Ֆրանսիական Գվիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիական Գվիանա

Ֆրանսիական Գվիանաի դրոշ
Դրոշ

Ֆրանսիական Գվիանաի զինանշան
Զինանշան

Ֆրանսիական Գվիանայի տեղադրությունը

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզուներ Ֆրանսերեն
Մայրաքաղաք Կայենն
Պետական կարգ Նախագահական հանրապետություն
Մակերես 83,534 կմ²
Ազգաբնակչություն. 250109 (/կմ²)
Պետական ատրիբուտներ
Արժույթ Եվրո (GFT)
Ժամային գոտի -03
Վեբ | ISO | Հեռ. [[.]] | GF | +594
Guyane map-en.svg


Ֆրանսիական Գվիանան (ֆրանսերեն՝ Guyane Française) Ֆրանսիայի ամենամեծ անդրծովյան երկրամասն է, որը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը Քայենա քաղաքն է։ Սահմանակցում է արևմուտքում Սուրինամի հետ, հարավում և արևելքում Բրազիլիայի, հյուսիսում և հյուսիս-արևելքում ափերը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։

Անվանում[խմբագրել]

Պաշտոնական անվանումը Գվիանա է (ֆրանսերեն՝ Guyane), իսկ «Ֆրանսիական» ճշտումը սկիզբ է առնում այն ժամանակներից, երբ որ գոյություն ունեին երեք գաղութներ Գվիանա անվանումով՝ բրիտանական Գվիանա (այսօր դա Գայանան է), նիդերլանդական Գվիանա (հիմա Սուրինամը) և Ֆրանսիական Գվիանա։

Պատմություն[խմբագրել]

Հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1499 թվականին։ Ֆրանսիացի առաջին գաղութաբնակները ժամանակակից Գվիանայի տարածքում հայտնվել են 1604 թվականից։ Երկրին տիրելու համար այլ տերությունների հետ երկարատև պայքարից հետո Ֆրանսիան 1817 թվականին այստեղ հաստատեց իր գաղութային տիրապետությունը։

1946 թվականին ստացել է Ֆրանսիայի «անդրծովյան դեպարտամենտի» ստատուս։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».