բուրեյա, Կոլիմա գետերի ավազաններում։ Արծաթ, ոսկի ու պլատին ստանում են նաև ծանր գունավոր մետաղներ ձուլելիս։ Ռուսաստանն ունի զարգացած և բազմաճյուղ մեքենաշինություն։ XX դարի սկզբում Ռուսաստանը տնտեսապես հետ էր մնում եվրոպական երկրներից։ Այդ ժամանակ երկրում զարգացած էին մեքենաշինության հին ճյուղերը, որոնք արտադրում էին շոգեքարշներ, վագոններ, գյուղատնտեսական գործիքներ։ Մեքենաշինական ձեռնարկությունները հիմնականում կենտրոնացված էին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում ու մի քանի այլ քաղաքներում։ Սոցիալիստական շինարարության տարիներին իրավիճակը էապես փոխվեց։ Զարգացան մեքենաշինության նոր և նորագույն ճյուղեր, ինչպես նաև՝ ընդարձակվեց ճյուղի աշխարհագրությունը, այսինքն՝ ձեռնարկությունները տեղաբաշխվեցին երկրի բոլոր քաղաքներում։ Ճյուղի զարգացման ու տեղաբաշխման կարևոր գործոններն են մետաղաձուլությունը, մեքենաների մեծ պահանջարկը, տրանսպորտային համակարգը և բարձր որակավորում ունեցող աշխատուժը։

Ռուսաստանի մեքենաշինության մեջ կան այնպիսի ճյուղեր, որոնք և՝ աշխատատար են, և՝ գիտատար. դրանցից են՝ ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, հաստոցաշինությունն ու սարքաշինությունը։ Սրանք տեղաբաշխվում են աշխատանքային ռեսուրսների և հատկապես՝ բարձրորակ կադրերի կենտրոնացման շրջաններում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Վոլգոգրադում, Ուլյանովսկում, Տոլյատտիում, Նովոսիբիրսկում և այլ խոշոր քաղաքներում։

Երկրի ավտոմեքենաշինական կենտրոններն են Տոլյատին, Նաբերեժնիե Չելնին, Ուլյանովսկը, Նիժնի Նովգորոդը, Իժևսկը, Մոսկվան և այլն։ Այնուամենայնիվ, ավտոմոբիլների արտադրության ծավալով Ռուսաստանն զգալիորեն զիջում է նույնիսկ համեմատաբար փոքր երկրների (օրինակ՝ Կորեայի Հանրապետությանը կամ Իտալիային)։ «Մոսկվիչ» և «ԳԱԶ» միավորումները դադարեցրել են իրենց արտադրությունը և ճապոնական, գերմանական ու ամերիկյան ավտոմոբիլային ֆիրմաների օգնությամբ պետք է սկսեն նոր, արդիական ավտոմեքենաների արտադրությունը։ Երկրում առանձնապես մեծ զարգացում է ստացել ծանր, մետաղատար մեքենաշինությունը, որը տեղաբաշխված է մետաղաձուլական բազաների մոտ. օրինակ՝ Ուրալում (Եկատերինբուրգ, Չելյաբինսկ) և Սիբիրում (Կրասնոյարսկ, Նովոկուզնեցկ, Կեմերովո), որտեղ արտադրվում են էքսկավատորներ, մետաղաձուլական սարքավորում։ Մեքենաշինության որոշ ճյուղերի (օրինակ՝ տեքստիլ և գյուղատնտեսական) տեղաբաշխման համար կարևոր է սպառողի գործոնը։

Քանի որ տեքստիլ արդյունաբերությունը զարգացած է Կենտրոնական շրջանում, ապա այդտեղ էլ կենտրոնացված է Ռուսաստանի տեքստիլ մեքենաշինությունը (Պոդոլսկ, ԻվանովոԳյուղատնտեսական մեքենաներն առանձնանում են ոչ այնքան մեծ կշռով, որքան՝ չափերով, որի համար էլ տրանսպորտով դրանց փոխադրելը հարմար չէ։ Այս պատճառով էլ գյուղատնտեսական մեքենաների արտադրությունը տեղաբաշխված է Ռուսաստանի զարգացած հողագործական շրջաններում։ Հացահատիկահավաք կոմբայնների արտադրության խոշոր գործարաններ են կառուցված հացահատիկի մշակության գլխավոր գոտում. Հյուսիսային Կովկասում (Դոնի Ռոստով և Տագանրոգ), Արևմտյան Սիբիրում (Կուրգան), Արևելյան Սիբիրում (Կրասնոյարսկ)։ Ռուսաստանի երբեմնի զարգացած նավաշինությունը վերջերս անկում էր ապրում։ Պետական ծրագրով այն սկսել է արդիականացվել և ընդլայնվել։

Ծովային նավաշինություն[խմբագրել]

Ծովային նավաշինության խոշոր կենտրոնը Սանկտ Պետերբուրգն է, որտեղ կա տարբեր նշանակության նավեր արտադրող 5 գործարան։ Այստեղ արտադրում են և հսկա տրակտորներ։ Երկրի տրակտորաշինության խոշոր կենտրոններն են Վոլգոգրադը, Չելյաբինսկը։ Ռուսաստանում շատ կարևոր դեր են կատարում մեքենաշինական ձեռնարկությունների միջև հաստատված արտադրական կապերը։ Շատ բարդ մեքենաների ու սարքավորումների թողարկումը մեկ ձեռնարկության շրջանակներում անհնար է, ուստի այդ մեքենաների առանձին դետալներ կամ հանգույցներ արտադրում են տարբեր վայրերում տեղաբաշխված հատուկ մասնագիտացված ձեռնարկությունները։ Վերջիններս դետալներ են մատակարարում գլխավորող ձեռնարկությանը, որտեղ էլ հավաքվում է պատրաստի մեքենան (ավտոմեքենա, ինքնաթիռ, նավ և այլն)։ Արտադրության կազմակերպման այս ձևը կոչվում է կոոպերացում։ Ռուսաստանի մեքենաշինական համալիրի հետ մինչ վերջին տարիներս կոոպերացված էին նաև Հայաստանի Հանրապետության մի շարք ձեռնարկություններ։ Մեքենաշինության բազմաթիվ ձեռնարկություններ (Տուլա, Իժևսկ) մասնագիտացել են ռազմական արտադրության գծով։ Ռուսական ավտոմատները, հրասայլերը (տանկերը), ինքնաթիռները և ռազմական այլ արտադրանքներ մեծ պահանջարկ ունեն աշխարհում։ Ռուսաստանն արտադրում է նաև հրթիռներ, տիեզերանավեր և այլ ավիատեխնիկա։

Քիմիական, անտառային, թեթև և սննդի արդյունաբերություն[խմբագրել]

