Sergey Mergelyan

Սերգեյ Մերգելյան [Sergey Mergelyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ մաթեմատիկոս Ծննդյան ամսաթիվը՝ մայիսի 19 1928թ․ Մահվան ամսաթիվը՝օգոստոս 19 2008թ․ Ծննդյան վայրը՝ Սիմֆերոպոլ, Ռուսաստան Ամբողջական անունը՝ Սերգեյ Նիկիտայի Մերգելյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ մաթեմատիկոս
Ծննդյան ամսաթիվը՝ մայիսի 19 1928թ․
Մահվան ամսաթիվը՝օգոստոս 19 2008թ․
Ծննդյան վայրը՝ Սիմֆերոպոլ, Ռուսաստան
Ամբողջական անունը՝ Սերգեյ Նիկիտայի Մերգելյան

Սերգեյ Նիկիտայի Մերգելյան-մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից,  1991թվականից՝ ՌԳԱ), ՀԽՍՀ ԳԱ անդամ (1956 թվականից, 1993 թվականից ԳԱԱ )։․

Ստալինյան մրցանակակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ Ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը ԽՍՀՄ պատմության մեջ (աստիճանը ստացել է թեկնածուական թեզի Sergey Mergelyanպաշտպանության համար 20 տարեկան հասակում),  ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամը (կոչմանն արժանացել է   24 տարեկանում):

Սերգեյ Մերգելյանը ծնվել է  1928  թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում հայկական ընտանիքում։  Ի ծնե ստացած   «Մերգելով» ազգանունը հետագայում հայրենասիրական մղումներով փոխարինվել է «Մերգելյանով» հենց մաթեմատիկոսի կողմից Մոսկվա Sergey Mergelyanուղևորվելուց առաջ։ Ավարտել է Երևանի համալսարանը  1947 թվականին։ 1945—1957 թվականներին աշխատել է Երևանի համալսարանում, 1954—1958 և 1964—1968 թվականներին՝ Մ․ Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ում։  1956—1960 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Հաշվողական կենտրոնի և  մաթեմատիկական մեքենաների  Sergey Mergelyanգիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ 1961—1971 թվականներին աշխատել է Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտում, 1971-ին եղել է Խորհրդային Հայաստանի ԳԱ փոխնախագահը։ Եղել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի  5-րդ և  8-րդ նստաշրջանների պատգամավոր։ 1955թվականին ստորագրել է  «Երեք հարյուրի նամակը»։

Sergey Mergelyan1950-ականների սկզբին Մերգելյանը Երևանում հիմնադրում է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, իսկ  1956 թվականին՝ այն ղեկավարում։ 1960-1970-ական թվականներին հիմնադրել և Sergey Mergelyanղեկավարել է Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժինը՝ միաժամանակ հանդիսանալով ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկայի բաժնի քարտուղարի տեղակալը։  1982- 1986 թվականներին եղել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը։

Sergey MergelyanՄահացել է 2008 թվականի օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում  (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Հուղարկավորված է  Նովոդևիչևի գերեզմանատանը։ Մաթեմատիկոսը  80-ամյակին ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։