Տոներ


Հուլիսի 23, 2017թ.

Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9.31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ մեկի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

 

Սուրբ Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Մովսես և Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19.8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:
Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

 

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է:
Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

 

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

 

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

 


Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝

2008-06-29 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2009-07-19 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2010-07-11 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2011-07-31 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2012-07-15 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2013-07-07 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2014-07-27 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2015-07-12 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2016-07-03 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2017-07-23 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2018-07-08 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2019-07-28 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2020-07-19 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2021-07-11 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2022-07-24 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2023-07-16 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2024-07-07 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2025-07-27 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2026-07-12 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2027-07-04 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2028-07-23 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2029-07-08 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

2030-07-28 Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության

« Հուլիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
2
5
7
12
14
17
18
19
20
21
24
25
26
28
30
« Վերադառնալ ցանկ

Թեմական կյանք