Քիմիական արդյունաբերությունը՝ մեքենաշինության ու էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ, առանձնակի դեր ունի Ռուսաստանի գիտատեխնիկական առաջադիմության ապահովման գործում։ ճյուղը մեքենաշինությանը մատակարարում է ներկեր, պլաստմասսաներ, ավտոդողեր, գյուղատնտեսությանը՝ պարարտանյութեր, թունաքիմիկատներ, տրանսպորտին՝ շարժիչային վառելիք, քսայուղեր, և շինարարությանը՝ այլ նյութեր։ Ռուսաստանի քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալներից մեկը քիմիական հումքանյութերի մեծ պաշարներն են։ Խորհրդային իշխանության տարիներին յուրացվել է Խիբինի լեռներում գտնվող ապատիտի՝ աշխարհի խո-շորագույն հանքավայրը (Կոլա թերակղզում)։

Յուրացվել են նաև Ուրալի (Սոլիկամսկի) կալիումական աղերի մեծ պաշարները, որոնց հիման վրա զարգացել է կալիումական պարարտանյութերի արտադրությունը։ Քիմիական արդյունաբերությունն օգտագործում է նաև մետաղաձուլության, անտառարդյունաբերության, նավթարդյունաբերության և այլ ճյուղերի թափոնները։ Դա է պատճառը, որ քիմիական ձեռնարկությունները տեղաբաշխվում են այդ ճյուղերի ձեռնարկությունների մոտ, որոնց հետ միավորվելով՝ ստեղծվում են քիմիական կոմբինատներ։ Նավթի ու գազի արդյունաբերության, և գունավոր մետաղաձուլության մեջ անջատվող ծծմբային գազերի հիման վրա արտադրվում է ծծմբաթթու, որն իր հերթին ապատիտների ու ֆոսֆորիտների հետ հումք է ծառայում ֆոսֆորական պարարտանյութերի արտադրման համար։ Այսպիսի պարարտանյութերի արտադրությունը տեղաբաշխված է սպառման՝ հողագործական շրջաններում։

Պոլիմերային նյութերի (պլաստմասսաներ, քիմիական մանրաթելեր, սինթետիկ կաուչուկ) արտադրությունն էներգատար է, ուստի տեղաբաշխված է Պովոլժիեում, Կենտրոնական Ռուսաստանում, ինչպես նաև՝ Արևմտյան Սիբիրում։ Սինթետիկ կաուչուկի ու ավտոդողերի արտադրության խոշոր կենտրոններից են Յարոսլավլը, Վորոնեժը, Նիժնեկամսկը, Օմսկը։

Անտառային արդյունաբերություն[խմբագրել]

Անտառային արդյունաբերությունը ևս բարձր ու բազմակողմանի զարգացած ճյուղ է, որը հենվում է երկրի հսկայական անտառային պաշարների վրա։ Միմյանց հետ փոխկապված զարգացել են փայտի մեխանիկական մշակումը, որը ներառում է փայտասղոցումն ու փայտամշակումը (ֆաների, լուցկու, կահույքի, լուսամուտների, մանրատախտակի արտադրություն) և փայտաքիմիան (ցելյուլոզի, թղթի, ստվարաթղթի, սպիրտի արտադրություն)։

Թեև անտառանյութի անհամեմատ մեծ պաշարները Արևելյան Սիբիրում ու Հեռավոր Արևելքում են, սակայն փայտամթերումն առավելապես կատարվում է երկրի եվրոպական մասի հյուսիսում՝ Կոմի և Կարելական հանրապետություններում ու Արխանգելսկի մարզում, քանի որ դրանք ավելի մոտ են հիմնական սպառողին, և, բացի այդ, կան դրանց փոխադրման համար անհրաժեշտ երկաթուղիներ։

Փայտասղոցում[խմբագրել]

Փայտասղոցումը տեղաբաշխված է փայտի լաստառաքող գետերի գետաբերանում գտնվող քաղաքներում։ Դրանցից են. Արխանգելսկը՝ Հյուսիսային Դվինայի, Նարյան Մարը՝ Պեչորայի, Սալեհարդը՝ Օբի, Իգարկան՝ Ենիսեյի գետաբերանում։ Փայտի մեխանիկական մշակման ձեռնարկությունները տեղաբաշխված են Ռուսաստանի եվրոպական մասի սպառման շրջաններում։ Թղթի, ցելյուլոզի արտադրությունը հիմնականում տեղաբաշխված է Ուրալում (Սոլիկամսկ), Կարելիայում (Կոնդոպոգա), Արևելյան Սիբիրում (Ուստ Իլիմսկ) և այլուր։ Հումքը լրիվ (առանց թափոնի) օգտագործելու նպատակով, Ռուսաստանի անտառարդյունաբերության ձեռնարկությունների միջև ստեղծվել են կայուն արտադրական կապեր։ Ծառերի կեղևը, մանր ճյուղերն ու թեփն օգտագործվում են թուղթ, փայտաթեփային սալիկներ, սպիրտ և այլ նյութեր արտադրելու նպատակով։ Այդպիսի ձեռնարկություններն անվանում են անտառարդյունաբերական համալիրներ։

Թեթև արդյունաբերություն[խմբագրել]

Թեթև արդյունաբերությունը երկրի տնտեսության հին և կարևոր ճյուղերից է։ Այն լայն սպառման ապրանքներ է մատակարարում բնակչությանը, իսկ մեքենաշինությանը՝ մեքենաների պաստառապատման համար տեխնիկական գործվածքներ։ Թեթև արդյունաբերությունը գյուղատնտեսությունից ստանում է բնական հումք, օրինակ՝ բուրդ, իսկ քիմիական արդյունաբերությունից՝ արհեստական հումք (օրինակ՝ քիմիական մանրաթելեր)։ Ռուսաստանն իր թեթև արդյունաբերության հումքը՝ բամբակն ու բրդի մի մասը, ստանում է Կենտրոնական Ասիայի պետություններից։

Բրդի մյուս մասը, վուշն ու քիմիական մանրաթելերն արտադրվում են հենց Ռուսաստանում։ Թեթև արդյունաբերության ենթաճյուղերից երկրում առավել զարգացած են տեքստիլ, տրիկոտաժի, կաշվի-կոշկեղենի, կարի, մորթու-մուշտակեղենի արտադրությունները։ Թեթև արդյունաբերությունը խիստ համակենտրոնացված է, գլխավորապես՝ Մոսկվա և նրա շրջակայքի՝ Իվանովո, Կոստրոմա և այլ քաղաքներում, ինչը պայմանավորված է որակյալ աշխատուժով, հումքի՝ վուշի առկայությամբ ու տրանսպորտային հարմար դիրքով։

Ռուսաստանում զարգացած են տեքստիլ արդյունաբերության բոլոր ենթաճյուղերը՝ բամբակյա, վուշյա, բրդյա, մետաքսյա գործվածքների արտադրությունները։ Գործվածքի պատրաստման ընթացքում փոխադրման ծախսերը նվազեցնելու նպատակով մանվածքային, գործվածքային ու ներկման (դաջման) ֆաբրիկաները միավորվում են տեքստիլ կոմբինատներում։

Տեքստիլ արդյունաբերություն[խմբագրել]

