Լիբանան (արեւմտահայերէն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
الجمهورية اللبنانية
Ալ-Ժումհուրիյա ալ-Լուպնանիյա
Լիբանանի Հանրապետութիւն
Լիբանան դրոշ
Դրոշ
Լիբանան զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Քուլլունա լիլ-Ուաթան լիլ-Ուլա լիլ-Ալամ
Լիբանան դիրքը
Մայրաքաղաք Պէյրութ
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Արաբերէն
Ֆրանսերէն
Անկախութիւն
Տարածք
 -  Ընդհանուր 10,452 կմ² 
 -  Ջրային (%) 1.6
Բնակչություն
 -  Յուլիս 2007 նախահաշիվը 3,925,502 
 -  Խտություն 358 /կմ² 
948 /մղոն²
Դրամական միավոր Լիբանանեան Լիրա (LBP)
Ժամային գոտի EET (UTC+2)
 -  Ամռանը (DST) EEST (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .lb
Հեռախոսային կոդ +961

Լիբանան[1] (արաբերէն՝ لبنان), պաշտօնապէս կը կոչուի Լիբանանի Հանրապետութիւն (արաբերէն՝ الجمهورية اللبنانية), պետութիւն է Միջերկրական ծովի արևելեան ափին։ Տարածութիւնը 10.4 հազ.քառակուսի կմ է, բնակչութիւնը, որը բաղկացած է քրիստոեաներէ, մահմետականներէ և փոքրամասնութիւններէ, ըստ CAS-ի հարցախույզի, 1997-ին եղած է 4 մլն, որու 92.4 տոկոսը լիբանանցիներ են։ Պաշտօնական լեզուն արաբերէնն է, տարածուած են նաև ֆրանսերէնն ու անգլերէնը։

Գլխաւոր քաղաքներն են Պէյրութը (մայրաքաղաք), Դրիբոլին, Սայտան, Զահլէն, Ճունիէ և Սուրը։ Բնակչութեան մօտ 32 տոկոսը կ՛ապրի Պէյրութի և անոր շրջակայքի մէջ։ Դրամական միավորը լիբանանեան ֆունտն է՝ լիրան։

Պետական կառուցուածքը[խմբագրել]

Լիբանանը խորհրդարանական հանրապետութիւն է։ Պետութեան ղեկավարը նախագահն է, որուն կ՛ընտրէ խորհրդարանը (առաջին փուլի ձայներու երկու երրորդը, իսկ երկրորդ փուլի՝ պարզ մեծամասնութեամբ) 6 տարի ժամանակով։ Ներկայիս նախագահն է Միշէլ Սուլեյմանը։ Իր հերթին նախագահը կը նշանակէ վարչապետը՝ խորհրդարանի պատգամաւորներու հետ խորհրդակցելէ ետք։ Խորհրդարանի պատգամաւորները, թիւով 128 հոգի, որոնք կ՛ընտրուին չորս տարի անգամ մը շրջանային ընտրութիւններով, ուր ընտրւող անդամներու թիւը կ՛որոշուի ըստ շրջանի մեծութեան և բնակչութեան քանակին։

Հանրապետութեան ժողովրդավարական քաղաքական համակարգը և խօսքի ու հաւատի սահմանադրականօրէն ձևակերպուած ազատութիւնները լայն ճանապարհ կը հարթեն քաղաքական կուսակցութիւններու առջեւ։ Երկրին մէջ կը գործեն աւելի քան 30 կուսակցութիւններ և քաղաքական խմբաւորումներ, որոնք են Առաջադիմական սոցիալիստական կուսակցութիւնը (հիմնուած՝ 1949-ին), Ազգային պլոկը (հիմնուած՝ 1935-ին), Լիբանանեան ֆալանգները (Քաթաիպ, հիմնուած՝ 1936-ին), Սահմանադրական պլոկը (հիմնուած՝ 1934-ին), Ազգային լիպերալ կուսակցութիւնը (հիմնուած՝ 1958-ին), Նաջադեն (հիմնուած՝ 1934-ին) և Լիբանանի աշխատաւորներու համընդհանուր կոնֆեդերացիան (հիմնուած 1970-ին)։ Կը գործեն նաև հայկական աւանդական (Հնչակեան, Ռամկավար-ազատական և Դաշնակցութիւն) կուսակցութիւններու մասնաճիւղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ. 51։ ISBN 99941-56-03-9.