Խադիջա Իսմայիլովային այսօր մրցանակ կշնորհվի ՄԱԿ-ի կողմից

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Իսմայիլովային որպես հաղթող ՅՈւՆԻՍԵՖ-ի...
khadija-ismaylova-mak-mrcanak

Ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային այսօր մրցանակ կշնորհվի ՄԱԿ-ի կողմից՝ «դժվար հանգամանքներում մամուլի ազատության նշանակալից ավանդի համար»:

ՅՈւՆԻՍԵՖ-ի Գիյերմո Կանո Աշխարհում մամուլի ազատության մրցանակը շնորհող հանձնաժողովն անցած ամիս է ընտրել «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Իսմայիլովային որպես հաղթող:

Մրցանակը, որի դրամական պարգևը 25 հազար դոլար է, ի պատիվ կոլումբիացի լրագրող Գիյերմո Կանո Իսազայի է, ով սպանվել է իր թերթի խմբագրատան առջև 1986 թվականին:

*

*