Տեքստիլ արդյունաբերության կենտրոններում հիմնականում օգտագործվում է կանանց աշխատուժը, այդ պատճառով էլ ավելի նպատակահարմար է դրանք տեղաբաշխել ծանր ինդուստրիայի (հանքարդյունաբերության, մետաղաձուլության, քիմիական արդյունաբերության) կենտրոններում, որտեղ մեծ մասամբ օգտագործվում է տղամարդկանց, բայց անօգտագործելի է մնում կանանց աշխատուժը։ Այս սկզբունքով տեքստիլ նոր ֆաբրիկաներ են տեղաբաշխվել Ուրալի, Կուզբասի քաղաքներում։ Այսպիսով՝ Ռուսաստանի տեքստիլ արդյունաբերությունը տեղաբաշխված է սպառման, աշխատանքային ռեսուրսների կենտրոնացման, ինչպես նաև՝ հումքային շրջաններում։ Հիմնականում գրեթե միևնույն սկզբունքով են տեղաբաշխված նաև թեթև արդյունաբերության այլ ճյուղերը։

Սննդի արդյունաբերություն[խմբագրել]

Ցարական ժամանակաշրջանում սննդի արդյունաբերության ձեռնարկությունները, բացառությամբ շաքարի, ալրաղացի ու օղեգործականի, տեխնիկական առումով վատ էին սարքավորված։ Ներկայումս սննդի րդյունաբերության ձեռնարկությունները վերակառուցված են ժամանակակից տեխնիկայով ու բավարարում են երկրի բնակչության պահանջները։ Ռուսաստանի սննդի արդյունաբերությունը բազմաճյուղ է։ Այն բաղկացած է ավելի քան 30 արտադրությունից, որոնց շարքում առավել մեծ տեսակարար կշիռ ունեն օղեթորման, ձկնեղենի, շաքարի, մսեղենի, կաթնեղենի, հրուշակեղենի արտադրությունները։ Ռուսաստանի սննդի արդյունաբերության արտադրանքը համաշխարհային շուկայում հայտնի է բարձր որակով։ Սննդի արդյունաբերության արտադրությունները (ենթաճյուղերը) տեղաբաշխված են տարբեր սկզբունքներով։ Դրանցից շատերը կապված են հումքային բազայի հետ։ Օրինակ՝ շաքարի արտադրության ձեռնարկությունները տեղաբաշխված են շաքարի ճակնդեղի մշակման գոտում՝ տափաստանային զոնայում։ Կենտրոնական Ռուսաստանում շաքարի արտադրության խոշոր կենտրոններն են Վորոնեժը, Կուրսկը, Բելգորոդը, իսկ Հյուսիսային Կովկասում՝ Կրասնոդարը։ Իսկ շաքարի զտման ու փաթեթավորման գործարանները տեղաբաշխված են սպառման խոշոր կենտրոններում, օրինակ՝ Մոսկ-վայում։ Մսեղենի արտադրության ձեռնարկությունները տեղաբաշխված են մսատու անասնապահական գոտիների՝ Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ռուսաստանի քաղաքներում։

Ձկնարդյունաբերություն[խմբագրել]

Ձկնարդյունաբերությունը զարգացած է Խաղաղօվկիանոսյան ավազանում՝ Հեռավոր Արևելքում, և Բարենցի ծովում, ինչպես նաև՝ Վոլգայի ու Կասպից ծովի ափամերձ քաղաքներում։ Երկրի ձկնարդյունաբերությունը նախկինում տեղաբաշխված էր միայն գետերի, լճերի ու ծովերի ափամերձ շրջաններում։ Ձկնորսական ժամանակակից հզոր նավատորմի ստեղծման շնորհիվ այժմ յուրացվում են Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ձկնային հսկայական պաշարները։ Ներկայումս ձկնավերամշակումը կատարվում է ոչ միայն ծովափնյա քաղաքներում, այլև՝ ձկնորսական նավ-բազաների վրա, որոնք, ըստ էության, ձկնարդյունաբերական լողացող գործարաններ են։ Շուտ փչացող պատրաստի արտադրանք թողարկող ձեռնարկությունները (օրինակ՝ հացաթխման, հրուշակեղենի, կաթնեղենի) տեղաբաշխվում են սպառման շրջաններում, մեծ մասամբ՝ խոշոր քաղաքներում։ Ամփոփելով՝ Ռուսաստանի սննդի արդյունաբերությունը մյուս ճյուղերի համեմատությամբ աչքի է ընկնում առավել լայն աշխարհագրական տարածմամբ։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսության զարգացման բնական հիմքը հողն է, որով Ռուսաստանն աշխարհում առաջինն է (մոտ 1,7 միլիարդ հա)։ Հողագործության համար առավել բարենպաստ են տափաստանային ու անտառատափաստանային գոտիների հողերը, որոնք կազմում են երկրի տարածքի 13%-ը։ Անտառային (ոչ սևահողային) գոտու պոդզոլային և ճմապոդզոլային հողերն աղքատ են հումուսով, ուստի բարելավման (մելիորացման) կարիք են զգում։ Զգալի տարածքներում կատարվում են ճահիճների չորացման, իսկ հարավային որոշ շրջաններում՝ ոռոգման աշխատանքներ։

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսությունը եվրոպական մասում զարգանում է ինտենսիվ, իսկ ասիական մասում՝ էքստենսիվ։ Բուսաբուծության առաջատար ճյուղը հացահատիկային տնտեսությունն է։ Տափաստանային գոտում հիմնականում մշակում են ցորեն, իսկ այդ գոտու տաք շրջաններում՝ եգիպտացորեն։ Անտառատափաստանային ու անտառային գոտիներում մշակում են ցորենի համեմատությամբ պակաս ջերմապահանջ ու շուտ հասունացող տարեկանը, որի համախառն բերքով Ռուսաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։

Հյուսիսային Կովկասում և Հեռավոր Արևելքում՝ Խանկա լճի շրջանում, համեմատաբար տաք կլիմայական պայմաններում մշակում են բրինձ։ Սակայն, վերջինիս սեփական արտադրանքը չի բավարարում երկրի բնակչության պահանջարկը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ կատարված վերափոխումների շնորհիվ Ռուսաստանում հացահատիկի համախառն բերքն աճել է, և նույնիսկ առաջացել է որոշ ավելցուկ։


Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռուսաստան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 22,2 23,8 30,3 34,0 37,7 43,2 45,4 43,5 41,5 33,7 29,1 25,0 45,4
միջին նվազագույնը (°C) -71,2 -64,4 -60,6 -46,4 -28,9 -9,7 -9,3 -17,1 -25,3 -47,6 -58,5 -62,8 -71,2
Աղբյուր՝ Ռուսաստանի կլիման (Անգլերեն)

Տեխնիկական մշակաբույսեր[խմբագրել]

Տեխնիկական մշակաբույսերից տարածված է շաքարի ճակնդեղի, արևածաղկի, թելավուշի, մանանեխի ու սոյայի մշակությունը։ Շաքարի ճակնդեղ ու արևածաղիկ հիմնականում մշակում են Ռուսաստանի եվրոպական մասի տափաստանային գոտու սևահողերի վրա։ Թելավուշը, որն ամենասակավ ջերմապահանջ և ամենահյուսիսային տեխնիկական մշակաբույսն է, աճեցնում են անտառային զոնայում, մանանեխ աճեցնում են Վոլգայի միջին հոսանքում, իսկ սոյա՝ Հեռավոր Արևելքի հարավում։ Վերջինս պարեն, անասնակեր, ինչպես նաև՝ արդյունաբերական հումք է, որից ստանում են ձեթ և ալյուր։ Ռուսաստանի խոնավ կլիմայական արեալներում մշակում են կարտոֆիլ, որը լայն օգտագործման պատճառով անվանում են երկրորդ հաց։ Կարտոֆիլի համախառն բերքով Ռուսաստանն աշխարհի երկրորդ երկիրն է՝ առաջատար Չինաստանից հետո։

Խաղողագործություն[խմբագրել]

Խաղողագործությունը զարգացած է միայն տաք գոտում՝ գլխավորապես Հյուսիսային Կովկասում, իսկ պտղատու այգեգործությունը՝ Հյուսիսային Կովկասից հյուսիս ընկած ընդարձակ տարածքում (ներառյալ անտառային զոնան)։ Հյուսիսային Կովկասում ոչ մեծ տարածքի վրա աճեցնում են թեյ։

Բանջարաբուծություն[խմբագրել]

Բանջարաբուծությունը տեղաբաշխված է խոշոր քաղաքների շրջակայքում։ Պովոլժիեի հարավում՝ Վոլգա գետի ու դրա գետաբազուկ Ախտուբայի միջև, և Հյուսիսային Կովկասում զարգացած է բոստանային բույսերի, հատկապես՝ ձմերուկի մշակումը։

Անասնապահություն[խմբագրել]

Ռուսաստանի անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է, որի համար կան բարենպաստ պայմաններ։ Անտառային զոնայում ու խտաբնակ շրջաններում զարգացած է կաթնատու, իսկ տափաստանային զոնայում՝ կաթնամսատու ուղղությունը։ Կովերի կաթնատվությունը բավականին բարձր է, հատկապես՝ անտառային զոնայում, հատկապես Վոլոգդայի, Կոստրոմայի, Իվանովոյի, Մոսկվայի մարզերում։ Խոզաբուծությունը տեղաբաշխված է քաղաքների շրջակայքում, որտեղ օգտագործում են բնակչության սննդի մնացորդներն ու սննդարդյունաբերական թափոնները։ Քաղաքների շրջակայքում, հողագործական շրջաններում, ինչպես նաև՝ հացահատիկի մշակության շրջաններում տեղաբաշխված է թռչնաբուծությունը։ Վերջինիս մեծ չափով նպաստում են երկրի հազարավոր լճերն ու լճակները, որոնցում զարգացած է ջրալող թռչունների՝ սագերի ու բադերի բուծումը։

  • Ոչխարաբուծությունը զարգացած է չոր տափաստանային, կիսաանապատային ու լեռնային շրջաններում։ Հյուսիսային Կովկասում ճյուղը մասնագիտացել է նրբագեղմ, իսկ Վոլգայի միջին հոսանքում՝ մորթատու ուղղությամբ։ Ոչխարի մորթուց պատրաստում են գլխարկներ ու մուշտակներ, ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ՝ բանակի համար։
  • Երկրի անասնապահության կարևոր ու ավանդական ճյուղերից է մեղվաբուծությունը, որն առավելապես բարձր զարգացման է հասել Բաշկորտոստանում ու Հյուսիսային Կովկասում։
Ամուրյան վագր, որը գրանցված է կարմիր գրքում
  • Համեմատաբար երիտասարդ ճյուղ է գազանաբուծությունը, որն իր բնույթով շատ նման է անասնապահությանը։ Ռուսաստանի տարբեր մարզերում զբաղվում են տարբեր գազանների բուծմամբ (մգագորշ աղվես, կզաքիս, կուղբ և այլն)։
  • Երկրում զարգացած է նաև ձկնորսությունը։ Ոուսաստանը ձկան ու ծովային կենդանիների որսի ծավալով (Սիբիր, Հեռավոր Արևելք) աշխարհի վեց խոշոր երկրներից է։ Այդ առումով կարևոր նշանակություն ունեն Հեռավոր Արևելքի ծովերն ու Կասպից ծովը (լիճը)։ Ռուսաստանի գետերի և լճերի ձկնային պաշարները պահպանելու ու բազմացնելու նպատակով զարգացած է ձկնաբուծությունը։ Ձկնաբուծարաններում յուրաքանչյուր տարի աճեցնում ու ջրավազաններն են բաց թողնում հարյուր միլիոնավոր ձկնիկներ։ Ձկնաբուծությունը հատկապես զարգացած է Վոլգա գետի քաղաքներում։ Երկրի գյուղատնտեսության զարգացումը կաշկանդող հանգամանքները՝ պարարտանյութերի, թունաքիմիկատների ու գյուղատնտեսական տեխնիկայի անմատչելիությունը աստիճանաբար հաղթահարվում են։

Տրանսպորտ[խմբագրել]

Տարածքի ընդարձակությամբ և ծովային խոշոր տերություն լինելով պայմանավորված՝ Ռուսաստանում տրանսպորտն ունի առանձնահատուկ նշանակություն։ Թեև տրանսպորտային ցանցը հզոր է, բայց դրա խտությունը բնակլիմայական խիստ բազմազան պայմանների պատճառով ամենուր նույնը չէ։ Այն խիտ է եվրոպական մասում, որտեղ տեղաբաշխված է երկրի բնակչության ու քաղաքների մեծ մասը։ Ասիական մասում տրանսպորտային ցանցը նոսր է, ընդ որում՝ անտառային ու ճահճային միլիոնավոր քառակուսի կիլոմետրերով տարածքի վրա ցամաքային ուղիներ առհասարակ չկան։ Երկրում զարգացած են տրանսպորտի բոլոր տեսակները։

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել]

Բեռնաշրջանառության ծավալով առաջատարը երկաթուղային տրանսպորտն է, քանի որ դրա միջոցով է իրականացվում բեռների մեծ մասի փոխադրումը երկրի արևմտյան ու արևելյան շրջանների միջև։ Ռուսաստանում են կառուցված աշխարհի ամենաերկար երկաթգծերից մի քանիսը։ Ռրանցից ամենախոշորն Սիբիրյան մայրուղին է, որը ձգվում է Մոսկվայից մինչև Խաղաղ օվկիանոսյան ափ (Վլադիվոստոկ)։ Նշանավոր են նաև՝ Մոսկվա - Վորկուտա և հյուսիսից հարավ ձգվող Մուրմանսկ - Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա -Ռոնի Ռոստով երկաթուղային մայրուղիները։

Ռուսաստանի երկաթգծի գծերը

Արևելյան Սիբիրից (Ուստ-Կուտից) մինչև Հեռավոր Արևելք (Ամուրի Կոմսոմոլսկ) կառուցվում էփփ Բայկալ-Ամուրյան մայրուղին (շուրջ 3500 կմ երկարությամբ), որն էապես կնպաստի այդ գոտու բնական ռեսուրսների յուրացմանն ու սոցիալտնտեսական զարգացմանը։ Ռուսաստանի երկաթուղիների զգալի մասն էլեկտրաֆիկացված է։ Երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությամբ Ռուսաստանն աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին։

Ավտոմոբիլային տրանսպորտ[խմբագրել]

Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրում են հիմնականում պատրաստի արտադրանք, այն էլ՝ ոչ մեծ հեռավորությունների վրա։ Երկրի ավտոճանապարհների մեծ մասն անբարեկարգ է, և այդ պատճառով ժողովրդական տնտեսությունը հսկայական կորուստներ է կրում։

Ռուսաստանի գլխավոր մայրուղիների գծապատկերը

Շարքից շուտ են դուրս գալիս ավտոմեքենաները, կորչում է փոխադրվող սորուն բեռների, օրինակ՝ ցորենի մի մասը։ Համեմատաբար բարեկարգ են եվրոպական մասի Մոսկվա-Նիժնի Նովգորոդ, Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա-Մինսկ (Բելառուս), Մոսկվա-Սիմֆերոպոլ (Ուկրաինա) ավտոմայրուղիները։ Ավտոմոբիլային ճանապարհների ցանցը խիտ է նույնպես երկրի եվրոպական մասում։

Ջրային տրանսպորտ[խմբագրել]

Ռուսաստանի ջրային տրանսպորտի զարգացումը պայմանավորված է երկրի ծովափնյա դիրքով, ինչպես նաև՝ ներքին ջրային բազմաթիվ ուղիներով։

Ռուսաստանի առևտրական նավատորմը բավականին մեծ է։ Այն կատարում է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին փոխադրումներ։

Ռուսաստանի ատոմային նավերից մեկը՝ «Յամալը»

Արտաքին փոխադրումներով երկիրը կապված է աշխարհի բազմաթիվ ծովային պետությունների հետ։ Կարևոր ծովային ուղիներն սկսվում են Բալթիկ, Բարենցի, Սև և Ճապոնական ծովերի խոշոր նավահանգիստներից՝ Սանկտ Պետերբուրգից, Մուրմանսկից, Նովոռոսիյսկից, Նախոդկայից (Վլադիվոստոկի մոտ)։ Ներքին փոխադրումներում մեծ է Մուրմանսկից ու Արխանգելսկից Բերինգի նեղուցով մինչև Նախոդկա և այլ նավահանգիստներ ձգվող ուղու նշանակությունը, որը կոչվում է Հյուսիսային ծովային ուղի։ Այն հազարավոր կիլոմետրերով կարճ է այդ նույն քաղաքների միջև Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի ափերով ձգվող ծովային ուղուց։ Սակայն, այս ուղին էլ ունի իր թերությունները։ Բևեռային ցուրտ կլիմայի պատճառով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովերը նավարկության համար բաց են կարճ ժամանակով։ Այնուամենայնիվ, հզոր սառցահատ նավերն ի վիճակի են կոտրելու մինչև 3 մ հաստությամբ սառցե շերտն ու ճանապարհ բացելու իրենց հետևող նավերի քարավանի համար։

Վոլգա-Դոնյան ջրանցքը

Ներքին ջրային տրանսպորտը Ռուսաստանում զարգացել է առաջին հերթին շնորհիվ բազմաթիվ նավարկելի գետերի առկայության։ Տրանսպորտի այդ տեսակի զարգացման պատճառ է նաև՝ երկրի արևելյան մասերում երկաթուղային ու ավտոմոբիլային ուղիների անբավարարությունը, իսկ տեղ-տեղ էլ՝ բացակայությունը։

Չնայած իր մեծ առավելությանը՝ փոխադրման էժանությանը՝ գետային տրանսպորտը՝ ծովայինի նման նույնպես ունի թերություններ։ Մասնավորապես՝ բացի Վոլգայից ու Ամուրից՝ մյուս գետերը հոսում են ոչ հարմար ուղղություններով՝ դեպի հյուսիս։ Գետային տրանսպորտի մյուս թերություններից են՝ նավարկության փոքր արագությունն ու սեզոնայնությունը (երկրի արևելյան որոշ գետեր տարվա ընթացքում նավարկելի են ընդամենը 3- ից 4 ամիս)։ Գետերի նավարկելիությունը մեծացնելու նպատակով կառուցվել են մի շարք նավարկելի ջրանցքներ, որոնցով մի գետից կարելի է անցնել մյուսը։

Այդպիսիներից են Մոսկվայի անվան, Վոլգա-Դոնյան, Վոլգա-Բալթյան, Սպիտակ ծով-Բալթյան ջրանցքները։ Փոխադրումների հատկապես մեծ ծավալով առանձնանում է Վոլգան, որը հոսում է երկրի առավել խտաբնակ ու տնտեսապես զարգացած տարածաշրջանով՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։

Խողովակաշարային տրանսպորտ[խմբագրել]

Խողովակաշարային տրանսպորտը Ռուսաստանում զարգացել է վերջին տասնամյակներում։ Խողովակաշարերի ընդհանուր երկարությունն ավելի քան 200 հազար կմ է, որից 63 հազար կմ՝ նավթամուղ, 140 հազար կմ՝ գազամուղ։ Խոշոր նավթամուղներից է «Դրուժբան», որով նավթը հասցվում է Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Խոշոր գազամուղներով («Ուրենգոյ- Ուժգորոդ», «Բրատստվո») գազը փոխադրվում է նաև եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Ավստրիա, Իտալիա։

Օդային տրանսպորտ[խմբագրել]

Sukhoi Superjet 100 ռուսական մարդատար ինքնաթիռ

Երկրում ամենուր զարգացած է օդային տրանսպորտը։ Ռուսաստանի խոշոր քաղաքներն ինքնաթիռային հաղորդակցությամբ կապված են ինչպես միմյանց, այնպես էլ՝ արտասահմանյան երկրների հարյուրավոր քաղաքների հետ։ Երկրի տրանսպորտային խոշորագույն հանգույցը Մոսկվան է։

Քաղաք է մտնում 11 երկաթուղային մայրուղի ու նույնքան էլ ավտոմայրուղի, գործում են քաղաքացիական ավիացիայի երեք օդանավակայան և 9 երկաթուղային կայարան։ Մոսկվան Վոլգա գետով ու ջրանցքներով կապված է Ազովի, Սև, Սպիտակ, Բալթիկ ծովերի ու Կասպից ծով-լճի հետ։ Մյուս խոշոր հանգույցներն են Սանկտ Պետերբուրգը, Նիժնի Նովգորոդը, Սամարան, Չելյաբինսկը, Դոնի Ռոստովը և այլն։

Օդանավակայան Քաղաք ԻԿԱՕ ԻԱՏԱ 2006 2011
Դոմոդեդովո Մոսկվա UUDD DME 15 370 25 701
Շերեմետևո Մոսկվա UUEE SVO 12 764 22 555
Պուլկովո Սանկտ-Պետերբուրգ ULLI LED 5 103 9 611
Վնուկովո Մոսկվա UUWW VKO 5 131 8 200
Կոլցովո Եկատերինբուրգ USSS SVX 1 765 3 355
Տոլմաչյովա Նովոսիբիրսկ UNNT OVB 1 657 2 766
Պաշկովսկիյ Կրասնոդար URKK KRR 1 220 2 511
Ադլեր Սոչի URSS AER 1 213 2 086
Կուրումոչ Սամարա UWWW KUF 1 130 1 740
Ռոստով-նա-Դոնու Դոնի Ռոստով URRR ROV 728 1 716
Օդանավակայան Քաղաք ԻԿԱՕ ԻԱՏԱ 2006 2011
Ուֆա Ուֆա UWUU UFA 995 1 689
Եմելյանովա Կրասնոյարսկ UNKL KJA 1 160 1 632
Նովիյ Խաբարովսկ UHHH KHV 928 1 596
Կնևիչի Վլադիվոստոկ UHWW VVO 896 1 457
Իրկուտսկ Իրկուտսկ UIII IKT 895 1 257
Խրաբրովա Կալինինգրադ UMKK KGD 732 1 229
Կազան Կազան UWKD KZN 479 1 227
Սուրգուտ Սուրգուտ USRR SGC 832 1 201
Ռոշինո Տյումեն USTR TJM 760 1 084
Կավմինվոդի Մին Ոդի URMM MRV 666 967

Տնտեսաշխարհագրական ներքին տարբերությունները[խմբագրել]

Ռուսաստանի տարածքի վիթխարի մեծությամբ են պայմանավորված երկրի տարբեր մասերի բնակլիմայական պայմանների բացառիկ մեծ բազմազանությունը, բնական պաշարների անհավասարաչափ բաշխումը, բնակեցման տարբեր աստիճաններն ու տնտեսաաշխարհագրական դիրքի տարբերությունները։ Սրանք էլ որոշում են երկրի առանձին տարածաշրջանների արտադրական ուղղությունները՝ մասնագիտացումները։ Շրջանի այս կամ այն մասնագիտացման դեպքում արտադրվում է մյուսների համեմատ ավելի էժան, որակով ու մեծ քանակությամբ արտադրանք, որի մի մասն օգտագործում է տվյալ շրջանի բնակչությունը, իսկ մյուս մասն արտահանվում է։ Ռուսաստանում կա պատմականորեն ձևավորված 11 մասնագիտացված տնտեսական շրջան։ Տնտեսական շրջանը տարածք է, որը մյուսներից տարբերվում է իր մասնագիտացմամբ, աշխարհագրական դիրքով, բնական ու աշխատանքային ռեսուրսներով, զարգացման առանձնահատկություններով և մակարդակով։ Բացի տնտեսական շրջաններից՝ երկրում առանձնացվում է դրանք միավորող տնտեսական երկու խոշոր գոտի՝ Արևմտյանն ու Արևելյանը, որոնք արտադրության զարգացմամբ ու տեղաբաշխմամբ զգալիորեն տարբերվում են միմյանցից։

Արևմտյան տնտեսական գոտի[խմբագրել]

Արևմտյան տնտեսական գոտին ընդգրկում է Ռուսաստանի եվրոպական մասի շրջանները՝ ներառյալ Ուրալյանը։ Գոտին ներառում է ութ տնտեսական շրջան՝ Կենտրոնական, Կենտրոնական Սևահողային, Հյուսիսային, Մերձվոլգյան (Պովոլժիե), Հյուսիս-Արևմտյան, Վոլգա-Վյատկայի, Հյուսիս-Կովկասյան, Ուրալյան։ Ընդհանուր առմամբ՝ այս գոտին Արևելյանից էապես տարբերվում է յուրացվածության ու արտադրության ինտենսիվության բարձր աստիճանով։

Արևմտյան գոտում կենտրոնացված է երկրի արտադրական ձեռնարկությունների, շինությունների, մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների, աշխատանքային ռեսուրսների վարելահողերի մեծ մասը։ Արևմտյան գոտու տարածքը շուրջ երեք անգամ զիջում է Արևելյանին, իսկ բնակչության թվով, ընդհակառակն, 4 անգամ գերազանցում։ Արևմտյան գոտին՝ Արևելյանի համեմատ, ունի ավելի հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Այն գտնվում է եվրոպական զարգացած երկրներից ոչ հեռու և հաղորդակցության ուղիներով կապված է աշխարհի շատ տարածաշրջանների հետ։

Արևմտյան գոտու բնական ռեսուրսները համեմատաբար աղքատ են։ Հանքային շատ ռեսուրսներ երկարատև օգտագործման հետևանքով կամ պակասել են, կամ սպառվել, ուստի ավելի արագ են զարգանում քիչ էներգատար ու քիչ նյութատար, ինչպես նաև՝ աշխատատար ու գիտատար ճյուղերը։ Էներգետիկայում մեծ է ատոմային էլեկտրակայանների բաժինը։ Արևմտյան գոտում է Ռուսաստանի քաղաքների մեծ մասը, այդ թվում՝ 13 խոշորագույն քաղաք (16-ից)։

Դրանց շարքում մեծ է Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ քաղաքների դերը։ Արդյունաբերական խոշոր կենտրոն է Նիժնի Նովգորոդը, որտեղ արտադրում էին «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, գետային նավեր։ Վոլգոգրադը՝ Ռուսաստանի տրակտորաշինության, իսկ Դոնի Ռոստովը՝ հացահատիկահավաք կոմբայնների արտադրության խոշորագույն կենտրոններն են։

Արևելյան տնտեսական գոտի[խմբագրել]

Արևելյան տնտեսական գոտին ձգվում է Ուրալից արևելք՝ մինչև Խաղաղօվկիանոսյան ափը՝ ընդգրկելով Արևմտասիբիրական, Արևելասիբիրական, Հեռավոր Արևելյան տնտեսական շրջանները։ Գոտու զբաղեցրած տարածքը 1,7 անգամ մեծ է Ավստրալիա մայրցամաքից։ Այդ վիթխարի տարածքն ունի ջրաէներգետիկական, նավթային, ածխային, գունավոր մետաղային, անտառային, քիմիական հումքի, ալմաստի հսկայական պաշարներ ու ռեսուրսային այդ ներուժով երկրի տնտեսական հզորացման բազան է։ Գոտում կան բազմաթիվ գետեր, որոնցից ամենաջրառատների՝ Ենիսեյի ու դրա վտակ Անգարայի վրա կառուցված են հզոր էլեկտրակայաններ (Սայանա-Շուշենյան, Կրասնոյարսկի, Բրատսկի, Ուստ- Իլիմսկի)։

Արևելյան գոտին աչքի է ընկնում պաշարների արտակարգ հարստությամբ ու ցածր ինքնարժեքով։ Օրինակ՝ Կանսկ- Աչինսկի գորշ ածխի ինքնարժեքը 2-3 անգամ ցածր է, քան՝ Արևմտյան գոտում գտնվող՝ Պեչորայի ավազանինը։ Այդ պատճառով էլ այս ավազանում կառուցվել են հզոր ՋէԿ-եր։ Այստեղ է Ռուսաստանի ամենահզոր՝ Բերեզովյան ՋԷԿ-ը։ Արևմտյան Սիբիրի նավթի ու գազի հանքավայրերը դասվում են աշխարհի խոջորագույնների շարքին։ Արևմտյան Սիբիրի հարավում է երկրի հիմնական ածխամետաղաձուլական բազաներից մեկը՝ Կուզբասը։

