Հարձակում ՊՊԾ գնդի վրա. Պավել Մանուկյանն ու որդին վիրավորվել են

Հարձակում ՊՊԾ գնդի վրա. Պավել Մանուկյանն ու որդին վիրավորվել են

03:20 Խորենացի փողոցում այս պահին գրեթե ոչ ոք չի մնացել՝ բացի ոստիկաններից ու լրագրողներից: Բոլոր քաղաքացիները բերման ենթարկվեցին, այդ թվում սովորական անցորդներն ու ուղղակի տարածքում կանգնածները: 

03:10 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Էրեբունի հիվանդանոցում է։ Այնտեղ բազմաթիվ ոստիկաններ կան, գրեթե բոլոր մուտքերը փակ են։ Ներսում վիրահատում են Սասնա ծռեր խմբի վիրավոր անդամներին։

03:09 ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է եւս մի քանի վիրավոր ապստամբների մասին:

Ըստ Ահարոնյանի` իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները, ըստ Ահարոնյանի, մերժում են:

Նա նաեւ հիշեցնում է, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է ևս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս հորդորել են թույլատրել, որ նրան նույնպես բուժօգնություն տրամադրվի, զինված խմբի անդամները մերժել են առաջարկը:

02:45 Էրեբունի ՊՊԾ-ում փոխհրաձգության հետեւանքով վիրավորվածներն այս պահին վիրահատվում են:

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

02:18 «Սասնա ծռեր» խումբը հայտարարությամբ է հանդես եկել. 

«Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի ևս մեկ անդամի»: 

01:45 Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացն ավարտին հասցնելու համար»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են հնչում:

Դիտվել է 6601 անգամ
Այլ նյութեր
«Սասնա Ծռեր» խմբավորումը գրավել է ՊՊԾ գունդը
Ազատության հրապարակի հանրահավաքը լուսանկարներով
Բժիշկներից մեկն ազատ է արձակվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ բերման են ենթարկվել. ՖՈՏՈ.ՎԻԴԵՈ
131-ից՝ 44-ը, ոնց էլ չլինի, արդեն վայելած կլինեն հանգիստը
Ոստիկանությունը բազմապատկում է իր զորքերը Խորենացիում (տեսանյութ)
Հովհաննես Ազոյան. յուրաքանչյուր թշնամական լուծում մեր երկիրը կգլորի դեպի անդունդ
Դուք այնպիսի արարք չեք արել, պարոն Փաշինյան, որ Ձեզ բերման ենթարկենք. ոստիկանը՝ Փաշինյանին
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում «Սասնա ծռերին» բաց թողնել բուժաշխատողներին
Պավել Մանուկյանին եւ նրա որդուն մեղադրանք առաջադրվեց. նրանք չեն ընդունում մեղադրանքը
«Ժամանակն է, որ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրի եւ քննարկի ՊՊԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը»
Հրապարակել են ՊՊԾ գնդում գտնվող բուժանձնակազմի նկարները
Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգա