ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎԻ ԱՆԿՅՈՒՆ
foto Տեր Արամ քահանա Միրզոյանը (ավազանի անունը` Օգսեն) ծնվել է 1983 թ. ապրիլի 4-ին Չինարի գյուղում, ուսուցիչների ընտանիքում : 2000 թ. գերազանց առաջադիմությամն ավարտել է միջնակարգը, նույն թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարան (աստվածաբանական համալսարան): Ավարտել է 2006 թ. և պաշտպանել ավարտաճար (դիպլոմային աշխատանք), թեման` «Վանական Վարդապետը և Խորանաշատի գրչության կենտրոնը»: Ավարտելեւց հետո ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, միաժամանակ` Խոր Վիրապ վանքում իբրև ծիսակատար քահանա: 2006-2007 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2009թ. հունվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդարանում որպես Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի երկու արու զավակ:
foto foto foto foto
© 2009-2010 BITS All rights reserved