Սիբիրում կան անտառարդյունաբերական հզոր համալիրներ։ Լենա գետի ավազանն ու Մագադանի մարզը ոսկու արդյունահանման կարևորագույն շրջաններն են։ Սախա-Յակուտիան հայտնի է ալմաստի արդյունահանմամբ։ Հեռավոր Արևելքը Ռուսաստանի ձկնարդյունաբերական կարևոր շրջանն է։ Ռուսաստանի Արևելյան գոտու տնտեսության զարգացման առաջնահերթ հիմնա-խնդիրներից են աշխատանքային ռեսուրսների պակասը, գյուղատնտեսության զարգացման, մարդկանց կենսագործունեության համար անբարենպաստ բնակլիմայական պայմաններն ու տրանսպորտային համակարգի թույլ զարգացումը։

Ծայրահեղ անբարենպաստ բնակլիմայական պայմաններին չդիմանալով՝ Արևմտյան գոտուց այստեղ աշխատելու եկած մարդկանց զգալի մասը վերադառնում է իր նախկին բնակավայրերը։ Գոտու հարավով ձգվում է Սիբիրյան երկաթուղու այն հատվածը, որն աշխարհի ամենածանրաբեռնված տեղամասն է։ Երկաթուղային փոխադրումներն ավելացնելու, օգտակար հանածոների բացառիկ հարուստ պաշարներն օգտագործելու նպատակով Բայկալ լճի շրջանից (Ուստ Կուտ քաղաքից) մինչև Ամուր գետը (Ամուրի Կոմսոմոլսկ) արդեն կառուցվել է Բայկալ-Ամուրյան մայրուղու (ԲԱՄ) մեծ մասը։

Նախագծվում է կառոցել նաև նավթամուղ։ Արևելյան գոտու խոշորագույն քաղաքը Նովոսիբիրսկն է, որը գտնվում է Սիբիրյան երկաթուղու և Օբ գետի հատման կետում։ Բազմաճյուղ մեքենաշինության, անագի ձուլման ևգիտական խոշոր կենտրոն է։ Օմսկում զարգացել է նավթավերամշակումն ու նավթաքիմիան։ Այն նաև տրանսպորտային խոշոր հանգույց է։ Բնակիչների թվով երրորդ քաղաքային ագլոմերացիան Նովոկուզնեցկն է, որտեղ զարգացած է ածխարդյունաբերությունը, սև մետաղաձուլությունը, քիմիական արդյունաբերությունն ու ծանր մեքենաշինությունը։

Խոշոր քաղաքներ են նաև՝ Կրասնոյարսկը, Խաբարովսկը, Վլադիվոստոկը, Իրկուտսկը, Տոմսկը։ Արևելյան տնտեսական գոտին կտրուկ ակտիվացրել է իր տնտեսական կապերը Չինաստանի ու հատկապես՝ ճապոնիայի հետ, որոնց մատակարարում է հանքային, անտառային և այլ ռեսուրսներ։ Կառուցվելու է նավթամուղ։ Այս առումով այս գոտու տնտեսաաշխարհագրական դիրքը որոշ չափով բարելավվում է։

Մշակույթ[խմբագրել]

Խոհանոց[խմբագրել]

Schi.jpg

Ն.Ի Կոստոմարովը նկարագրեգ Ռուսական խոհանոցը«ուրվագծեց XVI-ի և XVII դարերի ներքին կյանքե և բարիքները »[73], նա նշել է որ ռուսական խոհանոցը XVI և XVII դարերի հիմնված չէ արվեստի վրա, ուտեստները պարզ են և ոչ տարբեր։ Շնորհիվ սովորության դիտարկելով ծոմ պահելու աղյուսակը բաժանվում է հարուստ և համեստ ճաշատեսակների։ Ճաշատեսակները հիմնակնում պատրաստվում են ալյուրից, կաթից, մսից և բուսական պարագաներից։ Հաց օգտագործվել է հիմնականում տարեկանի է (ինքը ռուս.՝ хлеб բառը նշանակում տարեկանի)։ Դա կարող է լինել խառը տարեկանի ալյուր գարի և այլն։ Ցորենի ալյուրից պատրաստված հացը դելիկատես էր համարվում։ Հետագայում հացի բացադրության մեջ ավելագրել են աղ։ Ժողովուրդը հաց պատրաստելու համար օգտագործում է վարսակի ալյուր։ Կարկանդակները հիմանակնում լցոնում են՝ մսով, ձկով, կաթնաշռով և հատապտուղներով։ Նաև ավելացնում են ձու և արիշտա։

Բնակչության մեծամասնությունը պատրաստում են շիլաներ և բանջարային ուտեսեներ, օրինակ՝ ապուրներ, շիլաներ և հացամթերք[74][75]։ Դոնդողը վերջին ժամանկներում է մտել օդտագործման մեջ, նախկինում օգտագործում էին կարտոֆիլի օսլա։

Ավանդական սոուսները, թթվասերը և կաթնամթերքը օգտագործում են ապուրներում և աղցաններում։ Մեկ այլ ռուսական կաթնամթերք է պանիրը։ Ինչպես նաև այլ քրիստոնեական երկրներում, մեծ ազդեցություն է խոհանոցում ունեցել եկեղեցին, քանի որ ավելի քան տարվա օրերի կեսի ժամանակ եղել զբաղված որոշակի կատեգորիաների սնունդ արգելված է եղել։ Դա է պատճառը, որ Ռուսաստանի ազգային խոհանոցում գերակշռում է սունկը և ձկնային կերակուրներ, հացահատիկի ճաշատեսակները, բանջարեղենը, վայրի հատապտուղները և դեղաբույսերը։

Բանջարեղենները չեն ուտում միայն հում այլև՝ խաշած, խորոված, մարինացված և այլն։ Հացահատիկների բազմազանությունը հիմնված է Ռուսաստանում աճող հացահատիկների բազմազանությամբ։ Մինչև XVII դար ռուսական խոհանոցում շատ քիչ էին օգտագործում տապակած միս։ Քանի որ պատրաստվում էին հիմնականում ջեռոցում[75]։ Դրա փոխարեն օգտագործում էին խաշած և շոգեխաշած միս։


Սպորտ[խմբագրել]

Սկսած 1952 թվականի Հելսինկիի օլիմպիական խաղերից մինչև 2012 թվականի Լոնդոնի օլիպիական խաղերը խորհրդային, իսկ հետո ռուսական մարզիկները երբեք երրորդ հորիզոնականից ցածր հորիզոնական չեն գրավել Ամառային օլիմպիական խաղերում։

1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցավ XXII ամառային Օլիմպիական խաղերը, իսկ 2014 թվականին Սոչիում տեղի ունեցավ XXII ձմեռային Օլիմպիական խաղերը։

Ռուսաստանում համեմտաբար ավելի զարգացած է ֆուտբոլը. հոկեյը, գեղասահքը, բիաթլոնը, բռնցքամարտը, բասկետբոլը, վոլեյբոլը, հանդբոլը, թենիսը, շախմատը, ծանր ատլետիկան։

Մեծ հաղթանակներ ունեն խորհրդային և ռուսական հոկեյիստները, որոնք բազում անգամներ դարձել են աշխարհի և ձմեռային Օլիմպիական խաղերի հաղթողներ։ Նաև Ռուսաստանում զարգացած է վոլեյբոլը և թենիսը։ Մեծ հաղթանակների են հասել նաև ռուս թենիսիստները և վոլեյբոլիստները։

2010 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանը դարձավ 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության տանտերը։

Ռուսական սպորտսմենները նաև ուժեղ են գեղասահքում, բիատլոնում, դահուկային մրցավազքում, գնդակով հոկեյում, տափօղակով հոկեյում, թեթև ատլետիկայում, գեղալողում և շատ այլ մարզաձևերում։

Ռուսաստանում նաև զարգացած է սեղանի ինտելեկտուալ խաղերը։ Բազում հաղթանակների են հասել խորհրդային և ռուսական մարզիկները շաշկիի մրցաշարերում։

Ռուսաստանում շատ է զարգացած շախմատը։ Սկսած 1946 թվականից մինչև 1990 թվականը շախմատի չեմպիոններ են եղել միայն խորհրդային շախմատիստները, միայն մեկ բացառությամբ, երբ չեմպիոն դարաձավ ամերիկացի Ռոբերտ Ֆիշերը։ Սկսած 1991 թվականից մինչև այսօր շախմատի երեք աշխարհի չեմպիոնները ռուսներ են եղել։

Մշակույթ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ. 53. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Library of Congress։ «Topography and Drainage»։ http://countrystudies.us/russia/23.htm։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 26–ին։ 
  3. 3,0 3,1 "Online Etymology Dictionary". Etymonline.com. Retrieved 2 November 2011.
  4. Соловьёв А. В. Византийское имя России // Византийский временник. — 1957. — № 12. — С. 134–155.
  5. Хорошкевич А. Л. Символы русской государственности. -М. :Изд-во МГУ,1993. ISBN 5-211-02521-0 — C.40
  6. Milner-Gulland، R. R. (1997). The Russians: The People of Europe.
  7. Anthony, David W. (2007), The Horse, the Wheel, and Language: How Bronze-Age Riders from the Eurasian Steppes Shaped the Modern World, Princeton University Press, ISBN 0-691-05887-3
  8. elib.ispu.ru
  9. Великий Октябрь. Атлас. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1988. — С. 48.
  10. Ռուսերեն՝ «Декларация прав трудящегося и эксплуатируемого народа»
  11. Ռուսերեն՝ «Российская Советская Республика учреждается на основе свободного союза свободных наций как федерация Советских национальных республик»
  12. Ռուսական սփյուռք(ռուսերեն)
  13. Всеукраинская перепись населения 2001 года.
  14. (1999 census)
  15. The numbers collected by the National Census are based on the country of origin and include among ethnic Russians significant amount of Jews, Ukrainians, Tatars and other people who stated Russia as the country of their ancestry
  16. (2000)
  17. (1999)
  18. МИД России | 12/10/2003 | ДОКЛАД МИНИСТЕРСТВА ИНОСТРАННЫХ ДЕЛ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ «РУССКИЙ ЯЗЫК В МИРЕ», МОСКВА, 2003 ГОД
  19. Latvijas iedzīvotāju sadalījums pēc nacionālā sastāva un valstiskās piederības
  20. (2005)
  21. (1999)
  22. 13.5 % of the population
  23. (2006)
  24. (2007)
  25. Turkmen pledge on Russian rights, BBC News
  26. Russians in the United Kingdom
  27. (2001)
  28. (2004)
  29. (2005)
  30. (2003)
  31. CIA — The World Factbook
  32. Southern Caucasus: Facing Integration Problems, Ethnic Russians Long For Better Life
  33. Embajada de la Federacio’n de Rusia en la Repu’blica de Chile. "Los primeros rusos en Chile."
  34. (2000)
  35. (2002 census)
  36. Georgia: Ethnic Russians Feel Insulated From Tensions, Radio Free Europe
  37. Category No. 2068.0 — 2006 Census Tables
  38. Cre’ditos
  39. Сколько русских в Бельгии
  40. Immigrants and the difficulties of integration and getting into the cultural mainstream
  41. http://www.ine.es/prodyser/pubweb/anuario06/anu06_02demog.pdf
  42. US govt. estimate
  43. Statistiche demografiche ISTAT
  44. Rusos en Argentina
  45. Informatii utile | Agentia Nationala pentru Intreprinderi Mici si Mijlocii
  46. (2000 census)
  47. (2002 census)
  48. 48,0 48,1 (2002 census)
  49. Statistics Norway
  50. Naumov, Alexander (2009-07-05), «The Russian Diaspora in Afghanistan», Russian Diaspora Communities, Russkiy Mir Foundation, http://russkiymir.org/en/diaspora/index.php?id4=10892, վերցված է 2009 թ․ հուլիսի 29 
  51. (2006 census)
  52. Joshua project — Ethnic groups of Sweden
  53. (2002 census)
  54. 2009 census
  55. Joshua Project — Ethnic People Groups of Venezuela
  56. Joshua Project — Ethnic People Groups of Mongolia
  57. Date census 2002
  58. (2002 census)
  59. Orthodox Church of the South Africa
  60. (2000 census)
  61. 61,0 61,1 Etat civil et population du Luxembourg — Répertoire des personnes physiques — Statistiques — 01.06.2008
  62. The Russians in Ethiopia — 57 (229): 319 — African Affairs
  63. Puerto Rico — QT-P13. Ancestry: 2000
  64. 2002 census(հայերեն)
  65. Информационная телепрограмма «Время», эфир от 30 ноября 2008 г., 21:08 MSK
  66. Ռուսաստանի աճի ցուցակը
  67. Ռուսաստանի աճի ցուցակը
  68. Ռուսաստանի բնակչության աճի ցուցակը
  69. [1]
  70. 70,0 70,1 Ռուսաստանի ազգային կազմը ըստ Ռուսական թերթի
  71. Ռուսաստանի ազգային կազմը ըստ 2010 թվականի տվյալների
  72. Ռուսաստանի ազգային կազմը
  73. Н. И. Костомаров. Очерк домашней жизни и нравов великорусскаго народа в XVI и XVII столетиях. Санкт Петербург, типография Карла Вульфа. 1860.
  74. «Русская кухня»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-28-ին։ http://www.webcitation.org/6GCjTYJ0H։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 20։ 
  75. 75,0 75,1 «Ру́сская ку́хня»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-28-ին։ http://www.webcitation.org/6GCjWv3jL։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 20։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք «Ռուսաստան» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։
Ռուսաստանի միլիոնանոց քաղաքներ Flag of Russia.svg

Մոսկվա | Սանկտ-Պետերբուրգ  • Նովոսիբիրսկ  • Եկատերինբուրգ  • Ներքին Նովգորոդ  • Սամարա  • Օմսկ
Կազան  • Չելյաբինսկ  • Դոնի Ռոստով